17:25 23.10.2023
Արցախից բռնի տեղահանված 16 հազար 363 երեխա արդեն հաճախում է Հայաստանի տարբեր կրթական հաստատություններ։ 65 հազար 200 արցախցի արդեն օգտվել է 100 հազարական դրամ հրատապ աջակցությունից: Այս մասին հայտնել են «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսի ընթացքում: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նաև մանրամասներ է ներկայացրել արցախցիներին ուղղված հերթական սոցիալական աջակցության մասին:
«Որոշում է կայացվել, որ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների ընթացքում բոլոր բռնի տեղահանված մեր հայրենակիցները կստանան 50 հազարական դրամ՝ առաջնահերթ սպառողական ծախսերի աջակցության նպատակով: Շահառուներ կհանդիսանան նրանք, ովքեր ստացել են նախորդ՝ 100 հազար դրամական աջակցությունը, և նաև նրանք, ովքեր ունեն բնակարան կամ տուն: Բացառություն կկազմեն մեր այն հայրենակիցները, որոնք բանկային հաշիվներին ունեն բավականաչափ խնայողություններ»,-ասել է Տիգրան Խաչատրյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
13:20 01.05.2025
Մեզ համար կարևոր է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ աշխատանքը ոչ միայն կենսաապահովման աղբյուր է, այլ նաև ինքնադրսևորման, մասնագիտական աճի հարթակ․ ԱՍՀ նախարարՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ․ «Սիրելի՛ քաղաքացիներ, Մայիսի 1-ը որպես Աշխատանքի և աշխատավորների միջազգային օր, կրկին հնարավորություն է ընդգծելու արժանապատիվ աշխատանքի կարևորությունը՝ հիմնված ազատության, արդարության և հավասարության վրա. սա այն հիմնական նպատակն է, որին ուղղված են պետության կողմից իրականացվող ոլորտային բարեփոխումները։ Մեզ […] ...
13:03 01.05.2025
Նոր Զելանդիայում արտակարգ դրություն է հայտարարվել ջրհեղեղի պատճառովՆոր Զելանդիայի Քրայսթչըրչ քաղաքում և Սելվին շրջանում արտակարգ դրություն է հայտարարվել՝ ուժեղ անձրևների հետևանքով առաջացած լայնածավալ ջրհեղեղներից հետո, հաղորդում է New Zealand Herald թերթը։ «Քրայսթչըրչում և Քենթերբերիի Սելվին շրջանում հայտարարվել է արտակարգ դրություն», – գրում է հրատարակությունը։ Հայտարարությունը արել է երկրի արտակարգ իրավիճակների նախարար Մարկ Միտչելը։ ...
12:37 01.05.2025
Հրդեհ Աղավնավանք գյուղումՄայիսի 1-ին, ժամը 07։44-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղավնավանք գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աղավնավանք գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:30-ին, մարվել՝ 08:55-ին։ Այրվել է անասնագոմի […] ...
12:20 01.05.2025
Աշխատանքը չպետք է ընկալվի որպես պարտադրանք կամ բեռ, այլ որպես ինքնադրսևորման, կայուն ապագայի կառուցման հնարավորություն․ ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ։ «Հարգելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ։ Այս օրը մեզ հիշեցնում է, որ առանց նպատակային, համակարգված և գիտելիքի վրա հիմնված աշխատանքի հնարավոր չէ ապահովել տնտեսական իրական առաջընթաց։ Աշխատանքը չպետք է ընկալվի որպես պարտադրանք, տանջանք կամ […] ...
12:05 01.05.2025
Այսօր մեկնարկում է «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» գեղասահքի միջազգային բաց մրցաշարըԳեղասահքի մարզադպրոցի գեղասահորդները պատրաստվում են այսօր մեկնարկող «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» գեղասահքի միջազգային բաց մրցաշարին: «Սիրով հրավիրում ենք գեղասահքի սիրահարներին ներկա գտնվելու այս դիտարժան առաջնությանը, որը կանցկացվի Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում։ Մրցաշարը կտևի մինչև մայիսի 4-ը։ Մուտքն ազատ է»,-նշված է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։ ...
11:51 01.05.2025
ԱՄՆ-ն և Ուկրաինան ստորագրել են բնական պաշարների մասին համաձայնագիրըԿիևը և Վաշինգտոնը համաձայնագիր են ստորագրել համատեղ հանքարդյունաբերության և Ուկրաինայի վերականգնման համար ներդրումային հիմնադրամի ստեղծման մասին, հաղորդում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։ ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ համաձայնագիրը կնքվել է «ի նշան այն նշանակալի ֆինանսական և նյութական աջակցության, որը ամերիկացի ժողովուրդը տրամադրել է Ուկրաինայի պաշտպանությանը Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկզբից ի […] ...