Պուտինի ուղերձը ՌԴ քաղաքացիներին՝ կապված կենսաթոշակային բարեփոխումների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

Պուտինի ուղերձը ՌԴ քաղաքացիներին՝ կապված կենսաթոշակային բարեփոխումների հետ

18:17 29.08.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեսաուղերձով դիմել է Ռուսաստանի քաղաքացիներին և ներկայացրել կենսաթոշակային բարեփոխումների անհրաժեշտությունը: Նա ընդգծել է, որ փոփոխությունների գլխավոր խնդիրն է ապահովել կենսաթոշակային համակարգի կայունությունը: Պուտինը նաև որոշ միջոցներ է առաջարկել, որոնց շնորհիվ տեղի ունեցող փոփոխությունները առավելագույնս մեղմ կընթանան:

Կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ կառավարության ներկայացրած օրինագիծը ՌԴ Պետդուման առաջին ընթերցմամբ հաստատել էր հունիսին: Ըստ այդ բարեփոխումների՝ կանանց կենսաթոշակային տարիքը պետք է բարձրանա 55-ից 63 տարեկանի, իսկ տղամարդկանցը՝ 60-ից 65-ի: Օրինագիծը երկրում համատարած դժգոհությունների և ցույցերի առիթ էր դարձել:

Այս իրավիճակից դուրս գալու համար Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի քաղաքացիներին անձամբ է բացատրել բարեփոխումների անհրաժեշտությունը: Պուտինի խոսքերով՝ 90-ականների վերջին երկիրը կանգնել է լուրջ տնտեսական և սոցիալական ճգնաժամի առջև, ինչն էլ ժողովրդագրական խնդիրների պատճառ է դարձել:

«Հիմա հենց 90-ականներին ծնված այդ փոքրաթիվ սերունդն է հասել աշխատելու տարիքի: Դրա հետ կապված էլ ավելի է մեծանում կենսաթոշակային համակարգին բաժին ընկնող ծանրաբեռնվածությունը: Հետևությունը մեկն է՝ կրճատվում է աշխատունակ բնակչության թիվը, ավտոմատ կերպով նվազում են նաև կենսաթոշակային վճարները»,- նշել է Պուտինը:

Կենսաթոշակային բարեփոխումների դեմ արտահայտվողները հաճախ նաև հիշեցնում էին Վլադիմիր Պուտինին, որ նա խոստացել էր, թե իր նախագահության ընթացքում կենսաթոշակային տարիքը չի բարձրանա: Պուտինը նաև այս հարցին է անդրադարձել:

«Այդ պահին տնտեսական տեսանկյունից այդ դիրքորոշումը հիմնավորված էր, իսկ սոցիալական տեսանկյունից՝ արդարացված: Անհրաժեշտ էր նախ տնտեսական աճ ապահովել և լուծել սուր սոցիալական խնդիրները»,- հավելել է Պուտինը:

Պուտինի խոսքերով՝ պետության ձեռնարկած միջոցների շնորհիվ Ռուսաստանում կյանքի տևողութունն աճել է՝ վերջին 15 տարվա ընթացքում ավելանալով 8 տարով:

ՌԴ ղեկավարը նշել է, որ առաջարկվող փոփոխությունները ոչ միայն թույլ կտան պահպանել թոշակառուների եկամուտների մակարդակը, այլև ապահովել դրանց կայուն աճը:

Վլադիմիր Պուտինը նաև բացատրել է, թե ինչու արդյունավետ չէին լինի կենսաթոշակային համակարգի կայունությունն ապահովելու այլընտրանքային տարբերակները: Պետական սեփականության մի մասի վաճառքը, նավթագազային ընկերություններից լրացուցիչ հարկերի գանձումը, պահուստային ֆոնդերի օգտագործումը նախագահի խոսքերով, միայն ժամանակավոր լուծում կտային հարցին: Ռուսաստանի ղեկավարը միջոցներ է առաջարկել, որոնք թույլ կտան մեղմացնել ընդունված որոշումները:

«Անհրաժեշտ եմ համարում օրինագծով կանանց համար առաջարկվող կենսաթոշակային տարիքը բարձրացնել ոչ թե 8, այլ 5 տարով: Եվ նաև պետք է հաշվի առնենք բազմազավակ մայրերի համար ժամանակից շուտ թոշակի անցնելու կանոնները: Առաջիկա 2 տարում հին օրենսդրությամբ թոշակի անցնող քաղաքացիներին հատուկ արտոնություն կտրվի. նրանք կարող են թոշակի գնալ նոր կենսաթոշակային տարիքից 6 ամիս շուտ»,- ասել է ՌԴ նախագահը:

Պուտինը նաև բարձրաձանել է այն մտահոգությունները, որ կենսաթոշակային տարիքին մոտ գտնվող մարդիկ կկորցնեն աշխատանքը և կմնան և՛ առանց թոշակի, և՛ առանց աշխատավարձի: Այս առնչությամբ պետությունը լրացուցիչ միջոցներ կձեռնարկի, որոնք աշխատաշուկայում կպաշտպանեն բարձր տարիքի քաղաքացիներին:

«Գործատուների համար պետք է սահմանվի վարչական և նույնիսկ քրեական պատասխանատվություն կենսաթաշակային տարիքին մոտ գտնվող աշխատողներին աշխատանքից հեռացնելու, ինչպես նաև տարիքի պատճառով քաղաքացիներին աշխատանքի չընդունելու համար»,- նշել է Պուտինը:

Ամփոփելով իր խոսքը՝ Վլադիմիր Պուտինը ևս մեկ անգամ ընդգծել է, որ առջևում իրենց դժվարին, բայց անհրաժեշտ որոշում է սպասվում և խնդրեց երկրի քաղաքացիներին ըմբռնումով մոտենալ այդ հարցին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արենիում` 42.6, Երևանում՝ 41.9 աստիճան. մի շարք վայրերում դիտված ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները

21:16 02.08.2025

Արենիում` 42.6, Երևանում՝ 41.9 աստիճան. մի շարք վայրերում դիտված ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները

Ինչպես կանխատեսվել էր, այսօր հանրապետությունում դիտվել է բարձր ջերմային ֆոն։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել, որ մի շարք վայրերում դիտված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները. Արենի` 42.6°C (40°C` 2011թ.), Երևան` 41.9°C (40.8°C` 2000թ.), Արտաշատ` 40.9°C (40.7°C` 2011թ.), Ապարան` 33.5°C (32.2°C` 2000թ.): ...

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

21:00 02.08.2025

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

Օդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

20:50 02.08.2025

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

20:40 02.08.2025

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

20:32 02.08.2025

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

ԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

20:22 02.08.2025

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

Իսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...

BACK_TO_TOP