Ռուսաստանին ձեռնտու չէին Արևմուտքի հետ լարված հարաբերությունները. Դավիթ Շահնազարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

Ռուսաստանին ձեռնտու չէին Արևմուտքի հետ լարված հարաբերությունները. Դավիթ Շահնազարյան

14:40 17.03.2018

Քաղաքական վերլուծաբան Դավիթ Շահնազարյանի կարծիքով՝ արևմտյան երկրների հետ հարաբերությունների լարվածությունն այս պահին ամենաքիչ ցանկալի բանն էր, որ կարող էր լինել: Այս մասին վերլուծաբանը խոսել է «Շանթ» հեռուստաընկերության եթերով հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում:

Դավիթ Շահնազարյանի խոսքով՝ հանրությունը պարզապես ամբողջությամբ տեղյակ չէ Սկրիպալի և նրա դստեր սպանության հետ կապված իրական իրադարձությունների մանրամասներին:

«Համենայնդեպս, վերջին՝ առնվազն 6,7 ամիսների ընթացքում Ռուսաստանի արտաքին քաղաքականությունում գերակշռում է գերակայում է Արևմուտքի հետ հարաբերությունների վերականգնման գործընթաց սկսելը: Եվ երկրորդ, եթե մտածում ենք զուտ տրամաբանորեն, ապա Ռուսաստանին բացարձակապես պետք չէր նման տիպի, այսպես ասեմ, սկանդալ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունից առաջ, որը Ռուսաստանի համար չափազանց կարևոր է»,- ասել է Դավիթ Շահնազարյանը:

Վերլուծաբանի խոսքով՝ ստեղծված վիճակը գնալով ավելի է սրվում: Չնայած Ռուսաստանն առաջարկել էր գործի համատեղ քննություն իրականացնել, դա տեղի չունեցավ: Դրա փոխարեն Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը կիսեցին Գերմանիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ն, որին հետևեց ռուս դիվանագետներին Persona non grata («անցանկալի անձ») հայտարարելու գործընթացը:

«Կային Ռուսաստանի համար չափազանց կարևոր գործարքներ, նույն գազային գործարքը: Խոսքը «Հյուսիսային հոսք-2» նախագծի մասին է, որը, չնայած Եվրահանձնաժողովի դիրքորոշմանը, Գերմանիայում պատրաստվում էին անել: Կարող է դրա վրա ազդել, որը ես համարում եմ անվտանգության հարց»,- ասել է վերլուծաբանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

BACK_TO_TOP