10:10 19.03.2018
Հայտարարվածի համաձայն՝ այսօր Երևաի քաղաքապետարանում գումարվել է Երևան քաղաքի ավագանու 3-րդ նստաշրջանի 2-րդ նիստը: Սա փետրվարի 13-ի աղմկահարուց նիստից հետո առաջին նիստն է: Լրագրողների համար այս անգամ քաղաքապետարանում և առանձին սենյակ է առանձնացված, բայց հնարավորություն կա նաև լուսաբանել նիստը հենց դահլիճից: Ի տարբերություն հատուկ առանձնացված սենյակի, նիստերի դահլիճում ինտերնետ կապը խլացված է, լրագրողների համար աթոռներ չկան: Առանձնացված սենյակում մեկ-երկու լրագրող է միայն աշխատում: Մյուսները նախընտրել են նիստերի դահլիճը՝ թեկուզ աշխատանքային պայմանների բացակայությամբ:
Հիշեցնենք, որ 3 օր առաջ SHANTNEWS-ի հետ զրույցում Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանն ասաց, որ այսուհետ լրագրողները Երևանի ավագանու նիստերը կկլուսաբանեն լրագրողների համար հատուկ առանձնացված տարածքից:
«Լրատվամիջոցների կողմից ներկայացված առաջարկների հիման վրա իրականացվում են համապատասխան պայմանների ապահովման աշխատանքներ, որի արդյունքում, բացի հարմարավետությունից, կերաշխավորի նաև անխափան հեռարձակման և լուսաբանման հնարավորությունը: Եվ, հաշվի առնելով կատարվող աշխատանքների ծավալն ու սարքավորումների փորձարկման գործընթացի առանձնահատկությունները, ավագանու մարտի 19-ի նիստը լրագրողները կարող են ամբողջությամբ լուսաբանել թե՛ անմիջապես նիստերի դահլիճից, թե՛ անհրաժեշտ նոր սարքավորումներով կահավորված հատուկ առանձնացված տարածքից»,- մեզ հետ զրույցում ասել էր Արթուր Գևորգյանը:
Լուրերը, ըստ որոնց արգելվելու է լրագրողների մուտքը նիստերի դահլիճ, սկսեցին շրջանառվել փետրվարի 13-ին ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպից հետո: Բանն այն է, որ ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները դահլիճ էին եկել Նուբարաշենի կոյուղաջրերը տարաների մեջ լցրած և բժշկական դիմակներով։ Բացված շշերից տարածված գարշահոտը ավագանու անդամներից շատերի մոտ դժգոհություն առաջացրեց, մի մասը լքեց նիստերի դահլիճը։ Լարվածությունն էլ ավելի մեծացավ այն բանից հետո, երբ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը փորձեց տարաներից մեկը մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին։ Այս ժամանակ վիճաբանություն սկսվեց ՀՀԿ և «Երկիր Ծիրանի» խմբակցությունների անդամների միջև, քաշքշոցի ժամանակ տարաներից մեկի պարունակությունը թափվեց գետնին։ ՀՀԿ ներկայացուցիչները քաշքշեցին «Երկիր Ծիրանի»-ի անդամներին, ծեծկռտուք սկսվեց, ոոստիկանները միջամտեցին։ Ավագանու նիստը միջադեպի պատճառով ընդմիջվեց։
Ավելի ուշ, դեպքի առիթով քերական գործ հարուցվեց: «Երկիր ծիրան»-ի անդամ Մարինա Խաչատրյանը հայտարարեց, որ միջադեպի ժամանակ ոչ միայն ֆիզիական բռնություն, այլև սեռական բնույթի ոտնձգություն է կատարվել իր նկատմամբ։ Միջադեպի վերաբերյալ ոստիկանություն հաղորդում ներկայացրեցին նաև քաղաքապետարանի աշխատակիցնեը: Փետրվարի 16-ին հարուցված քրեական գոծրը խուլիգանության և ծեծի հատկանիշներով է՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ և 118-րդ հոդվածներով։
Ինչ վերաբերում է լրագրողների աշխատանքը սահմանափակելու, ապա նախ խոսվում էր դռնփակ նիստերի անցնելու մասին: Սակայն ՀՀ արդարադատության նախարար Դավի Հարությունյանն ասաց, որ Երևանի ավագանու նիստերը փակ լինել չե կարող.
«Միջազգային փորձից ելնելով միշտ ավագանու նիստերը ձգտում են կատարել ավելի բաց և թափանցիկ, իսկ կառավարության նիստերը փակ: Անթույլատրելի եմ համարում կառավարության նիստերի հետ համեմատությունը», – ասել է Հարությունյանը
Երևանի քաղաքապետարանում լրագրողների աշխատանը սահմանափակելուն դեմ են արտահայտվել մի շարք լրագրողական կազմակերպություններ՝ իրենց տարածած հայտարարության մեջ նշելով, որ պահանջում են անփոփոխ թողնել ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ աշխատելու պայմանները: SHANTNEWS-ը նաև հաղորդել է, որ խնդրի առնչությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ հանդիպում է ունեցել նաև ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը: Հանդիպման ավարտին Երևանի քաղաքապետն ու Հայաստանի ժուռնալիստների միության նախագահը պյամանվորվել են Երևանի քաղաքապետարանում ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար աշխատանքների կազմակերպման պայմանների ստեղծման նախաձեռնությանը ներգրավել նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որոնք իրենց առաջարկներով կնպաստեն առավել թափանցիկ, հարմարավետ և արդյունավետ աշխատանքների կազմակերպմանը, որից կշահի երևանցին:
SHANTNEWS-ը տեղեկացրել է նաև յան մասին, որ Երևանի նիստերի դռնփակ լինելն անընդունելի է համարել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Լրագրողին չի կարելի ընկալել որպես բարիկադի հակադարձ կողմում գործող անձ, հակառակը, պետք է լրագրողին վերաբերվել նրա ազնվության ու բարեխղճության կանխավարկածով, որովհետև լրագրողը ունի օրենքին համապատասխան և բարեխիղճ գործելու բարձր պատասխաանտվություն ու կոչում: Լրագրողը կատարում է կարևոր հանրային գործառույթ: Քաղաքացին միշտ ցանկանում է հասկանալ, թե այս կամ այն պետական գործառույթն ինչպես է իրականացվում: Վերջնական հասցեատերը քաղաքացին է, բայց փոխանցողը լրագրողն է»,- նշել է Արման Թաթոյանը:
Երևանի քաղաքապետրանում փետրվարի 13-ին կատարվածին անդրադարձել են նաև մի շարք քաղաքական, հասարակական գործիչներ, կազմակերպություններ:
14:43 05.08.2025
Ճապոնիայում ջերմային հարվածից 18 մարդ է մահացելՃապոնիայում հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը ավելի քան 9500 մարդ շտապ տեղափոխվել է հիվանդանոցներ ջերմային հարվածներով՝ երկրում հաստատված շոգի ալիքի պատճառով, նրանցից 18-ը մահացել են: Այս մասին հայտնել է հրշեջ ծառայությունը, որը կատարում է շտապ բժշկական ծառայություններ երկրում: Այս մարդկանցից 225-ը ծանր վիճակում հոսպիտալացվել են ավելի քան երեք շաբաթ։ Ջերմային հարվածի զոհերի գրեթե 58%-ը 65 տարեկանից […] ...
14:34 05.08.2025
31-ամյա հետախուզվողը հայտնաբերվեց Վանաձորում․ նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկՀամայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում օգոստոսի 1-ին Վանաձոր քաղաքի Չուխաջյան թաղամասում հայտնաբերվել և Համայնքային ոստիկանության Բազումի բաժին է տեղափոխվել 31-ամյա տղամարդ, որը հուլիսի 30-ից հետախուզման մեջ էր գտնվում ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող […] ...
14:26 05.08.2025
Կալիֆոռնիայում խոշոր անտառային հրդեհի դեմ պայքարում է ավելի քան 1000 փրկարարԿալիֆոռնիա նահանգում անտառային խոշոր հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում է ավելի քան 1000 փրկարար: Այս մասին հաղորդում է ABC News հեռուստաալիքը: Հրդեհի մակերեսը այժմ կազմում է գրեթե 30 հազար հեկտար: Հրդեհը մոլեգնում է Լոս Պադրես ազգային պարկում՝ Սանտա Բարբարա և Սան Լուիս Օբիսպո շրջաններում: Վերջին տեղեկությունների համաձայն՝ երեք մարդ վիրավորվել է: Բնակիչներին տարհանում են տուժած տարածքներից: […] ...
14:14 05.08.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 5-10-ըԵրևանում օգոստոսի 5-ի ցերեկը, 6-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 10-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 5-ի ցերեկը, 6-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 10-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: […] ...
14:07 05.08.2025
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 6.75 տոկոսՕգոստոսի 5-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ քաղաքականության տոկոսադրույքը թողնել անփոփոխ, սահմանելով՝ 6․75% Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.25 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.25 %: ...
14:04 05.08.2025
ՔՏՀԱՏՄ-ը բենզագազալցակայաններում հրդեհների և պայթյունների ռիսկի էական աճ է արձանագրելՀաշվի առնելով ՀՀ տարածքում վերջին օրերին արձանագրվող բարձր ջերմային ֆոնը, ինչպես նաև դրա հետևանքով հրդեհների և պայթյունների ռիսկի էական աճը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հորդորում է գազալցակայաններ և բենզալցակայաններ շահագործողներին, դրանց պատասխանատուներին, ինչպես նաև քաղաքացիներին. ցուցաբերել առավելագույն զգոնություն և բարձր իրավագիտակցություն, խստագույնս վերահսկել բենզա և գազալցակայանների տարածքում հրդեհային անվտանգության կանոնների պահպանումը, […] ...