Ռուստամ Բաքոյանը Բունդեսթագի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահին է ներկայացրել եզդի համայնքի ներկայացուցիչներին մտահոգող խնդիրները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+18.09 oC

Ռուստամ Բաքոյանը Բունդեսթագի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահին է ներկայացրել եզդի համայնքի ներկայացուցիչներին մտահոգող խնդիրները

23:32 21.10.2023

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը հայտնում է, որ եզդի համայնքի ներկայացուցիչներին մտահոգող խնդիրներ է բարձրաձայնել Բունդեսթագի Մարդու իրավունքների և հումանիտար օգնության հարցերով հանձնաժողովի նախագահ տիկին Ռենատա Ալտի և հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ընթացքում։

«Սինջարի ցեղասպանությունից փրկված եզդիները, ովքեր բնակություն են հաստատել Եվրոպական մի շարք երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, մտահոգություն ունեն, որ իրենց ետ կվերադարձնեն Իրաք, որի հետևանքով իրենք կբախվեն մի շարք խնդիրների.
1. եզդի համայնքի ներկայացուցիչները կենթարկվեն ազատազրկման, քանի որ Եվրոպայում նրանք բարձրաձայնել են իրենց հետ կատարված անարդարությունները և տեղի ունեցածը,
2. Իրաքում Իսլամական պետության ահաբեկիչները գտնվում են ազատության մեջ, և բնականաբար հազարավոր աղջիկներ և կանայք, ովքեր փախել են սեռական ստրկությունից, վերադարձի դեպքում վստահաբար ծանր հոգեկան ապրումների մեջ կընկնեն՝ իրենց բռնության ենթարկած անձանց տեսնելու դեպքում,
3. Սինջարում եզդիները չունեն ապրելու որևէ տեղ, քանի որ նրանց տները ավիրված են, որևէ ենթակառուցվածք չի աշխատում, նրանց ուղարկելու են փախստականների ճամբար, որտեղ անմարդկային պայմաններ են։

Ի պատասխան՝ տիկին Ալտը խոստացել է իր ուշադրության կենտրոնում պահել վերը թվարկված խնդիրները»,-ֆեյսբուքյան էջում գրել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պեսկով. Ռուսաստանը շնորհակալ է Թրամփին ուկրաինական հակամարտության հարցում խաղաղության ջանքերի համար

23:42 09.05.2025

Պեսկով. Ռուսաստանը շնորհակալ է Թրամփին ուկրաինական հակամարտության հարցում խաղաղության ջանքերի համար

Ռուսաստանը շնորհակալ է ամերիկյան ղեկավարությանը ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի համար և կողջունի ցանկացած երկրի մասնակցությունը դրան։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով այն հրապարակումները, որոնց համաձայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է խնդրել Թուրքիային և Չինաստանին նպաստել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններին։ «Մենք պետք է սպասենք, մինչև նա հարցնի, […] ...

Վանաձորում բախվել են 2 «Mercedes»-ները և «Ford Transit»-ը․ կա 11 վիրավոր

23:34 09.05.2025

Վանաձորում բախվել են 2 «Mercedes»-ները և «Ford Transit»-ը․ կա 11 վիրավոր

Մայիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում բախվել են 52-ամյա Վարուժան Վ․-ի վարած «Mercedes» մակնիշի, 20-ամյա Տիգրան Ա․-ի վարած «Ford Transit» մակնիշի և 38-ամյա Կարեն Մ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 11 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Լրատվամիջոցի տեղեկություններով հիվանդանոցում […] ...

Շաբաթվա միջազգային անցուդարձի ամփոփում

23:24 09.05.2025

Շաբաթվա միջազգային անցուդարձի ամփոփում

Այսօր Երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի օրն է: Այդ օրից անցել է 80 տարի: Այդ տոնակատարությունները Եվրոպայում սկսվել էին դեռ երեկ: Այն մեծ մասշտաբով նշվեց եվրոպական շատ մայրաքաղաքներում։ Իսկ Գերմանիայում այդ օրը մայիսի 8-ը մահացածների հիշատակի և սխալների մասին խորհելու օր էր: Բրիտանական մայրաքաղաքում՝ դերասան Թիմոթի Սփալը կարդաց Ուինսթոն Չերչիլի հայտնի հաղթական այն ռադիոելույթը, […] ...

Տեղի է ունեցել վետերանների արագ շախմատի մրցաշար՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին

23:16 09.05.2025

Տեղի է ունեցել վետերանների արագ շախմատի մրցաշար՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին

Այսօր տեղի ունեցավ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպված վետերանների արագ շախմատի մրցաշար՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մրցաշարին մասնակցեցին 46 շախմատիստներ։ Մրցանակային տեղեր են զբաղեցրել հետևյալ մասնակիցները. 1-ին տեղ՝ Աշոտ Նադանյան 2-րդ տեղ՝ Կարեն Մակարյան 3-րդ տեղ՝ Լաերտ Մարգարյան 4-րդ տեղ՝ Հենրիկ Փաշայան 5-րդ տեղ՝ Գարեգին Ալեքյան, […] ...

Արմավիր քաղաքի սկզբնամասում բախվել են «Toyota»-ն ու «Infinity»-ն. վերջինը գլխիվայր շրջվել է, կան վիրավորներ

23:07 09.05.2025

Արմավիր քաղաքի սկզբնամասում բախվել են «Toyota»-ն ու «Infinity»-ն. վերջինը գլխիվայր շրջվել է, կան վիրավորներ

Մայիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18:20-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Արմավիր քաղաքի սկզբնամասում՝ ժողովրդին հայտնի «Հոկտեմբերյանի Նովոյի» գազալցակայանի դիմաց, բախվել են «Infinity» և «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն են ստացել, […] ...

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը մասնակցել է Եվրոպայի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը

22:51 09.05.2025

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը մասնակցել է Եվրոպայի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը

Մայիսի 9-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել Եվրոպայի օրվան նվիրված հանդիսավոր համերգային միջոցառում, որին մասնակցել և բացման խոսքով են հանդես եկել ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը և Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը: Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից: Իր ելույթում Դավիթ Կարապետյանն ընդգծել է. «Եվրոպայի օրը խորհրդանշում […] ...

BACK_TO_TOP