13:14 21.10.2023
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հոկտեմբերի 21-ին ժամը 12:00-20:00-ն կդադարեցվի Փարաքար գյուղի ջրամատակարարումը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է նաև, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հոկտեմբերի 21-ին ժամը 11:45-19:00-ն կդադարեցվի Ն.Զարյան փողոցի, Արաբկիր 39, 41, 43 փողոցների, Կոմիտասի 54-54Բ զույգ համարի շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
23:34 09.05.2025
Վանաձորում բախվել են 2 «Mercedes»-ները և «Ford Transit»-ը․ կա 11 վիրավորՄայիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում բախվել են 52-ամյա Վարուժան Վ․-ի վարած «Mercedes» մակնիշի, 20-ամյա Տիգրան Ա․-ի վարած «Ford Transit» մակնիշի և 38-ամյա Կարեն Մ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 11 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Լրատվամիջոցի տեղեկություններով հիվանդանոցում […] ...
23:24 09.05.2025
Շաբաթվա միջազգային անցուդարձի ամփոփումԱյսօր Երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի օրն է: Այդ օրից անցել է 80 տարի: Այդ տոնակատարությունները Եվրոպայում սկսվել էին դեռ երեկ: Այն մեծ մասշտաբով նշվեց եվրոպական շատ մայրաքաղաքներում։ Իսկ Գերմանիայում այդ օրը մայիսի 8-ը մահացածների հիշատակի և սխալների մասին խորհելու օր էր: Բրիտանական մայրաքաղաքում՝ դերասան Թիմոթի Սփալը կարդաց Ուինսթոն Չերչիլի հայտնի հաղթական այն ռադիոելույթը, […] ...
23:16 09.05.2025
Տեղի է ունեցել վետերանների արագ շախմատի մրցաշար՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակինԱյսօր տեղի ունեցավ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպված վետերանների արագ շախմատի մրցաշար՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մրցաշարին մասնակցեցին 46 շախմատիստներ։ Մրցանակային տեղեր են զբաղեցրել հետևյալ մասնակիցները. 1-ին տեղ՝ Աշոտ Նադանյան 2-րդ տեղ՝ Կարեն Մակարյան 3-րդ տեղ՝ Լաերտ Մարգարյան 4-րդ տեղ՝ Հենրիկ Փաշայան 5-րդ տեղ՝ Գարեգին Ալեքյան, […] ...
23:07 09.05.2025
Արմավիր քաղաքի սկզբնամասում բախվել են «Toyota»-ն ու «Infinity»-ն. վերջինը գլխիվայր շրջվել է, կան վիրավորներՄայիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18:20-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Արմավիր քաղաքի սկզբնամասում՝ ժողովրդին հայտնի «Հոկտեմբերյանի Նովոյի» գազալցակայանի դիմաց, բախվել են «Infinity» և «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն են ստացել, […] ...
22:51 09.05.2025
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը մասնակցել է Եվրոպայի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանըՄայիսի 9-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել Եվրոպայի օրվան նվիրված հանդիսավոր համերգային միջոցառում, որին մասնակցել և բացման խոսքով են հանդես եկել ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը և Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը: Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից: Իր ելույթում Դավիթ Կարապետյանն ընդգծել է. «Եվրոպայի օրը խորհրդանշում […] ...
22:39 09.05.2025
Հողմիկ գյուղում այրվել է անասնակերՄայիսի 9-ին, ժամը 14։26-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հողմիկ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկին կից այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:50-ին, մարվել՝ 18:05-ին: Այրվել է մոտ 200 հակ անասնակեր։ ...