11:52 19.09.2023
2023 թվականի օգոստոսի 31-ին՝ ժամը 16:15-ին, անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել՝ Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում կրակոցների վերաբերյալ: Նույն օրը՝ ժամը 16:51-ին, հաղորդում է ստացվել նաև «Վանաձոր բժշկական կենտրոն»-ից այն մասին, որ «Ձախ ազդրի պատռված վերք, օտար մարմին» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Վանաձոր քաղաքի 29-ամյա բնակիչ Արթուր Ալ.-ն։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում երիտասարդը ճանաչվել է տուժող:
Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, միջադեպին մասնակիցների շրջանակը:
Ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ Վանաձոր քաղաքի բնակիչ Ալիկ Հ.-ն, լարված, անբարյացկամ փոխհարաբերությունների մեջ է գտնվել Եղեգնուտ գյուղի բնակիչ Արշակ Առ.-ի հետ՝ ավտոմեքենան վերջինիս եղբորորդու՝ Արթուր Առ.-ի վարած ավտոմեքենայի ուղղությամբ վարելու, իրեն ու ընկերոջը՝ Նարեկ Հ.-ին, հայհոյելու, ինչպես նաև՝ անձնական այլ հարցի պատճառով:
Այս կապակցությամբ վրեժխնդիր լինելու շարժառիթով, Ալիկ Հ.-ն խմբով, Նարեկ Հ.-ի և դեռևս ինքնությունը չպարզված անձի հետ նախնական համաձայնությամբ, 2023թ․ օգոստոսի 31-ին Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում գտնվող սգո սրահի մոտ դարանակալել և սպասել է Արշակ Առ.-ին՝ նպատակ ունենալով վերջինիս ապօրինաբար կյանքից զրկելու:
Տեսնելով, որ վերջինս իր ընկերոջ՝ Արթուր Ալ.-ի և եղբոր որդու՝ Արթուր Առ.-ի հետ դուրս է գալիս սգո սրահի տարածքից, դեռևս ինքնությունը չպարզված անձի կողմից վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով, Նարեկ Հ.-ի հետ մոտեցել են նրան պատկանող ավտոմեքենային, և, իրական վտանգի տակ դնելով նաև այդ պահին սգո սրահից դուրս եկող բազմաթիվ անձանց կյանքն ու առողջությունը, երկուսով «Մակարով» և «ՏՏ» տեսակի ատրճանակներից կրակոցներ են արձակել Արշակ Առ.-ի ուղղությամբ՝ հրազենային վնասվածք պատճառելով Արթուր Ալ.-ին, ինչպես նաև վնասելով դեպքի վայրում կայանված «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան, որի սրահում գտնվել է ավտոմեքենայի սեփականատերը:
Արշակ Առ.-ն ատրճանակից, վերջինիս եղբոր որդին՝ Արթուր Առ.-ն՝ ինքնաձիգից, կրակոցներ են արձակել, իսկ Արթուր Ալ.-ն ռազմամթերք չհանդիսացող ձայնային պայթուցիչ է նետել Ալիկ Հ.-ի և Նարեկ Հ.-ի ուղղությամբ, ինչի արդյունքում վերջիններս, իրենցից անկախ հանգամանքներում, չեն կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել:
Նախաքննության ընթացքում նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, դատաձգաբանական, դատապայթյունատեխնիկական, դատանյութաբանական և դատահետքաբանական:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ չորս անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել:
Ալիկ Հ.-ին և Նարեկ Հ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Արշակ և Արթուր Առ.-ներին՝ 335-րդ հոդվածի 1-ին մասով:
Նշված չորս անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը ընտրելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են: Նկատի ունենալով, որ վերջիններս թաքնվում են քննությունից և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նրանք չեն հայտնաբերվել՝ նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ վարութային և քննչական գործողություններ, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ ապօրինի զենքերի ձեռք բերման աղբյուրը պարզելու, դրանք հայտնաբերելու, «BMW» ավտոմեքենայի վարորդի ինքնությունը, վերջինիս և մեղադրյալների գտնվելու վայրերը պարզելու, նրանց հայտնաբերելու և վարությն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:59 11.05.2025
Մայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ. Գագիկ ՍուրենյանՄայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Մայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ, 17-ից վերադառնում մայիս: Տրամադրվեք»,- գրել է Սուրենյանը ...
13:42 11.05.2025
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը մասնակցել է Եվրոպայի օրվան նվիրված պաշտոնական միջոցառմանը«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը մասնակցել է Ազատության հրապարակում կայացած Եվրոպայի օրվան նվիրված պաշտոնական միջոցառմանը։ Հիմնադրամի աշխատակիցները տեղեկատվական տաղավարում ներկայացրել են եվրոպական դոնոր կազմակերպությունների աջակցությամբ Հայաստանում կյանքի կոչված ճանապարհաշինական ծրագրերը։ Մասնավորապես, Եվրոպական ներդրումային բանկի հատկացրած դրամաշնորհի միջոցով իրականացվել է Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիրը, որի շնորհիվ վերացվել են ՀՀ ճանապարհներին առկա բազմաթիվ վթարավտանգ կետեր։ Եվրոպական ներդրումային բանկի […] ...
13:25 11.05.2025
Հայաստանը ողջունում է Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի համաձայնությունը. ԱԳՆՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն X-ի իրր միկրոբլոգում գրառում է կատարել, որում ողջունել է Հնդկաստանի և Պակիստանի միջև կրակի դադարեցման մասին ձեռք բերված համաձայնությունը: «Մենք ողջունում ենք Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի վերաբերյալ ձեռք բերված փոխըմբռնումը: Երկխոսությունը կարևորություն ունի, և հուսով ենք, որ հրադադարը կպահպանվի, և տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի: Այս առումով, խաղաղության հասնելու միջազգային […] ...
13:11 11.05.2025
Իրանի արտգործնախարարը մեկնել է Մասկատ՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների համարԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեկնել է Մասկատ՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու նպատակով ԱՄՆ պաշտոնյաների հետ անուղղակի բանակցությունների չորրորդ փուլի համար։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին։ Միացյալ Նահանգները և Իրանը Օմանի միջնորդությամբ անցկացրել են բանակցությունների երեք փուլ։ Դրանցից առաջինը տեղի է ունեցել ապրիլի […] ...
12:57 11.05.2025
Թրամփը ողջունել է Պուտինի առաջարկը՝ Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունները վերսկսելու վերաբերյալԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ողջունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ վերսկսել Կիևի իշխանությունների հետ ուղիղ բանակցությունները։ «Սա կարող է մեծ օր լինել Ռուսաստանի և Ուկրաինայի համար։ Մտածեք հարյուր հազարավոր կյանքերի մասին, որոնք կփրկվեն, երբ այս անվերջ «արյունահեղությունը» ավարտվի», – գրել է նա Truth Social-ում։ Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ ինքը «կշարունակի աշխատել (խմբ.հակամարտության) երկու կողմերի հետ՝ […] ...
12:46 11.05.2025
Սախալինի մարզում 4.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՍախալինի շրջանում գրանցվել է 4.6 մագնիտուդով երկրաշարժ: Ցնցումները զգացվել են նաև Իտուրուպ կղզում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Սախալինի մասնաճյուղը։ Երկրաշարժը գրանցվել է ժամը 11:36-ին (Մոսկվայի ժամանակով 03:36)՝ 34 կմ խորության վրա։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Իտուրուպ կղզուց 114 կմ հարավ-արևելք: ...