16:54 23.10.2023
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը հոկտեմբերի 23-ին հանդիպել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) կանանց հզորացման ծրագրերի ղեկավար Լաուրա Սիմոնյանի, Ազգային ժողովրդավարության ինստիտուտի «Կատարինե» կանանց քաղաքական առաջնորդության ծրագրի շրջանավարտ, «Հանուն իրավահավասարության» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մանուշ Մարալչյանի եւ Գենդերային հարցերով իրավաբան-փորձագետ Ստելլա Չանդիրյանի հետ:
Հյուրերը ներկայացրել են «Հայաստանում երեխայի նկատմամբ ալիմենտային պարտավորությունների կատարման իրավական կարգավորումների եւ գործնական հիմնախնդիրների վերաբերյալ» հայեցակարգը: Նշվել է, որ ներպետական օրենսդրությամբ ամրագրված են երեխայի ապրուստը հոգալու ծնողների պարտականությունները, ալիմենտ վճարելու, բռնագանձելու կարգն ու պայմանները: Գործնականում բազմաթիվ են դեպքերը, երբ առկա է ալիմենտի վճարման մասին դատական ակտը, սակայն կա այդ դատական ակտի կատարման անհնարինություն: Նշվել է, որ հարցի առնչությամբ պետական պաշտոնական վիճակագրություն առկա չէ: Ալիմենտային պարտավորությունների չարամտորեն չկատարումը ենթակա է քրեական պատասխանատվության, սակայն այդ լուծմամբ, ըստ բանախոսների, չի վերանում այն խնդիրը, որ երեխան զրկվում է ալիմենտից: Հայեցակարգով առաջարկվում է ստեղծել ալիմենտային ֆոնդ: Պետությունն այդ ֆոնդից ալիմենտ է վճարելու այն ծնողին, ում հետ բնակվում է երեխան` հետագայում մյուս ծնողից բռնագանձելու պայմանով:
Հերիքնազ Տիգրանյանը որոշումների ընդունման հիմքում կարեւորել է հստակ վերլուծության եւ վիճակագրության առկայությունը, որն օրենսդրին կներկայացնի անաչառ գնահատված իրավիճակը եւ կհիմնավորի օրենսդրական կարգավորման նպատակահարմարությունն ու անհրաժեշտությունը: Հանձնաժողովի նախագահն անհրաժեշտ է համարել ՀԿ-ների փորձագիտական ներուժի արդյունավետ օգտագործումը՝ նշելով, որ վերջիններիս հետազոտությունները կարող են օրենսդրական նախաձեռնության հիմք հանդիսանալ: «Բոլոր ձեւակերպումների հիմքում երեխայի լավագույն շահը պետք է լինի»,- արձանագրել է նա:
Հերիքնազ Տիգրանյանը հայեցակարգն իր գլխավորած հանձնաժողովի անդամների, իրավասու մյուս հանձնաժողովների ու Կառավարության գործընկերների հետ քննարկելու պատրաստակամություն է հայտնել:
Մտքեր են փոխանակվել նաեւ ալիմենտային ֆոնդի ձեւավորման մեխանիզմների, ընտանեկան բռնության գործերի քննության ընթացակարգերի, դրանց օրենսդրական բացերի, ամուսնալուծված, բռնության ենթարկված կանանց, երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող եւ ոլորտային մի շարք հարցերի շուրջ:
12:24 15.07.2025
Աշխարհի ակումբային առաջնության խորհրդանշական հավաքականըԱշխարհի ակումբային առաջնության հեռարձակող DAZN հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցաշարի խորհրդանշական հավաքականը։ Դարպասապահ. Բոնո («Ալ Հիլալ»)։ Պաշտպաններ. Աշրաֆ Հաքիմի (ՊՍԺ), Մարկինյոս (ՊՍԺ), Տիագո Սիլվա («Ֆլումինենսե»), Մարկ Կուկուրելյա («Չելսի»)։ Կիսապաշտպաններ. Պեդրու Նետու, Էնցո Ֆեռնանդես, Քոուլ Պալմեր (բոլորը` «Չելսի»), Վիտինյա (ՊՍԺ)։ Հարձակվողներ. Ջոն Արիաս («Ֆլումինենսե»), Գոնսալո Գարսիա («Ռեալ Մադրիդ»)։ Հիշեցնենք, որ Աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն է դարձել «Չելսին», […] ...
12:13 15.07.2025
Դպրոցի տնօրենի կողմից հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 8 մլն ՀՀ դրամի գումար. նրա վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարանՀՀ Վայոց ձորի մարզպետի կողմից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ բացահայտվել է «ՀՀ Վայոց ձորի մարզի Վարդահովիտի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 8 մլն ՀՀ դրամի հափշտակություն կատարելու դեպք: Մասնավորապես՝ պարզվել է, որ «ՀՀ Վայոց ձորի մարզի Վարդահովիտի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը, իր իշխանական […] ...
11:55 15.07.2025
Թրամփը կարող է հրամանագիր ստորագրել և «սոքերը» դարձնել «ֆուտբոլ»Ինչպես հայտնի է ԱՄՆ-ում ֆուտբոլ մարզաձևն անվանում են «սոքեր»: Եվ հիմա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է հրամանագիր ստորագրել և իր երկրում «սոքերը» վերանվանել «ֆուտբոլ»։ Այս մասին հաղորդում է DAZN-ը: «Ջանի Ինֆանտինոն իմ ընկերն է, նա հիանալի աշխատանք է կատարել «սոքերի», կամ ինչպես նրանք են անվանում «ֆուտբոլի» համար։ Չեմ կարծում, որ մեզ մոտ անվանումը փոխելը […] ...
11:47 15.07.2025
Թրամփը ՆԱՏՕ-ն այլևս հնացած չի համարումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այլևս չի կարծում, որ ՆԱՏՕ-ն հնացած կառույց է։ «Կարծում եմ՝ ՆԱՏՕ-ն ստանում է հակառակ պատկերը, դաշինքի երկրներն այժմ վճարում են իրենց սեփական հաշիվները», – ասել է նա BBC- ին։ Քաղաքական գործիչը նշել է, որ ինքը «դեռ հավատում է» կոլեկտիվ պաշտպանությանը, քանի որ այն «փոքր երկրներին պաշտպանություն է տալիս ավելի մեծ երկրներից»։ […] ...
11:38 15.07.2025
62-ամյա տղամարդն ամառանոցում թմրամիջոց և զենք էր պահում․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 4-ին։ Ոստիկանները Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում ձերբակալեցին ու բաժին տեղափոխեցին 62-ամյա մի երևանցու։ Պարզվեց, որ Երևանի բնակիչը Սաղմոսավան համայնքի իր ամառանոցում ապօրինի պահում է զինամթերք, իսկ այգում՝ աճեցնում կանեփ։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված խուզարկությամբ հայտնաբերվեց կանեփի 5 բույս, կաթուցիչ և ինքաձիգի 34 […] ...