22:20 03.10.2023
Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան Հայաստանում է, տեսակցելու է Արցախից բռնի տեղահանված անձանց: Նախատեսված են մի շարք հանդիպումներ: Գործնական ի՞նչ քայլեր է ձեռնարկում Փարիզը Հայաստանին օգնելու համար: Իսկ ի՞նչ օգնություն կարող են ակնկալել Արցախից տեղահանված հայերը Հայաստանի կողքին լինելու հարցում, արդյո՞ք կա կոնսենսուս Ֆրանսիայի քաղաքական էլիտայում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։
«Թվարկենք, թե ինչ էր նախորդում Կատրին Կոլոննայի այցին։ Նախ պատերազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո նախագահ Մակրոնը հեռախոսազրույցում Ալիևից պահանջել էր կոնկրետ երաշխիքներ, որ Արցախում հայերին ոչինչ չի սպառնա, փաստորեն կոչն անտեսվեց, հետևեցին բռնի տեղահանումները: Դրանից հետո Մակրոնն ավելի կոշտ ձևակերպեց իր մտքերը․ մասնավորապես Ֆրանսիական IFP հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա ասել է, որ արդեն խաղասեղանին է դրված Հայաստանի տարածքային ամբողջականությունը, դա հաշվի առնելով՝ Ֆրանսիան չափազանց հետևողական կլինի ՀՀ տարածքային ամբողջականությունն ապահովելու հարցում:
Դրանից հետո հաստատվեց տեղեկությունն այն մասին, որ Սյունիքում Ֆրանսիան հյուպատոսություն է բացում՝ դրանով ամրապնդելով իր քաղաքական ներկայությունը Իրանի հետ Հայաստանի սահմանի մոտ: Ի դեպ հատկանշական է, որ այս հարցում ուրվագծվում է Փարիզի և Թեհրանի միջև համագործակցությունը: Հաստատվեցին տեղեկություններն այն մասին, որ Երևանում տեղի ունեցավ Ֆրանսիայի և Իրանի դեսպանների միջև հանդիպում: Ընդ որում՝ Ֆրանսիայի դեսպանն անձամբ է այցելել իր իրանցի գործընկերոջը:
Աճում է Ֆրանսիայի տրամադրած մարդասիրական օգնությունը, ընդամենը մի քանի օր առաջ հաստատվեց տեղեկությունն այն մասին, որ ֆրանսիան հավելյալ ևս 7 մլն եվրո կհատկացնի ՄԱԿ-ի և ԿԽՄԿ-ի այն կառույցներին, որոնք օգնություն են ցուցաբերում Արցախից բռնի տեղահանված մարդկանց»,- ասել է Արտյոմ Երկանյանը:
Ի՞նչ քայլեր են ձեռնարկում Բաքվում՝ Հայաստանին օգնելու հարցում Ֆրանսիայի հետևողականությանն ի պատասխան:
13:20 01.05.2025
Մեզ համար կարևոր է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ աշխատանքը ոչ միայն կենսաապահովման աղբյուր է, այլ նաև ինքնադրսևորման, մասնագիտական աճի հարթակ․ ԱՍՀ նախարարՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ․ «Սիրելի՛ քաղաքացիներ, Մայիսի 1-ը որպես Աշխատանքի և աշխատավորների միջազգային օր, կրկին հնարավորություն է ընդգծելու արժանապատիվ աշխատանքի կարևորությունը՝ հիմնված ազատության, արդարության և հավասարության վրա. սա այն հիմնական նպատակն է, որին ուղղված են պետության կողմից իրականացվող ոլորտային բարեփոխումները։ Մեզ […] ...
13:03 01.05.2025
Նոր Զելանդիայում արտակարգ դրություն է հայտարարվել ջրհեղեղի պատճառովՆոր Զելանդիայի Քրայսթչըրչ քաղաքում և Սելվին շրջանում արտակարգ դրություն է հայտարարվել՝ ուժեղ անձրևների հետևանքով առաջացած լայնածավալ ջրհեղեղներից հետո, հաղորդում է New Zealand Herald թերթը։ «Քրայսթչըրչում և Քենթերբերիի Սելվին շրջանում հայտարարվել է արտակարգ դրություն», – գրում է հրատարակությունը։ Հայտարարությունը արել է երկրի արտակարգ իրավիճակների նախարար Մարկ Միտչելը։ ...
12:37 01.05.2025
Հրդեհ Աղավնավանք գյուղումՄայիսի 1-ին, ժամը 07։44-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղավնավանք գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աղավնավանք գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:30-ին, մարվել՝ 08:55-ին։ Այրվել է անասնագոմի […] ...
12:20 01.05.2025
Աշխատանքը չպետք է ընկալվի որպես պարտադրանք կամ բեռ, այլ որպես ինքնադրսևորման, կայուն ապագայի կառուցման հնարավորություն․ ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ։ «Հարգելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ։ Այս օրը մեզ հիշեցնում է, որ առանց նպատակային, համակարգված և գիտելիքի վրա հիմնված աշխատանքի հնարավոր չէ ապահովել տնտեսական իրական առաջընթաց։ Աշխատանքը չպետք է ընկալվի որպես պարտադրանք, տանջանք կամ […] ...
12:05 01.05.2025
Այսօր մեկնարկում է «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» գեղասահքի միջազգային բաց մրցաշարըԳեղասահքի մարզադպրոցի գեղասահորդները պատրաստվում են այսօր մեկնարկող «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» գեղասահքի միջազգային բաց մրցաշարին: «Սիրով հրավիրում ենք գեղասահքի սիրահարներին ներկա գտնվելու այս դիտարժան առաջնությանը, որը կանցկացվի Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում։ Մրցաշարը կտևի մինչև մայիսի 4-ը։ Մուտքն ազատ է»,-նշված է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։ ...
11:51 01.05.2025
ԱՄՆ-ն և Ուկրաինան ստորագրել են բնական պաշարների մասին համաձայնագիրըԿիևը և Վաշինգտոնը համաձայնագիր են ստորագրել համատեղ հանքարդյունաբերության և Ուկրաինայի վերականգնման համար ներդրումային հիմնադրամի ստեղծման մասին, հաղորդում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։ ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ համաձայնագիրը կնքվել է «ի նշան այն նշանակալի ֆինանսական և նյութական աջակցության, որը ամերիկացի ժողովուրդը տրամադրել է Ուկրաինայի պաշտպանությանը Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկզբից ի […] ...