Հայ ցեղասպանագիտության երախտավորները. այսօր լրանում է պատմաբան Երվանդ Սարգսյանի ծննդյան 110-ամյակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+25.09 oC

Հայ ցեղասպանագիտության երախտավորները. այսօր լրանում է պատմաբան Երվանդ Սարգսյանի ծննդյան 110-ամյակը

18:50 13.09.2023

ՀՑԹԻ-ն մեկնարկում է նոր շարք, որի նպատակն է ընթերցողներին ներկայացնել Հայոց ցեղասպանության ուսումնասիրությամբ զբաղված և հայ ցեղասպանագիտության ակունքներում կանգնած հայաստանցի գիտնականների գործունեությունը և նրանց ունեցած դերը հայ ցեղասպանագիտության ձևավորման և զարգացման գործում: Այս շարքում առաջինը ներկայացնում են պատմաբան, արևելագետ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Երվանդ Սարգսյանին (1913-2010), ում ծննդյան 110-ամյակը լրանում է այսօր:

Խորհրդային ժամանակաշրջանում նա առաջիններից էր, որը չնայած թեմայի նկատմամբ իշխանությունների պարտադրած լռության քաղաքականությանը, ուսումնասիրել և հրատարակել է գրքեր Արևմտյան Հայաստանում Օսմանյան կայսրության վարած ցեղասպան քաղաքականության, դրան սպասարկող տնտեսական և հողային քաղաքականության, հասարակական-տնտեսական խնդիրների, քեմալական շարժման, թուրքական նվաճողական քաղաքականության, հայ-թուրքական և խորհրդա-թուրքական հարաբերությունների մասին։ Նա առաջիններից էր նաև, որը սկսեց ուսումնասիրել Հայաստանի և հայոց պատմության նենգափոխումը թուրքական պատմագրության մեջ՝ ներկայացնելով դրանց հակագիտական էությունը: Երվանդ Սարգսյանը թողել է հարուստ գիտական ժառանգություն, առանցքային դեր է ունեցել հայ թուրքագիտական դպրոցի ձևավորման գործում:

Պրոֆեսոր Երվանդ Սարգսյանը ծնվել է 1913 թ. սեպտեմբերի 13-ին Սիսիանի շրջանի Բռնակոթ գյուղում, այնուհետև տեղափոխվել է Բաքու, որն այն ժամանակ հայկական կապիտալի կենտրոններից էր: Այստեղ ստացել է միջնակարգ կրթությունը: Սարգսյանի հայրն էլ ժամանակին աշխատել է Բաքվի հանքերում և սպանվել Բաքվի 1918 թ. սեպտեմբերյան ջարդի օրերին: Հոր սպանությունը ծանր ազդեցություն է ունեցել փոքրիկ Երվանդի վրա և ուղենշել նրա մասնագիտության ընտրությունը: Երվանդ Սարգսյանը բարձրագույն կրթությունը ստացել է Լենինգրադի (ներկայումս՝ Սանկտ Պետերբուրգ) համալսարանում. 1942 թ. հաջողությամբ ընդունվել է Լենինգրադի համալսարանի արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան: Այս ժամանակաշրջանում տարել է պատերազմի դառնությունները՝ երեք տարի լինելով լենինգրադյան շրջափակման մեջ: Հենց այս շրջանում նա ուսումնասիրել և գրել է իր առաջին ծավալուն աշխատությունը՝ «Օսմանյան կայսրության ագրարային քաղաքականությունը Արևմտյան Հայաստանում 19-րդ դարի երկրորդ կեսին», այս թեմայով 1946 թ. պաշտպանել է իր թեկնածուական ատենախոսությունը: Այնուհետև վերադառնալով Հայաստան, աշխատանքի է անցել Արտաքին գործերի նախարարությունում` որպես Թուրքիայի գծով պատասխանատու աշխատակից: Այդ շրջանում նա գործուն մասնակցություն է ունեցել Հայկական հարցի և Թուրքիայի հակահայկական հանցավոր քաղաքականությանը վերաբերող մի շարք կարևոր զեկուցագրերի պատրաստման աշխատանքներին: Այդ զեկուցագրերն ուղարկվում էին Մոսկվա և օգտագործվում Թուրքիայի նկատմամբ 1945 – 1946 թթ. ԽՍՀՄ քաղաքականությունը մշակելու գործում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդյունավետ քաղպաշտպանությունը՝ օրակարգային․ երկփուլ ուսումնավարժանք Լոռու մարզում

19:46 30.06.2025

Արդյունավետ քաղպաշտպանությունը՝ օրակարգային․ երկփուլ ուսումնավարժանք Լոռու մարզում

Հունիսի 27-ին Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն այցելել է Լոռու մարզային փրկարարական վարչություն։ Այցի շրջանակում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին ներկա էին մարզային վարչությունների ղեկավար կազմն ու ստորաբաժանումների պատասխանատուները։ Նախարարի տեղակալը ներկայացրել է Փրկարար ծառայության առաջնահերթությունները, վեր է հանել առկա խնդիրները՝ դրանց արդյունավետ լուծման ուղղությամբ տալով կոնկրետ հանձնարարություններ։ Ծառայության որակի լավարկման նպատակով […] ...

Վարչապետը միջազգային գիտաժողովի շրջանակում ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը

19:42 30.06.2025

Վարչապետը միջազգային գիտաժողովի շրջանակում ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ամերիկյան համալսարանում Հանրային հարցերի բարոյագիտական կենտրոնի միջազգային գիտաժողովի շրջանակում ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը: Երկրի ղեկավարը նաև պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են բանախոսությամբ ներկայացված թեզերին, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին և դրանց լուծման ուղղությամբ ՀՀ Կառավարության քայլերին ու տեսլականին: Գիտաժողովի ընթացքում քննարկվել են ժամանակակից աշխարհում ազգային ինքնության դերին, նշանակությանը և […] ...

Երեք տասնամյակ տևած հակամարտությունից հետո մենք պետք է վստահություն կառուցենք. Սարգիս Խանդանյան

19:38 30.06.2025

Երեք տասնամյակ տևած հակամարտությունից հետո մենք պետք է վստահություն կառուցենք. Սարգիս Խանդանյան

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ 32-րդ տարեկան նստաշրջանի քաղաքական եւ անվտանգային հարցերի հանձնաժողովի նիստում: «Պարո՛ն նախագահ, կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել Ձեզ գերազանց աշխատանքի, զեկույցի պատրաստման եւ բանաձեւի նախագծման համար: Այն բավականին օբյեկտիվորեն է արտացոլում ԵԱՀԿ տարածաշրջանում առկա աշխարհաքաղաքական եւ անվտանգային […] ...

Կրթության ոլորտի բարեփոխումներն այլընտրանք չունեն. Ժաննա Անդրեասյան

19:30 30.06.2025

Կրթության ոլորտի բարեփոխումներն այլընտրանք չունեն. Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի մասնաճյուղում մասնակցել է Հայ մշակութային և գիտական ընկերակցության (ASOF) ամենամյա չորրորդ ամենամյա համաժողովին՝ ներկայացնելով Հայաստանում կրթության ոլորտի բարեփոխումները: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին, կարևորել է նմանօրինակ հարթակների ձևավորումը՝ կրթական համակարգում առկա խնդիրների բարձրաձայնման, տարբեր տեսակետների փոխանակման և համագործակցության խթանման առումով։ Նախարարը նշել է, որ Հայաստանի կրթական […] ...

Խաչանովն ու Ավանեսյանը նահանջել են․ ATP և WTA

19:26 30.06.2025

Խաչանովն ու Ավանեսյանը նահանջել են․ ATP և WTA

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը ATP-ի` հունիսի 30-ին թարմացված դասակարգման աղյուսակում նահանջել է մեկ տեղով և այժմ 2240 միավորով աշխարհի 20-րդ ռակետն է։ Տղամարդկանց մենախաղի տասնյակում փոփոխություններ չեն եղել։ Առաջատարն իտալացի Յանիկ Սիներն է (10430), որին հաջորդում են Կառլոս Ալկարասը (Իսպանիա, 9300), Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա, 6500), Ջեք Դրեյփերը (Մեծ Բրիտանիա, 4650), Թեյլոր Ֆրիցը (ԱՄՆ, […] ...

Արագածոտնի պարեկները հայտնաբերել են մանկահասակ երեխան գրկին երթևեկող վարորդին

19:20 30.06.2025

Արագածոտնի պարեկները հայտնաբերել են մանկահասակ երեխան գրկին երթևեկող վարորդին

Օրերս սոցցանցերում տեսանյութ էր հրապարակվել. վարորդը երթևեկում էր մանկահասակ երեխան գրկին։ Արագածոտնի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Հունիսի 29-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, պարեկները «Նիվան» հայտնաբերել ու տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 30-ամյա տղամարդու նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ «Հարգելի՛ վարորդներ, անհրաժեշտ է խստորեն պահպանել երթևեկության կանոնները, հատկապես՝ երեխաների հետ […] ...

BACK_TO_TOP