08:16 12.09.2023
Մեծ Բրիտանիայի հետազոտողները ստեղծել են օդային երթևեկության կառավարման մոդել՝ օգտագործելով արհեստական ինտելեկտի (AI) տեխնոլոգիա, երկուշաբթի հաղորդել է Financial Times-ը:
«Մեծ Բրիտանիայի հետազոտողները ստեղծել են օդային երթևեկության կառավարման համակարգչային մոդել, որտեղ թռիչքի ընթացքում բոլոր շարժումներն ուղղորդվում են ոչ թե մարդկանց, այլ արհեստական ինտելեկտի կողմից», – ասվում է հրատարակության մեջ:
15 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ նախագծի շրջանակներում գիտնականները ստեղծել են Անգլիայի և Ուելսի օդային տարածքի «թվային երկվորյակը»՝ պարզելու, թե ինչ դեր կարող է ունենալ AI-ն ապագայում ավիադիսպետչերներին փոխարինելու հարցում, գրում է թերթը։
Բացի դրանից, արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաները կկարողանան ապահով կերպով փոխել ինքնաթիռները դեպի այլ երթուղիներ՝ վառելիքը խնայելու և թռիչքների շրջակա միջավայրի վրա ազդեցությունը նվազեցնելու համար, հայտնում է Financial Times-ը։
Օդային երթևեկության կարգավորիչները և AI տեխնոլոգիաները այժմ սկսում են համագործակցել թռիչքների տվյալները թվային երկվորյակ համակարգում մշակելու համար՝ օգտագործելով իրական օդային երթևեկության ճշգրիտ մոդելները: Նախագծի ավարտից հետո՝ 2026 թվականին, նախատեսվում է սկսել իրական ժամանակում փորձարկումներ, ինչը թույլ կտա համեմատել արհեստական ինտելեկտի և օդային երթևեկության վերահսկիչների աշխատանքի արդյունքները, ասվում է հոդվածում։
Այնուամենայնիվ, նշվում է, որ արհեստական ինտելեկտը իրավունք չի ունենա որոշումներ կայացնել երթուղու որոշման վերաբերյալ։ Եթե հետազոտությունը հաջող լինի, նման տեխնոլոգիաները կշարունակեն փորձարկվել մարդկանց հետ դեռ մի քանի տարի՝ մինչև լիովին համակարգչային համակարգի վերջնական ներդրումը, գրում է հրատարակությունը։
19:42 30.06.2025
Վարչապետը միջազգային գիտաժողովի շրջանակում ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ամերիկյան համալսարանում Հանրային հարցերի բարոյագիտական կենտրոնի միջազգային գիտաժողովի շրջանակում ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը: Երկրի ղեկավարը նաև պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են բանախոսությամբ ներկայացված թեզերին, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին և դրանց լուծման ուղղությամբ ՀՀ Կառավարության քայլերին ու տեսլականին: Գիտաժողովի ընթացքում քննարկվել են ժամանակակից աշխարհում ազգային ինքնության դերին, նշանակությանը և […] ...
19:38 30.06.2025
Երեք տասնամյակ տևած հակամարտությունից հետո մենք պետք է վստահություն կառուցենք. Սարգիս ԽանդանյանԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ 32-րդ տարեկան նստաշրջանի քաղաքական եւ անվտանգային հարցերի հանձնաժողովի նիստում: «Պարո՛ն նախագահ, կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել Ձեզ գերազանց աշխատանքի, զեկույցի պատրաստման եւ բանաձեւի նախագծման համար: Այն բավականին օբյեկտիվորեն է արտացոլում ԵԱՀԿ տարածաշրջանում առկա աշխարհաքաղաքական եւ անվտանգային […] ...
19:30 30.06.2025
Կրթության ոլորտի բարեփոխումներն այլընտրանք չունեն. Ժաննա ԱնդրեասյանԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի մասնաճյուղում մասնակցել է Հայ մշակութային և գիտական ընկերակցության (ASOF) ամենամյա չորրորդ ամենամյա համաժողովին՝ ներկայացնելով Հայաստանում կրթության ոլորտի բարեփոխումները: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին, կարևորել է նմանօրինակ հարթակների ձևավորումը՝ կրթական համակարգում առկա խնդիրների բարձրաձայնման, տարբեր տեսակետների փոխանակման և համագործակցության խթանման առումով։ Նախարարը նշել է, որ Հայաստանի կրթական […] ...
19:26 30.06.2025
Խաչանովն ու Ավանեսյանը նահանջել են․ ATP և WTAՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը ATP-ի` հունիսի 30-ին թարմացված դասակարգման աղյուսակում նահանջել է մեկ տեղով և այժմ 2240 միավորով աշխարհի 20-րդ ռակետն է։ Տղամարդկանց մենախաղի տասնյակում փոփոխություններ չեն եղել։ Առաջատարն իտալացի Յանիկ Սիներն է (10430), որին հաջորդում են Կառլոս Ալկարասը (Իսպանիա, 9300), Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա, 6500), Ջեք Դրեյփերը (Մեծ Բրիտանիա, 4650), Թեյլոր Ֆրիցը (ԱՄՆ, […] ...
19:20 30.06.2025
Արագածոտնի պարեկները հայտնաբերել են մանկահասակ երեխան գրկին երթևեկող վարորդինՕրերս սոցցանցերում տեսանյութ էր հրապարակվել. վարորդը երթևեկում էր մանկահասակ երեխան գրկին։ Արագածոտնի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Հունիսի 29-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, պարեկները «Նիվան» հայտնաբերել ու տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 30-ամյա տղամարդու նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ «Հարգելի՛ վարորդներ, անհրաժեշտ է խստորեն պահպանել երթևեկության կանոնները, հատկապես՝ երեխաների հետ […] ...
19:16 30.06.2025
Գլխավոր դատախազն ընդունել է Հունաստանի դատախազության պատվիրակությանըԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր, Դատախազության՝ Դիլիջանում գտնվող նստավայրում, ընդունել է Հունաստանի Հանրապետության դատախազության պատվիրակության ղեկավար Պանագիոտա Ֆակուին։ Նշենք, որ պատվիրակությունը Հայաստան է ժամանել մասնակցելու ՀՀ դատախազության հիմնադրման 107-ամյակի և Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, Դիլիջանում 2025 թվականին հուլիսի 1-ին մեկնարկող՝ «Դատախազների անկախությունն ու անաչառությունը՝ հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համատեքստում. կոռուպցիա […] ...