Ալիևի ելույթները, Լաչինի միջանցքի շրջափակումը ցեղասպանություն իրականացնելու հատուկ մտադրության ազդանշաններ են. Լեմկինի ինստիտուտի զեկույցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+16.09 oC

Ալիևի ելույթները, Լաչինի միջանցքի շրջափակումը ցեղասպանություն իրականացնելու հատուկ մտադրության ազդանշաններ են. Լեմկինի ինստիտուտի զեկույցը

20:38 06.09.2023

2023 թ. սեպտեմբերի 5-ին Լեմկինի ինստիտուտը հրապարակեց 126 էջանոց զեկույց՝ “Risk Factors and Indicators of the Crime of Genocide in the Republic of Artsakh: Applying the UN Framework of Analysis for Atrocity Crimes to the Nagorno-Karabakh Conflict” [Արցախի Հանրապետությունում ցեղասպանության հանցագործության ռիսկի գործոնները և ցուցիչները. ոճրագործությունների վերլուծության ՄԱԿ-ի մեխանիզմի կիրառումը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում] վերնագրով, հայտնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը:

Զեկույցում ներկայացվում են փաստեր, որոնց համաձայն՝ ցեղասպանության հանցագործությունն արդեն իսկ անխուսափելի է, որը շրջափակման միջոցով իրագործվում է Արցախում. այն համապատասխանում է 1948թ. Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայի հետևյալ երկու դրույթներին՝
1. Խմբի անդամներին մարմնական լուրջ վնասվածքներ կամ մտավոր վնաս պատճառել,
2. որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը:

▪ Զեկույցը փաստում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրապարակային սպառնալիքները՝ մաքրելու Լեռնային Ղարաբաղի (Արցախի) տարածքը արցախահայերից: Ըստ զեկույցի՝ այս ելույթները, Լաչինի միջանցքի շրջափակումը, 2020 թ․ նոյեմբերի հրադադարի խախտումները, ինչպես նաև հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն Արցախի՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում ցեղասպանություն իրականացնելու հատուկ մտադրության ազդանշաններ են։

▪ Զեկույցը, հաշվի առնելով Ալիևի վարչակարգում և ադրբեջանական պետական ինստիտուտներում արմատացած հայերին վերացնելուարդբեջանական հայատյացության խոր հիմքերը և դրսևորումները, նաև եզրակացնում է, որ Ադրբեջանը ցեղասպան պետություն է: Զեկույցը նաև ապացույցներ է ներկայացնում այն մասին, որ մոտ ապագայում Ալիևը կարող է ռազմական հարձակում նախաձեռնել Արցախի վրա, ինչը կհանգեցնի ցեղասպանության՝ ֆիզիկական սպանությունների փուլին։ Զեկույցում ներկայացված են նաև 12 առաջարկություններ: Ամենակարևորը՝ զեկույցն առաջարկում է իրացնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը` որպես միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք՝ փաստելով, որ հայերը չեն կարող ապրել Ադրբեջանի իշխանության ներքո և ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը. «Ճանաչել Արցախի ժողովրդի՝ հանուն պետականության միջազգային պահանջներին համապատասխան պետություն ստեղծելու տասնամյակների ջանքերը, ինչի արդյունքում ստեղծվել է կառավարություն՝ հիմնված իշխանությունների բաժանման և ժողովրդավարական ներկայացուցչության վրա»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ պաշտոնյաներն ուղիղ եթերում կպատասխանեն քաղաքացիների հարցին

18:37 05.05.2025

ՀՀ պաշտոնյաներն ուղիղ եթերում կպատասխանեն քաղաքացիների հարցին

ՀՀ պաշտոնյաներն ուղիղ եթերում կպատասխանեն քաղաքացիների հարցին: Հարցուպատասխանը եթեր կհեռարձակվի Հանրային հեռուստաընկերությամբ (Առաջինի Լրատվական ալիք), Կառավարության ֆեյսբուքյան և յութուբյան էջերով։   ...

Վթարային ջրանջատում՝ Արմավիրի մարզում

18:28 05.05.2025

Վթարային ջրանջատում՝ Արմավիրի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Արարատյան, Սահմանապահների և Շահումյան փողոցների բազմաբնակարան շենքերի ջրամատակարարումը, մնացած բազմաբնակարան շենքերում հնարավոր է նկատվի ճնշման անկում: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում […] ...

Արուսյակ Ավետիսյանը որոնվում է որպես անհետ կորած

18:22 05.05.2025

Արուսյակ Ավետիսյանը որոնվում է որպես անհետ կորած

ՆԳՆ Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1964 թվականին ծնված Արուսյակ Ավետիսյանը։ Նա ապրիլի 30-ին դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել։ «Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել Համայնքային ոստիկանության Ամասիայի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02»,-ասվում է Ոստիկանության հաղորդագրությունում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...

Վարչապետը հայտնել է, թե համընդհանուր հայտարարագիր լրացրած քանի քաղաքացի է ետ ստացել սոցիալական կրեդիտ

18:14 05.05.2025

Վարչապետը հայտնել է, թե համընդհանուր հայտարարագիր լրացրած քանի քաղաքացի է ետ ստացել սոցիալական կրեդիտ

Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 18554 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 2283 քաղաքացի) ետ է ստացել 1 միլիարդ 680 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +198 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 90.5 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...

«Բարսելոնայի» հայտացուցակն «Ինտերի» դեմ պատասխան խաղի համար

18:06 05.05.2025

«Բարսելոնայի» հայտացուցակն «Ինտերի» դեմ պատասխան խաղի համար

«Բարսելոնան» հրապարակել է «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպման համար նախատեսված հայտացուցակը։ Դարպասապահներ. Վոյցեխ Շչեսնի, Ինյակի Պենյա, Անդեր Աստրալագա։ Պաշտպաններ. Պաու Կուբարսի, Ռոնալդ Արաուխո, Ինիգո Մարտինես, Անդրեաս Քրիստենսեն, Էրիկ Գարսիա, Էկտոր Ֆորտ, Ժերար Մարտին, Լանդրի Ֆարե։ Կիսապաշտպաններ. Գավի, Պեդրի, Անսու Ֆաթի, Ռաֆինյա, Ֆերմին Լոպես, Լամին Յամալ, Դանի Օլմո, Ֆրենկի դե Յոնգ, Նոա Դարվիխ։ Հարձակվողներ. […] ...

SHANTNEWS

18:00 05.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP