Վարչապետ Փաշինյանն ընդունել է Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ջոլիին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+31.33 oC

Վարչապետ Փաշինյանն ընդունել է Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ջոլիին

17:21 25.10.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիին:

Վարչապետը Փաշինյանն իր ողջույնի խոսքում, մասնավորապես, նշել է.

«Հարգելի տիկին նախարար, հարգելի ընկերներ, ողջունում եմ ձեզ մեր երկրում։ Թույլ տվեք առաջին հերթին հայտնել իմ գոհունակությունը՝ մեր երկրում Կանադայի դեսպանատան բացման առիթով, ինչը, կարծում եմ, իսկապես նշանակալի իրադարձություն է մեր երկկողմ հարաբերությունների համար: Մասնավորապես, այժմ մենք կունենանք ռեզիդենտ դեսպան, ինչը նշանակում է, որ կունենանք շարունակական երկխոսություն: Սա շատ կարևոր է, մասնավորապես, ներկայիս հանգամանքներում։

Շատ կարևոր է շեշտել, որ սա մի շարք բանակցությունների, այցերի արդյունքն է։ Հիշում եմ, որ այս մասին խոսակցությունը մեկնարկել է 2018 թվականին, երբ վարչապետ Թրյուդոն այցելեց Հայաստան, որի շրջանակում մենք ունեցանք խոսակցություն, ինչից հետո մեզ այցելեց հատուկ ներկայացուցիչ Դիոնը, որից հետո Հայաստանի ժողովրդավարությանն աջակցելու մասին զեկույցը թողարկվեց։

Իհարկե, մենք շատ բարձր ենք գնահատում Ձեր անձնական ներդրումն ու ջանքերը։ Բարի գալուստ Հայաստան»։

Իր հերթին, Մելանի Ջոլին շնորհակալություն հայտնել վարչապետին ջերմ ընդունելության համար և նշել.

«Ես համոզված եմ, որ պարոն վարչապետն Օտտավայից ևս մտովի և սրտում տոնում է դեսպանատան բացումը մեզ հետ միասին։ Ուրախ ենք, որ Հայաստանում ունենք առաջին դեսպան, ով լավ է ճանաչում Հայաստանը, որովհետև նա երկար ժամանակ աշխատել է Հայաստանի գծով արտաքին հարաբերությունների վարչությունում։ Եվ նա նաև մեր երկրում ձեր հրաշալի դեսպանի մտերիմ ընկերն է, ով նույնպես հիմա մեզ հետ է։

Մենք ձեզ մոտ ենք եկել մի ժամանակահատվածում, որը գիտենք, որ Հայաստանի համար բավականին բարդ ժամանակահատված է։ Մենք հետևել ենք սեպտեմբերի 19-20-ի իրադարձություններին, և իհարկե, մեր նպատակը Հայաստանին օգնելն է այս դժվար իրավիճակում, ինչպես նաև օգնել, որպեսզի տարածաշրջանը լինի ավելի խաղաղ և կայուն։ Մենք սա անում ենք առաջին հերթին ԵՄ առաքելության մեջ ներգրավվելով, մենք ԵՄ ոչ անդամ միակ պետությունն ենք, որը մասնակցում է ԵՄ առաքելությանը։ Սա առաջին քայլն է Հայաստանում առավել ներկայություն ապահովելու հարցում։

Այսօր մենք հայտարարել ենք ԵՄ հումանիտար աջակցությանը նոր ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին՝ հասցեագրելու այն խնդիրները, որոնք առաջացել են այդքան մեծ թվով էթնիկ հայերի՝ Լեռնային Ղարաբաղից հարկադրական տեղահանության հետևանքով։ Մենք աջակցում ենք ՄԱԿ-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերին»։

Կանադայի ԱԳ նախարարը հավելել է, որ վաղը կայցելի Հայաստանի հարավ՝ հանդիպելու տեղական իշխանություններին և ԼՂ-ից բռնի տեղահանության ենթարկված ժողովրդին:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի ԼՂ մեր հայրենակիցների բռնի տեղահանությանն ու ստեղծված հումանիտար իրավիճակին, այդ համատեքստում կարևորել միջազգային աջակցությունն առկա խնդիրների լուծման գործում:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների հիման վրա տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններին, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը վերաբերող հարցեր:

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Կանադա համագործակցության օրակարգային հարցերի շուրջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը կարող է հրամանագիր ստորագրել և «սոքերը» դարձնել «ֆուտբոլ»

11:55 15.07.2025

Թրամփը կարող է հրամանագիր ստորագրել և «սոքերը» դարձնել «ֆուտբոլ»

Ինչպես հայտնի է ԱՄՆ-ում ֆուտբոլ մարզաձևն անվանում են «սոքեր»: Եվ հիմա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է հրամանագիր ստորագրել և իր երկրում «սոքերը» վերանվանել «ֆուտբոլ»։ Այս մասին հաղորդում է DAZN-ը: «Ջանի Ինֆանտինոն իմ ընկերն է, նա հիանալի աշխատանք է կատարել «սոքերի», կամ ինչպես նրանք են անվանում «ֆուտբոլի» համար։ Չեմ կարծում, որ մեզ մոտ անվանումը փոխելը […] ...

Թրամփը ՆԱՏՕ-ն այլևս հնացած չի համարում

11:47 15.07.2025

Թրամփը ՆԱՏՕ-ն այլևս հնացած չի համարում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այլևս չի կարծում, որ ՆԱՏՕ-ն հնացած կառույց է։ «Կարծում եմ՝ ՆԱՏՕ-ն ստանում է հակառակ պատկերը, դաշինքի երկրներն այժմ վճարում են իրենց սեփական հաշիվները», – ասել է նա BBC- ին։ Քաղաքական գործիչը նշել է, որ ինքը «դեռ հավատում է» կոլեկտիվ պաշտպանությանը, քանի որ այն «փոքր երկրներին պաշտպանություն է տալիս ավելի մեծ երկրներից»։ […] ...

62-ամյա տղամարդն ամառանոցում թմրամիջոց և զենք էր պահում․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը

11:38 15.07.2025

62-ամյա տղամարդն ամառանոցում թմրամիջոց և զենք էր պահում․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 4-ին։ Ոստիկանները Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում ձերբակալեցին ու բաժին տեղափոխեցին 62-ամյա մի երևանցու։ Պարզվեց, որ Երևանի բնակիչը Սաղմոսավան համայնքի իր ամառանոցում ապօրինի պահում է զինամթերք, իսկ այգում՝ աճեցնում կանեփ։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված խուզարկությամբ հայտնաբերվեց կանեփի 5 բույս, կաթուցիչ և ինքաձիգի 34 […] ...

Կանենք առավելագույնը, որ հասնենք երկրորդ փուլ․ «Նոայի» գլխավոր մարզիչ

11:30 15.07.2025

Կանենք առավելագույնը, որ հասնենք երկրորդ փուլ․ «Նոայի» գլխավոր մարզիչ

Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչն ու թիմի ֆուտբոլիստ Գոնսալո Սիլվան «Բուդուչնոստի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղից մամուլի ասուլիս են տվել: «Կանենք առավելագույնը, որ հասնենք երկրորդ փուլ»,-նշել է մարզիչը։ «Նոան» դիմակայության առաջին խաղում Աբովյանի` Վահագն Թումասյանի անվան ստադիոնում հաղթել էր 1-0 հաշվով: Պատասխան խաղը տեղի կունենա այսօր՝ հուլիսի 15-ին: […] ...

Politico. ԵՄ-ն կարող է չեղարկել Վրաստանի հետ առանց մուտքի վիզայի ռեժիմը

11:22 15.07.2025

Politico. ԵՄ-ն կարող է չեղարկել Վրաստանի հետ առանց մուտքի վիզայի ռեժիմը

Հուլիսի 15-ին ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը դիվանագետները կքննարկեն Վրաստանի հետ առնց վիզայի ռեժիմի վերացման հարցը՝ «իշխող կուսակցության (Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան)  կողմից խաղաղ բողոքի ցույցերը ճնշելու ֆոնին», հաղորդում է եվրոպական Politico հրատարակությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ առանց վիզայի ռեժիմի կասեցումը Վրաստանի վրա ճնշում գործադրելու տարբերակներից մեկն է։ Միաժամանակ նշվում է, որ ԵՄ-ն […] ...

Արագածոտնի մարզի Սուսեր բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ

11:15 15.07.2025

Արագածոտնի մարզի Սուսեր բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ

Հուլիսի 16-ին՝ ժամը 10:00-ին, Արագածոտնի մարզի Սուսեր բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ։ «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP