17:06 31.08.2018
Երևանի ավագանու ընտրություններին ներկայացված դաշինքների և կուսակցությունների հնարավորությունների վերաբերյալ քննարկման ժամանակ քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանն ու քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը խոսել են նաև այն մասին, թե ինչ ակտիվություն կցուցաբերի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի քարոզարշավի ժամանակ:
«Ես մտածում եմ, որ վարչապետի մասնակցությունը էականորեն կարող է նպաստել իշխող քաղաքական ուժի հաղթականին, կարող է այդ հաղթանակը լինել համոզիչ, ջախջախիչ և այլն և այլն: Այստեղ կարևոր նշանակություն ունի՝ վարչապետն այս կամ այն ֆորմատում մասնակցո՞ւմ է, թե՞ ոչ: Երբ ես ասում եմ՝ մասնակցում է, անպայման չէ, որ ինքը, ինչպես նախկինում, բակերով գնա, գարաժների կտուրներով և այլն: Թեպետ դա էլ չեմ բացառում, այսօրվա իշխանությունների գործիքակազմում ինչ ուզեք՝ կա: Թեկուզ երկու-երեք անգամ լայվերով, հանրահավաքներով, մեկ ու մեջ մասնակցելով… դա կարող է ազդել, որովհետև իր անձնական ռեյտինգը շատ բարձր է: Ես կարծում եմ, որ եթե ինքն անձամբ մասնակցում է, դա մի ռեյտինգ է լինելու, մի արդյունք, իսկ եթե անձամբ չի մասնակցում՝ այլ արդյունք է լինելու: Ընդ որում՝ բավական կարող է տարբերվել տոկոսային առումով»,- ասել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
Shantnews-ի հարցին՝ տարբերության պատճառով հնարավո՞ր է, որ «Իմ քայլը» դաշինքը զիջի առաջին հորիզոնականը, քաղտեխնոլոգն այսպիսի պատասխան է տվել.
«Այս պահի դրությամբ, համենայնդեպս, նման կանխատեսումներ ես չունեմ, որ եթե նույնիսկ վարչապետն առհասարակ չմասնակցի… թեպետ դա էլ եմ բացառում, մենք խոսում ենք ուղղակի ակտիվ մասնակցության մասին: Ես կարծում եմ՝ անկախ նրանից՝ մասնակցում է, թե չի մասնակցում, իր հետ է ասոցացվում էս ամեն ինչը, այդ թվում՝ քաղաքապետի թեկնածուն: Ես կարծում եմ՝ արդյունքը կլինի դրական: Այլ հարց է, թե որքանով դա իրենց կբավարարի»:
Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի խոսքերով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն մասնակցում է քարոզչությանը.
«Օգոստոսի 17-ի իր հանրահավաքին նա ցույց տվեց իր թեկնածուին: Սա արդեն մասնակցություն է, և վարչապետը խնդիր է դրել ամբողջովին վերցնել Երևանը: Եթե հրավիրում ես հարյուր հազարանոց հանրահավաք և ասում ես՝ սա իմ թեկնածուն է, հավատացեք՝ դա շատ ավելի մեծ դեր ունի, քան մյուսների դեպքում, եթե մի քանի անգամ կրկնեն: Ինքը մի անգամ ասաց, վստահ եղեք, որ մի քանի անգամ էլ ասելու է ֆեյսբուքյան լայվերի միջոցով, նա անընդհատ քարոզելու է: Վարչապետը խնդիր է դրել ՔՊ-ի միջոցով վերցնել իշխանությունը Երևանում՝ թաղապետերով, վարչության պետերով: Երևանի ռեսուրսը շատ կարևոր է խորհրդարանական ընտրությունների համար, իսկ ընտրություններին պատրաստվող իշխանությունը չի կարող դա հաշվի չառնել», – ասել է Բադալյանը։
14:33 06.07.2025
Եթե վիզա ստանալիս ստել եք, սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ապա դա կարող է հանգեցնել վիզա ստանալու մշտական արգելքի․ դեսպանությունԵթե վիզա ստանալիս ստել եք, աշխատել եք առանց համապատասխան թույլտվության կամ վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ապա դա կարող է հանգեցնել արտաքսման կամ ապագայում ԱՄՆ վիզա ստանալու մշտական արգելքի։ Այս մասին հայտնում են ՀՀ- ...
14:10 06.07.2025
Արևածագի ձոր կոչվող տարածքում երկու ավտոմեքենա արգելափակվել էր ցեխակույտում և չէր կարողանում ինքնուրույն դուրս գալՀուլիսի 6-ին, ժամը 07։14-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևածագի ձոր կոչվող տարածքում երկու ավտոմեքենա արգելափակվել են ցեխակույտում և չեն կարողանում ինքնուրույն դուրս գալ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel» և […] ...
13:47 06.07.2025
Ճապոնիայում 5.4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի հարավ-արևմուտքում գրանցվել է 5,4 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի Ազգային օդերևութաբանական վարչությունը։ Էպիկենտրոնը գտնվել է համանուն կղզու Տոշիմա գյուղի մոտակայքում։ Էպիկենտրոնը գտնվել է 20 կմ խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն եղել: Ցունամիի վտանգի մասին նախազգուշացում չի տրվել: ...
13:25 06.07.2025
Մասկը հայտարարել է «Ամերիկայի կուսակցություն» ստեղծելու մասինՄիլիարդատեր ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներում ստեղծել է նոր քաղաքական կուսակցություն՝ «Ամերիկայի կուսակցություն»։ «Այսօր «Ամերիկայի կուսակցությունը» ստեղծվել է ազատությունը ձեզ վերադարձնելու համար», – գրել է նա X սոցիալական ցանցում։ Մասկը նշել է, որ կուսակցության ստեղծումը պայմանավորված է նրանով, որ այսօր Միացյալ Նահանգները ապրում է «սնանկության պայմաններում՝ վատնումների և կաշառակերության պատճառով, միակուսակցական համակարգում, […] ...
13:02 06.07.2025
ՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներինՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներին։ Այս մասին նշված է X-ում հրապարակված ՀՀ ԱԳՆ ուղերձում։ «Խորապես վշտացած ենք Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի լուրից, որը բազմաթիվ կյանքեր է խլել։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և բոլոր տուժածներին: Հույս ենք հայտնում, որ նրանք, ովքեր համարվում […] ...
12:42 06.07.2025
Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 7-ին՝ ժամը 10։30-ից 14։30-ը ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Կորյունի, Տերյան փողոցների, Իսակովի, Մաշտոցի, Մյասնիկյան և Բաղրամյան պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...