20:41 18.07.2025
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: Թուրքիայի առաջնորդը նշել է Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների երրորդ փուլը սկսելու կարևորությունը և դրանք Ստամբուլում հյուրընկալելու իր պատրաստակամությունը: Այս մասին զրույցից հետո հայտնել է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։ «Քննարկվել են Թուրքիայի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային հարցեր: Նախագահ Էրդողանը […]
21:15 20.06.2025
Ռուսաստանի նախաձեռնությունները Իրանի և Իսրայելի միջև հակամարտության կարգավորման վերաբերյալ քննարկվում են, Մոսկվան ամենօրյա կապի մեջ է Թեհրանի հետ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի (ՄՏՏՖ) լիագումար նիստում։ «Մեր առաջարկները նույնպես քննարկվում են հիմա։ Մենք շփումներ ունենք մեր իրանցի ընկերների հետ, դրանք գրեթե ամեն օր են լինում, այնպես որ […]
21:46 04.06.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Ես հենց նոր ավարտեցի հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցը տևել է մոտավորապես 1 ժամ 15 րոպե: Քննարկեցինք Ուկրաինայի կողմից օդանավակայանում ռուսական ինքնաթիռների վրա հարձակումը, ինչպես նաև երկուստեք իրականացված այլ հարձակումները», – գրել է Թրամփը իր Truth Social էջում։ Սպիտակ տան ղեկավարը […]
23:10 19.05.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկի միջև հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսությունից առաջ տևել է մի քանի րոպե։ Այս մասին հայտնել է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը։ «Թրամփը զանգահարել է Զելենսկիին Պուտինի հետ զրույցից առաջ և մի քանի րոպե զրուցել նրա հետ», – գրել է նա X-ում։
22:28 19.05.2025
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ հարաբերությունները և արտահայտվել դրանց հետագա կարգավորման օգտին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նա նշել է, որ կողմերը քննարկել են նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հաջորդ՝ 9-ը 9-ի դիմաց գերիների փոխանակման հարցը։ «Նշվել է […]
21:39 17.05.2025
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը TASS-ին հաստատել է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների միջև հեռախոսազրույց է պատրաստվում։ «Հեռախոսազրույցը նախապատրաստվում է», – ասել է նա՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը, որը հայտարարել էր մայիսի 19-ին Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց ունենալու մտադրության մասին: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում […]
16:35 11.05.2025
Ուկրաինան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ միայն այն դեպքում, եթե Մոսկվան համաձայնվի մայիսի 12-ից Կիևի և մի շարք ԵՄ երկրների կողմից առաջարկվող հրադադարին։ Այս մասին գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին X-ի միկրոբլոգում: «Դրական նշան է, որ ռուսները վերջապես սկսել են մտածել պատերազմը դադարեցնելու մասին: Ամբողջ աշխարհը դրան շատ երկար ժամանակ է սպասում: Եվ ցանկացած […]
11:08 11.05.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ գալիք շաբաթը հարուստ կլինի վճռորոշ իրադարձություններով։ Այս մասին նա հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունները վերսկսելու առաջարկի կապակցությամբ։ «Դա կլինի միանգամայն նոր և շատ ավելի լավ աշխարհ։ Ես կշարունակեմ աշխատել երկու կողմերի հետ՝ համոզվելու համար, որ դա տեղի կունենա։ ԱՄՆ-ն ցանկանում է կենտրոնանալ վերկառուցման […]
21:43 18.03.2025
Հեռախոսով բանակցություններ են վարել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները: Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը շարունակել են մտքերի մանրամասն և անկեղծ փոխանակումը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Վլադիմիր Պուտինը երախտագիտություն է հայտնել Դոնալդ Թրամփին՝ ռազմական գործողությունների և մարդկային կորուստների դադարեցման վեհ նպատակին հասնելու ցանկության համար։ Այս մասին նշվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ: «Հաստատելով իր հիմնարար […]
21:07 13.03.2025
Ռուսաստանը համաձայն է ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկներին: Այդ մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Մենք համաձայն ենք ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկներին, բայց ելնում ենք նրանից, որ այդ դադարեցումը պետք է լինի այնպիսին, որ հանգեցնի երկարաժամկետ խաղաղության և վերացնի այս ճգնաժամի սկզբնական պատճառները»,- նշել է […]
00:37 02.03.2025
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ երկխոսության վերականգնման հնարավորությունը։ Այդ մասին նա հայտարարել է Le Journal du Dimanche-ին տված հարցազրույցում: «Ոչինչ բացառված չէ, ես միշտ դա ասել եմ: Նախագահ Պուտինի հետ երկխոսությունը կարող է տեղի ունենալ ճիշտ պահին»,- Մակրոնի խոսքը մեջբերում է Le Journal du Dimanche-ը։ Նշվում է, որ […]
00:59 25.02.2025
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ցանկանում են որքան հնարավոր է շուտ խաղաղության հասնել Ուկրաինայում, մինչդեռ Վլադիմիր Զելենսկին կանխում է դա։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինի հարցերին։ «Միացյալ Նահանգների ներկայիս նախագահը (խմբ.Դոնալդ Թրամփը) հայտարարել է, որ ցանկանում է հասնել խաղաղության։ Ի դեպ, մենք նույնպես և որքան հնարավոր է արագ։ Իսկ […]
00:45 25.02.2025
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև մոտակա և հնարավոր այլ շփումները հիմնականում նվիրված են լինելու երկկողմ հարաբերություններին։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Ես տեսա (խմբ.եվրոպացիների) արձագանքը ԱՄՆ նախագահի (խմբ.Դոնալդ Թրամփի) հետ մեր հեռախոսազրույցին և Էր Ռիադում բարձր մակարդակի հանդիպմանը, դա էմոցիոնալ է և զուրկ որևէ գործնական իմաստից։ Ինչո՞ւ։ […]
01:18 23.02.2025
Ռուսաստանը կշարունակի համալրել իր զինված ուժերը նորագույն սպառազինությամբ և տեխնիկայով: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ տեսաուղերձում։ «Անվերապահ առաջնահերթությունների թվում է հատուկ ռազմական գործողությանը մասնակցող զորքերի իրական կարիքների ապահովումը։ Հաշվի առնելով զենքի և տեխնիկայի մարտական կիրառման վերլուծությունը՝ մենք կշարունակենք զինված ուժերը հագեցնել նոր, ժամանակակից մոդելներով»,- ասել է պետության ղեկավարը։
20:13 19.02.2025
ԱՄՆ-ն ելնում է այն ենթադրությունից, որ ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցությունները պետք է տեղի ունենան թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի մասնակցությամբ։ Այս մասին Սանկտ Պետերբուրգում անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարան կատարած այցի ժամանակ լրագրողների հարցերին պատասխանելիս ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է TASS-ը: «Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, (խմբ.ԱՄՆ նախագահ Դոնալդ) Թրամփն ինձ ասել է […]
00:50 19.02.2025
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելու պատրաստակամություն է հայտնել։ «Իհարկե, ես նորից կխոսեմ Վլադիմիր Պուտինի հետ, եթե նման խոսակցությունն օգտակար լինի Ուկրաինայում իրավիճակի կարգավորման բանակցությունների համար»,- ասել է Մակրոնը ֆրանսիական տարածաշրջանային մամուլին տված հարցազրույցում, որը հրապարակվել է La Depeche թերթում։
15:04 16.02.2025
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օտարերկրյա առաջնորդների հետ հեռախոսազրույցների ժամանակ սովորաբար մենակ է լինում, սակայն անհրաժեշտության դեպքում օգնականներին է կանչում։ Այս մասին ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Սովորաբար, երբ նախագահը հեռախոսազրույցներ է ունենում, այդ պահին նրա մոտ ոչ ոք չի լինում: Սովորաբար այդպես է լինում: Բայց անհրաժեշտության դեպքում պետության […]
21:43 13.02.2025
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 9-ին մեծ հաճույքով կընդունի օտարերկրյա առաջնորդներին Մոսկվայում, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, եթե համապատասխան որոշում կայացվի: Այս մասին ռուսական առաջին ալիքին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նրան հարցրել են, թե արդյոք կարելի՞ է սպասել, որ Թրամփը կգա Մոսկվա՝ մայիսի 9-ին Հաղթանակի օրվա տոնակատարություններին մասնակցելու համար։ «Նախագահ Պուտինն ասաց, […]
02:22 13.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մոտ ապագայում նոր հեռախոսազրույցներ է ունենալու իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: «Ես նախագահ Պուտինի հետ շփվելու եմ հիմնականում հեռախոսով, և ի վերջո մենք մտադիր ենք հանդիպել: Մենք ակնկալում ենք, որ նա կգա այստեղ, և ես կգնամ այնտեղ, և մենք կհանդիպենք նաև, հնարավոր է, Սաուդյան Արաբիայում: Առաջին անգամ […]
23:16 12.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth սոցիալական ցանցում անդրադարձել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցին։ «Հենց նոր խոսեցի Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ։ Զրույցը շատ լավ անցավ։ Նա, ինչպես նախագահ Պուտինը, ցանկանում է խաղաղություն հաստատել։ Մենք քննարկել ենք պատերազմի հետ կապված տարբեր թեմաներ, բայց հիմնականում՝ ուրբաթ օրը Մյունխենում նախատեսված ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի և Պետքարտուղար […]
22:06 12.02.2025
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի ու ԱՄՆ նախագահները հեռախոսով զրուցել են գրեթե մեկուկես ժամ՝ քննարկելով Ռուսաստանի և ԱՄՆ դատապարտված քաղաքացիների փոխանակման հարցը: Այս մասին հաղորդել է TASS-ը: «ԱՄՆ նախագահը վստահեցրել է, որ ամերիկյան կողմը կկատարի ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները», – ասել է Պեսկովը։ Պեսկովը նշել է, որ ԱՄՆ առաջնորդը շնորհակալություն է հայտնել […]
21:43 12.02.2025
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոսել է Պուտին – Թրամփ հեռախոսազրույցից: Պեսկովը հայտարարել է, որ հեռախոսազրույցում ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները պայմանավորվել են շարունակել անձնական շփումները, մասնավորապես՝ հանդիպում կազմակերպել։ Կրեմլի խոսնակն ասել է, որ նախագահ Պուտինը հրավիրել է Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփին այցելել Ռուսաստանի Դաշնություն։
21:30 12.02.2025
Տեղի է ունեցել Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահը։ «Քիչ առաջ երկար և շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Քննարկեցինք հարցեր Ուկրաինայի, Մերձավոր Արևելքի, էներգետիկայի, արհեստական ինտելեկտի, դոլարի և այլ թեմաներով։ Համաձայնեցինք, որ ցանկանում ենք դադարեցնել ռուս-ուկրաինական պատերազմը։ Պուտինն անգամ օգտագործեց իմ […]
03:56 08.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբայի հետ հանդիպմանը հայտարարել է, որ չի բացառում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման անցկացումը։ «Դա հնարավոր է, այո, հնարավոր է»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման անցկացման հավանականության մասին հարցին։ Թրամփը նշել է նաև, որ Ռուսաստանի առաջնորդի հետ միշտ «լավ հարաբերություններ» է ունեցել։ «Նախագահ Պուտինն […]
23:42 17.11.2020
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Россия 24-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանի կողմից Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունից հրաժարվելը կլիներ ինքնասպանություն: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Դա ինքնասպանություն կլիներ: Վարչապետ Փաշինյանի համար, իհարկե, դժվար է, սակայն նա ուրվագծեց իրական պատկերը, իրավիճակի իրական պատկերը այնպես, ինչպես դա եղել է մեր եռակողմ հայտարարության ստորագրման պահին: Ավելացնելու […]
23:25 17.11.2020
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Россия 24-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիան երբեք չի թաքցրել, որ Լեռնային Ղարաբաղի հարցում աջակցում է Ադրբեջանին։ Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Ինչ վերաբերվում է Թուրքիային, Թուրքիայի դերին, այդ մասին լավ հայտնի է, այդ մասին բամիցս ուղիղ խոսել են Ադրբեջանում, այո՛, թուրքական կողմն էլ երբեք դա չի […]
22:48 17.11.2020
Ռուսասատնի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի ապագայում, դեռևս պահպանվում է ստատուս-քվոն: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: «Այո՛, այդպիսի խնդիր կա: Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կարգավորված չէ, մենք պայմանավորվել ենք, որ կպահպանենք այսօր գոյություն ունեցող ստատուս-քվոն, և այն, ինչ կլինի հետո, պետք է լուծվի ապագայում: Կարծում եմ, եթե վերականգնվեն […]
21:29 17.11.2020
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ՝ տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել ԲՐԻՔՍ-ի անդամ երկրների ու կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովը, որի ընթացքում մասնակիցները անդրադարձել են Մերձավոր Արևելքի տարածաշրջանի որոշ երկրներում անկայունությանն ու ռազմական գործողություններին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին վերաբերող թեմաներին: Այս մասին ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ: «Սեպտեմբերին, ինչպես գիտեք, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սրվեց: Ռուսական կողմն […]
20:22 15.08.2020
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իշխանությունները «կպահեն իրավիճակը» երկրի սահմանների ներսում: Նա հայտարարել է, թե «գործադուլներից և բողոքի ակցիաներից բան դուրս չի գա»: Լուկաշենկոն ընդդիմությանը կոչ է արել «կրակի հետ չխաղալ» և չսպառնալ անվտանգության ուժերին և նրանց ընտանիքներին՝ նշելով, որ «նրանք պատկերացում չունեն, թե ինչպես դա կավարտվի»: Նախագահի խոսքերով՝ «Զինված ուժերն ունեն բավարար […]
15:34 15.08.2020
Ռուսաստանի առողջապահության նախարարությունը հայտարարել է Քովիդ-19-ի դեմ ռուսական պատվաստանյութի արտադրության մեկնարկի մասին: Դեղամիջոցը մշակվել է Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի մասնագետների կողմից: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ պատվաստումը նախատեսվում է իրականացնել երկու փուլով. առաջինը՝ I բաղադրիչով, հաջորդը երեք շաբաթ անց` II բաղադրիչով: Ռուսաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ երկակի […]