11:32 11.09.2023
Վանա լճի Աղթամար կղզում գտնվող ս. Խաչ եկեղեցում կայացել է հերթական պատարագը, որն, ի տարբերություն նախորդ տարվա, իր վրա է սևեռել ավելի մեծ ուշադրություն:
Եկեղեցու վերանորոգումից հետո Թուրքիայի կառավարությունը տևական ժամանակ հրաժարվում էր խաչ տեղադրել եկեղեցու գմբեթի վրա, բայց ի վերջո տեղի տվեց, քանի որ ամբողջ աշխարհի հայությունը բողոքի ցույց էր կազմակերպել, ու թեև ս. Խաչ եկեղեցին սկսել է գործել որպես թանգարան, այդուհանդերձ թուրքական իշխանությունները թույլատրում են տարին մեկ անգամ այնտեղ անցկացնել պատարագ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս տարվա պատարագի կապակցությամբ անվտանգության միջոցառումներն աննախադեպ են եղել: Թուրքական հատուկ ծառայությունների ներկայացուցիչները Հայաստանից ժամանածներին ուղեկցել են դեռ հյուրանոցներից, իսկ կղզում ուժեղացված պարեկություն են իրականացրել տասնյակ ոստիկաններ, որպեսզի կանխարգելեին հնարավոր անախորժությունները տեղաբնակ ծայրահեղական թուրքերի կամ ադրբեջանցիների կողմից: Կղզու վերևում ողջ պատարագի ընթացքում պտտվել է ոստիկանության ուղղաթիռը:
Բարեբախտաբար, միջադեպեր չեն գրանցվել և արարողությունն անցել է բնականոն հունով, որին, ի դեպ, մասնակցել են ոչ միայն հայեր, այլև բազմաթիվ զբոսաշրջիկներ տարբեր երկրներից, ինչպես նաև տեղաբնակ քրդեր և թուրքեր: Հավաքվածներն այնքան շատ են եղել, որ պատարագը նախ մեկնարկել է ներսում, այնուհետև շարունակվել եկեղեցու բակում՝ նույն ծիսակարգով, ինչից ներկաները ստացել են մեծ բավականություն:
Պատարագից հետո «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք, գերաշնորհ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանն ասել է.
«Մեզ համար մեծ առավելություն և մենաշնորհ է ս.Խաչ եկեղեցու մեջ պատարագ մատուցելը: Սա հազար հարյուր տարվա պատմություն ունեցող հոգևոր և մշակութային արժեք է, ու թեև այժմ կարգավիճակով թանգարան է, սակայն հատուկ արտոնության շնորհիվ տարին մեկ անգամ այստեղ մատուցվում է սուրբ պատարագ: Փառք Աստծո, որ ունենք նման հնարավորություն: Ս. Խաչն ամբողջ Արևելյան Անատոլիայի մեջ միակ եկեղեցին է, որի գմբեթի վրա խաչ կա, հետևաբար դա ինքնին մեծ վկայություն է»:
Սրբազանը նշել է, որ մարդիկ տարբեր զգացումներ ունեն՝ լինեն պաշտոնյաներ, թե ուխտավորներ, իսկ հոգևորականների համար օրն իսկապես փառավոր էր: Նա տեղեկացրել է, որ յուրաքանչյուր տարվա ընթացքում Աղթամար կղզի է այցելում մոտ մեկ միլիոն մարդ:
«Երբ մարդիկ լռում են, խոսում են քարերը: Կղզու վրա գտնվելու հանգամանքը չի խանգարել, որպեսզի եկեղեցին լավ պահպանված մնա, որտեղ հանուն ողջ հայության մատուցեցինք երկար սպասված պատարագը՝ հոգևոր կապ ստեղծելով ներկաների ու մեր նախնիների միջև: Նրանց օրհնությունը մեր վրա է, ում մշտապես հիշում ենք մեր աղոթքներում, իսկ պատարագն իր հերթին մեծ շնորհ է բերում համայն հայությանը»,- ասել է արքեպիսկոպոս Մաշալյանը:
Խոսելով Թուրքիայի տարածքում գտնվող բազմաթիվ լքված ու կիսաքանդ հայկական եկեղեցիների մասին՝ արքեպիսկոպոս Մաշալյանն ընդգծել է, որ Պոլսո պատրիարքարանն այդ շինություններն իր հովանու տակ վերցնելու իրավունք չունի, իսկ կառավարությունը, եթե միջոցներ ունի, որոշակի վերականգնողական գործողություններ է իրականացնում: Նրա պնդմամբ՝ հին եկեղեցիների վերանորոգումն ավելի թանկ է, քան նոր վանքերի կառուցումը, ուստի այդ հարցում անհրաժեշտ են Թուրքիայի և Հայաստանի համատեղ ջանքերը:
21:00 17.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում18:27 18.05.2025
ԱՄՆ-ում երկու տարեկան երեխան ողջ է մնացել 15-րդ հարկից ընկնելուց հետոԱՄՆ Մերիլենդ նահանգում երկու տարեկան տղան ողջ է մնացել 15-րդ հարկի պատշգամբից ընկնելուց հետո, հաղորդում է ABC News-ը։ Երեխան ընկել է թփերի մեջ և վնասվածքներ ստացել։ Նա հոսպիտալացվել է, սակայն նրա վիճակի մասին մանրամասներ չեն հաղորդվել։ Փրկարարները նշում են, որ տղային փրկել է այն փաստը, որ պատշգամբի տակ թփեր էին աճում, և գետինը փափուկ էր, […] ...
18:00 18.05.2025
Իրանը միջուկային զենք արտադրելու ծրագրեր չունի․ ԱրաղչիԻրանական կողմը հավատարիմ է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին, Թեհրանը մտադիր չէ միջուկային զենք արտադրել, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին Թեհրանի երկխոսության ֆորումի ժամանակ։ Կիրակի առավոտյան Իրանի մայրաքաղաքում բացվել է Թեհրանի երկխոսության ֆորումը։ Միջոցառումը տեղի է ունենում Իրանի արտաքին գործերի նախարարության քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնում, և ելույթներ են ունեցել […] ...
17:40 18.05.2025
Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդականի հետԹեհրանում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ: Հանդիպմանն Ա.Գրիգորյանը և Ք.Խարազին անդրադարձել են տարածաշրջանի հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը և ընդգծել ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը: Վերոնշյալի համատեքստում ԱԽ քարտուղարը և ԳԱ խորհրդականը շեշտել են, որ առկա է երկուստեք կամք, […] ...
17:23 18.05.2025
Երևան է ժամանել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահըՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Երեւան է ժամանել Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի գլխավորած պատվիրակությունը: Անիտա Դիմիտրիուին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահը: Այցի շրջանակում նախատեսվում են տարբեր հանդիպումներ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: ...
17:18 18.05.2025
Վահագն Խաչատուրյանը Սուրբ Աթոռում մասնակցել է Լևոն 14-րդ Պապի գահակալության հանդիսավոր արարողությանըՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 18-ին Սուրբ Աթոռում (Վատիկան) մասնակցել է Հռոմի Սրբազան քահանայապետ Լևոն 14-րդ Պապի գահակալության հանդիսավոր արարողությանը: Միջոցառման պատվավոր հյուրերն էին Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան, Պերուի նախագահ Դինա Բուլուարտեն և ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին ավելի քան 150 պատվիրակություններ աշխարհի տարբեր երկրներից և միջազգային կառույցներից: ...
17:13 18.05.2025
Հռոմի պապ Լևոն XIV-ը ստանձնել է առաքելությունըՀռոմի պապ Լևոն XIV-ը ստացավ պապական իշխանության խորհրդանիշները՝ «ձկնորսի մատանին» և պալիումը (բրդյա ժապավեն՝ ասեղնագործված խաչերով): Այս հին ծեսը նշանավորել է 267-րդ Հռոմի պապի պաշտոնավարման պաշտոնական սկիզբը։ Բացման պատարագը, որը կավարտվի պապական քարոզով, աղոթքով և օրհնությամբ, կգլխավորի Լևոն XIV-ը։ Հրապարակ են այցելել բազմաթիվ հավատացյալներ, ինչպես նաև արտասահմանյան երկրներից ժամանած ավելի քան 150 պատվիրակություններ, թագավորական տների […] ...