20:53 19.03.2018
Երևանում ու Գյումրիում երեկ մեծ հերթեր էին, ճիշտ այնպիսիք, որ լինում էին խորհրդային տարիներին՝ խանութների առջև: Ովքեր պատահաբար տեսել են այս հերթերը ու դեռ չգիտեն, թե դրանք ինչի համար էին, ապա հիշեցնենք, որ շատ այլ երկրների նման Ռուսաստանի նախագահին Հայաստանում էլ են ընտրել: Ընտրողների մեծ մասն էլ ազգությամբ հայ Ռուսաստանի քաղաքացիներն էին և ընտրության հարցի կարևորությանը մոտենում էին հենց ազգի ու երկրի խնդիրների մասին սեփական պատկերացումներից ելնելով:
«Մեր երկրի կայունությունը կախված է Ռուսաստանից»:
«Տեսեք, թե Ռուսաստանում ինչքան հայեր են աշխատում»,- նշել են ազգությամբ հայ ռուսաստանցի ընտրողները:Ի տարբերություն Հայաստանի` երբեմնի եղբայրական Ուկրաինայում Ռուսաստանի քաղաքացիների մեծ մասն այդպես էլ ընտրելու հնարավորություն չունեցավ: Մի դեպքում ընտրատեղամաս տանող ճանապարհին Կրեմլի մանրակերտն էին ազգայնականներն այրել, մյուս դեպքում Ուկրաինայի՝ արյունով ներկված քարտեզն էին գցել ճանապարհին, որ քվեարկողները չկարողանային անցնել դրա վրայով և չգրգռեին ազգայնականներին: Ռուսաստանում այս ամենն, իհարկե, կոշտ քաննդատությունների արժանացավ: Հետընտրական առաջին մամուլի ասուլիսում, սակայն, Վլադիմիր Պուտինը նշեց, որ ոչ մի պատասխան չի տա Ուկրաինայում տեղի ունեցածին:
«Մեզ համար ուկրաինացիները եղբայրական ժողովուրդ են, ես միշտ դա ասել եմ: Մենք ոչ մի բանով չենք պատասխանի,
ճիշտ հակառակը՝ կանենք ամեն ինչ, որ Ռուսաստանում ապրող ուկրաինացիներն իրենց զգան ինչպես տանը»:
Ասուլիսին Պուտինը պատասխանեց նաև հարցին, թե արդյո՞ք բացառում է, որ կարող է առաջադրվել նաև 2030 թվականի նախագահական ընտրություններին, եթե չի փոխում սահմանադրությունը:
«Այն ինչ դուք ասում եք` ծիծաղելի է: Եկեք հաշվենք… Ես ի՞նչ է, մինչև 100 տարեկա՞նս պետք է այստեղ նստեմ: Ոչ, ոչ…»:
Մինչ Պուտինն իր հետագա առաջադրումների անհավանականության մասին էր խոսում` Վլադիմիր Ժիրինովսկին նրա նոր ու անցած նախագահական պաշտոնների թվի շուրջ էր վիճաբանում Վլադիմիր Սոլովյովի հետ:
«Իրականում սա նրա հինգերորդ նախագահությունն է, որովհետև, երբ նա վարչապետ էր, նախագահից էլ բարձր էր: Եվ պետք չէ ասել, որ դա իմ սուբյեկտիվ կարծիքն է: Կարելի է մտածել, թե Մեդվեդևն ինքն իրեն ինչոր բան էր անում»:
Ժիրինովսկին, ի դեպ, նախորդ ընտրությունների համեմատ էական առաջընթաց է գրանցել` 4-րդից 3-րդ հորիզոնականը տեղափոխվելով:
«Ինձ ոչ թե արդյունքը, այլ ընտրողի տրամաբանությունը չի գոհացնում: Ե՞րբ պիտի ժողովուրդը սկսի գնահատել
թեկնածուին: 8 թեկնածուներից 6-ը դրածո էին: Հետևաբար մնում ենք ես ու Պուտինը: Բայց ե՛ս պետք է ընտրվեի, որովհետև Պուտինը արդեն շատ է ընտրվել: Ցանկացած եվրոպացի ընտրողի տրամաբանությամբ այս անգամ ես պետք է հաղթեի: Ի՞նչ ընտրություն, եթե նորից նույնին են ընտրում: Ո՞րտեղ է տրամաբանությունը»:
Ապա Ժիրինովսկին սկսեց բացատրել, թե ինչու ինքը ոչ միայն Պուտինին, այլ նաև Գրուդինինին է պարտվել ու ավելի զարմացավ, թե ինչպես կարող էր Սոբչակը հաղթել Յավլինսկուն, ի դեպ, ճիշտ նույն հարաբերակցությամբ, ինչպես կոմունիստ Գրուդինինը իրեն:
«Ո՞վ է Գրուդինինը: Կոլխոզնիկ: Բանջարեղենի հավաքածու բորշի համար: Յավլինսկին ստացել է երկու անգամ պակաս, քան պոռնոաստղ Սոբչակը: Սա ի՞նչ երկիր է: Նա առաջարկում է միասեռականների ամուսնությունների օրինականացում: Իսկ ես չեմ կարող ձայն խնդրեմ
լեսբուհիներից և արվամոլներից»:
Իսկ Քսենիան, Վլադիմիր Վոլֆովիչի նոր բնութագրումներից դեռ անտեղյակ, խնդրում էր որ իրեն չհիշեն միայն ժիրինովսկու վրա ջուր լցնելու միջադեպով: Քսենիան իր հաղթանակից էր խոսում:
«Իմ հաղթանակը նրանում է, որ ես կարողացա ասել իմ ընտրողներին այն, ինչ նրանք այլ տեղերից չէին կարող իմանալ: Մենք 26 քաղաքում ենք եղել: Այդ ցուցանիշով առաջինն ենք: Յավլինսկին երկրորդն է, Գրուդինինը երրորդը»:
Յավլինսկին մյուս երեք թեկնածուների հետ 1 տոկոսից պակաս ձայն էր հավաքել: Քսենիան, ում խոսքերով Ռուսաստանը գենետիկական ավելցուկ է, այս ընտրությունները շատ ավելի թափանցիկ էր գնահատել, քան նախորդը, որի ժամանակ ինքը դիտորդ էր և խոստովանել էր թե սեփական աչքերով էր կարուսելներ տեսել:
21:00 02.08.2025
Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասինՕդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...
20:50 02.08.2025
Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետըՄալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...
20:40 02.08.2025
Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...
20:32 02.08.2025
The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...
20:22 02.08.2025
Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել ԳազաԻսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...
20:10 02.08.2025
Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...