15:10 30.08.2018
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն արձագանքել է սոցկայքերում ակտիվ քննարկումների առիթ դարձած տեղեկությունները, թե փողոցային երաժիշտների նկատմամբ Հյուսիսային պողոտայում բռնություն է կիրառվել: Օգոստոսի 30-ին՝ կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցին՝ արդյո՞ք ծառայողական քննություն կատարվել է այս հարցով, նա պատասխանեց, որ ծառայողական քննության անհրաժեշտություն չկա, այս հարցը շատերին է մտահոգում, այդ թվում՝ ֆեյսբուքյան օգտատերերին: Օսիպյանն ասաց, որ կատարվածն իր մոտ էլ է վրդովմունք առաջացրել, նշեց՝ կան մի շարք պետություններ և քաղաքներ, որտեղ անձամբ է տեսել՝ կան նմանատիպ փողոցներ, որտեղ երաժշտություն է հնչում:
«Շատ գեղեցիկ է, շատ հաճելի, հատկապես՝ զբոսաշրջիկները, որ քայլում են, նրանց համար գրավիչ է, սակայն այն գեղեցիկ է այդտեղով անցնող քաղաքացիների, զբոսաշրջիկների համար, մինչդեռ աղմուկ է բնակիչների համար: Մենք ունենք բազմաթիվ ահազանգեր, բողոքներ քաղաքացիներից: Մի պահ պատկերացնենք այդտեղի բնակիչներին, որոնք առավոտից լսում են այդ երաժշտությունը, որ դարձել է աղմուկ»,- ասել է նա:
Օսիպյանը նշեց, որ միջադեպի մասնակից երկու օտարերկրացի երաժիշտները եղել են ոչ սթափ, միջադեպը երկուսի մեջ է եղել, միմյանց քաշքշել են, հայհոյանքներ տվել, ոստիկանները ստիպված են եղել միջամտել: Նա հայտնեց, որ ոստիկաններին քաղաքացիները՝ անցորդներն են դիմել, խնդրել, որ արձագանքեն: Ոստիկանության պետի խոսքերով՝ կոպիտ խախտում կար համակեցության կանոնների, նրանց մոտ գարեջրի տարաներ են եղել, մինչդեռ հասարակական վայրերում անթույլատրելի է ալկոհոլ օգտագործել: Ոստիկանության գործողություններն, ըստ Օսիպյանի, օրենքի սահմաններում են եղել, որևէ մեկի նկատմամբ օրենքից դուրս քայլ անելու մտադրություն ոստիկանները չեն ունեցել: Օսիպյանն ասաց, որ երաժիշտները բերման են ենթարկվել ոստիկանություն, կազմվել է արձանագրություն, որոշվել է նրանց ոչ սթափ լինելը, սահմանված ժամկետը լրանալուց հետո նրանք բաց են թողնվել և այս պահին էլ ազատության մեջ են:
«Առավոտյան հանձնարարական եմ տվել ոստիկաններին, որ մոտենան, հրահանգավորեն, զգուշացնեն՝ երաժշտությունը շատ բարձր չլինի, որպեսզի իրենց էլ հաճելի լինի, նաև համակեցության կանոնները ու մեր համաքաղաքացիների անդորրը չխախտեն, պետք է հիշել, որ կան տարբեր տարիքի, տարբեր առողջական վիճակ ունեցող քաղաքացիներ»,- ասաց նա՝ հավելելով, որ երաժշտությունը պետք է հնչի մինչև 23:00:
Դիտարկմանը, թե ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել երաժիշտների նկատմամբ, Օսիպյանն արձագանքեց, որ ոստիկանությունը գործել է օրենքի սահմաններում, ապա նշեց՝ համացանցում անպայման վատ պահերն են տեղադրում, հայտնեց, որ օրենքը ոստիկանության համար նախատեսում է ֆիզիկական ուժի գործադրում:
«Դրանից պետք չէ վախենալ, դա օրենքով է կարգավորվում: Չի կարող ոստիկանը բոլորի նկատմամբ լինել այնպիսին, ինչպես բոլորն են ուզում տեսնել: Ոստիկանը ցանկալի է այն մարդկանց համար, ովքեր օրենք են հարգում, ոստիկանին ու համազգեստը, այսինքն՝ օրինապաշտների համար, իսկ օրենք խախտողների, օրինազանցների համար, վստահեցնում եմ, ցանկալի չէ»,- նշեց նա:
16:20 05.08.2025
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում ՍյունիքումՀամայնքային ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացվող բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 1-ին քաղաքացին զանգահարել է 911 և հայտնել, որ Սյունիք բնակավայրի գերեզմանների սկզբնամասում զենք-զինամթերքով պարկ է թողել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նված վայրում հայտնաբերվել է «F-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, «ՏՕԶ» տիպի ակոսափող հրացան, հրացանի փող և տարբեր տեսակի և […] ...
16:14 05.08.2025
Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափՕգոստոսի 5-ին` ժամը 13։26-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները ջրային ներքնակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահություն իրականացնող փրկարարական խումբը։ Փրկարարներն ափից […] ...
16:07 05.08.2025
Կոմիտասի պողոտայում բախվել են «Nissan Altima»-ն ու «FOL» տրակտորը. վարորդներից մեկը վարորդական իրավունքի վկայական չի ունեցելԵրեկ՝ օգոստոսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:25-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում բախվել են Երևանի բնակիչ 29-ամյա Հայկ Մ.-ի վարած «Nissan Altima» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Տաճատ Կ.-ի վարած, «Էկոլակ» ՍՊԸ-ին պատկանող «FOL» մակնիշի տրակտորը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում […] ...
16:00 05.08.2025
Հնդկաստանի հյուսիսում ջրհեղեղն ավերել է գյուղերից մեկըԵրեքշաբթի օրը Հնդկաստանի հյուսիսային Ուտտարախանդ նահանգում տեղի ունեցած ուժեղ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղն ամբողջությամբ ավերել է մի գյուղ: Նախնական տվյալներով, զոհվել է առնվազն չորս մարդ, 12-ը անհետ կորած են համարվում: «The Times of India»-ն հաղորդում է, որ Ուտարկաշի շրջանում ուժեղ անձրևները ավերիչ ջրհեղեղներ են առաջացրել: Դհարալի գյուղը, որտեղ գտնվում էին զբոսաշրջային հյուրանոցներ և ծերանոցներ, անցել […] ...
15:55 05.08.2025
Հանրային քննարկման է ներկայացվել մշակութային կազմակերպություններին կարգավիճակների շնորհման կարգի նախագիծըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ-ում գործող մշակութային կազմակերպություններին hամապետական, տարածքային կամ տեղային կարգավիճակ շնորհելու, փոփոխելու և դադարեցնելու կարգի նախագիծը: Ըստ նախագծի՝ մշակութային ոչ առևտրային կազմակերպություններին համապետական կարգավիճակ շնորհում, այն փոփոխում կամ դադարեցնում է ՀՀ կառավարությունը` մշակույթի ոլորտի լիազոր մարմնի՝ ԿԳՄՍ նախարարության միջնորդությամբ: Մշակութային ոչ առևտրային կազմակերպություններին տարածքային կամ տեղային […] ...
15:50 05.08.2025
Տղամարդն առևանգել է անչափահասին, կատարել սեքսուալ բնույթի գործողություններ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ անծանոթ տղամարդը առևանգելով անչափահասին՝ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, իսկ մեկ այլ անչափահասի նկատմամբ փորձել է կատարել վերոգրյալ գործողությունները, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը չի իրագործվել, քանի որ նրա գործողությունները կանխվել են […] ...