Ինչո՞ւ է Ալիևը հրաժարվում Բրյուսելում բանակցելուց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 06 2024
  • $
    387.38
  • RUBLE
    4.30
  • 420.31
WEATHER
+21.09 oC

Ինչո՞ւ է Ալիևը հրաժարվում Բրյուսելում բանակցելուց

22:51 25.10.2023

Բրյուսելում Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը չի կայանա: Հիշեցնենք, որ այս մասին հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

Իրականում ինչո՞ւ Ալիևը հրաժարվեց մեկնել Բրյուսել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։

«Կարծում եմ՝ ամենևին էլ պատահականություն չէ այն, որ հայտարարվեց այն մասին, որ Ալիևը չի մեկնի Բրյուսել՝ Թեհրանում 2 օր առաջ կայացած «3+3» ձևաչափով հանդիպումից անմիջապես հետո, այդ հանդիպումը ևս Ալիևը փորձելու է օգտագործել որպես պատրվակ՝ բրյուսելյան բանակցություններից հրաժարվելու համար:

Այսինքն՝ սա հերթական առիթն է հայտարարելու, որ Երևանի հետ Բաքուն շփվելու հնարավորություններ ունի նաև այլ հարթակներում, օգտվում է շփման այդ հնարավորություններից, ուստի Բրյուսելում նոր հանդիպում անցկացնելու անհրաժեշտություն չկա: Այդ իմաստով Ալիևը խորամանկորեն իր շահերի համար օգտագործեց «3+3» ձևաչափի հանդիպումը:

Այսինքն՝ Ալիևը պատրաստ է բանակցել, հանդիպել ցանկացած տեղ՝ Մոսկվայում, Թեհրանում, Թբիլիսիում, բայց ոչ եվրոպական կամ արևմտյան հարթակներում:

Տպավորություն է ստեղծվում, որ այն, ինչի մասին արդեն համաձայնություններ են ձեռք բերվել Բրյուսելում, Արլինգթոնում և եվրոպական այլ վայրերում, ուր հանդիպել են նախագահները, այլևս Ալիևի համար ընդունելի չէ և նա պահանջում է կամ ակնկալում է ավելին:

Կարծում եմ, որ շատ բան փոխվեց Գազայի լարվածությունից հետո և որոշակի հույսերի համար առիթ տվեց Ալիևին: Հավանաբար նա այժմ կարծում է, որ եթե այս ամենի արդյունքում Իրանը ստիպված լինի ուղղակիորեն ներգրավվել ռազմական գործողությունների մեջ, դա Ալիևին համար հարմար առիթ, հնարավորություն կստեղծի Հայաստանի վրա նոր ուժային ճնշում գործադրելով՝ նոր զիջումներ ակնկալել Երևանից: Եթե լիներ խաղաղության պայմանագիր, Ալիևն այդպիսի հնարավորությունից հավանաբար զրկված կլիներ»,-ասել է Արտյոմ Երկանյանը:

Ի՞նչ զարգացումներ հիմա կարող ենք ակնկալել: Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում Ռուսաստանի ու Եվրամիության մոտեցումները շա՞տ են տարբերվում:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գիտնականները Արգենտինայում հայտնաբերել են հսկա մսակեր դինոզավր՝ առջևի փոքրիկ վերջույթներով

23:57 01.06.2024

Գիտնականները Արգենտինայում հայտնաբերել են հսկա մսակեր դինոզավր՝ առջևի փոքրիկ վերջույթներով

Բուենոս Այրեսի Բերնարդինո Ռիվադավիա բնական գիտությունների թանգարանի արգենտինացի պալեոնտոլոգները հայտնաբերել են դինոզավրերի նոր տեսակ, որոնք ապրել են ժամանակակից Պատագոնիայի տարածքում 145-66 միլիոն տարի առաջ: Հետազոտությունը հրապարակվել է Cladistics գիտական ​​ամսագրում։ Բրածոների վերլուծությունը ցույց է տվել, որ այդ դինոզավրերն ունեցեել են մինչև հինգ մետր երկարություն և եղել են գիշատիչներ: Դրանք պատկանել են աբելիզավրերի ընտանիքին և կառուցվածքը […] ...

Եգիպտոսը, ԱՄՆ-ը և Քաթարը Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել համաձայնագիր կնքել Բայդենի նշած սկզբունքների հիման վրա

23:27 01.06.2024

Եգիպտոսը, ԱՄՆ-ը և Քաթարը Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել համաձայնագիր կնքել Բայդենի նշած սկզբունքների հիման վրա

Եգիպտոսը, ԱՄՆ-ը և Քաթարը Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել համաձայնագիր կնքել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից ուրբաթ օրը նախանշված սկզբունքների շուրջ, ասվում է Եգիպտոսի ԱԳՆ-ի հրապարակած համատեղ հայտարարության մեջ։ «Միացյալ Նահանգները, Եգիպտոսը և Քաթարը, որոնք միջնորդ են հանդիսանում Գազայի հատվածում հրադադարի ապահովման և պատանդների ու պահվող անձանց ազատ արձակման շարունակական քննարկումների ժամանակ, կոչ են […] ...

Ուկրաինական ուժերի կողմից Նովոգորովկայի հրետակոծության ժամանակ 36-ամյա կինը և նրա դուստրը զոհվել են

23:03 01.06.2024

Ուկրաինական ուժերի կողմից Նովոգորովկայի հրետակոծության ժամանակ 36-ամյա կինը և նրա դուստրը զոհվել են

Ուկրաինայի Զինված ուժերը գնդակոծել են Զապորոժիեի Նովոգորովկա գյուղը, մի կին տեղում մահացել է, նրա 13-ամյա դուստրը ստացած վնասվածքներից մահացել է վերակենդանացման բաժանմունքում, հայտնել է նահանգապետ Եվգենի Բալիցկին։ Նացիստների ձեռքով մահացել է երկու մարդ՝ 36-ամյա մի կին և նրա 13-ամյա դուստրը։ Կինը մահացել է տեղում, աղջիկը մահացել է վերակենդանացման բաժանմունքում՝ գիտակցության չգալով»,- գրել է Բալիցկին իր […] ...

Իսրայելի հազարավոր բնակիչներ Թել Ավիվում մասնակցել են հակակառավարական ցույցին

22:50 01.06.2024

Իսրայելի հազարավոր բնակիչներ Թել Ավիվում մասնակցել են հակակառավարական ցույցին

Հազարավոր ակտիվիստներ շաբաթ երեկոյան հավաքվել են Թել Ավիվի կենտրոնում՝ պահանջելով արտահերթ ընտրություններ անցկացնել և անհապաղ գործարք կնքել Գազայի հատվածում գրեթե ութ ամիս պահվող իսրայելցի պատանդների ազատ արձակման համար, հայտնում է РИА Новости-ն։ Ամեն շաբաթ տեղի ունեցող բողոքի ակցիան կառավարական շենքերի համալիրի մոտ է, որտեղ, մասնավորապես, գտնվում է ՊՆ շտաբը։ Դեպքի վայրում են շտապօգնության բրիգադները և […] ...

Բժիշկը նշել է վատ երազների և հոգեկան լուրջ խանգարման միջև կապը

22:07 01.06.2024

Բժիշկը նշել է վատ երազների և հոգեկան լուրջ խանգարման միջև կապը

Վատ երազները կարող են սթրեսի արձագանք լինել, ասել է կլինիկական հոգեբան Եկատերինա Կլիմենկոն։ Բժիշկը նշել է մղձավանջների և հոգեկան լուրջ խանգարման կապը։ Հոգեբանը մղձավանջների պատճառ է համարում մարդու սթրեսային արձագանքը հետտրավմատիկ սթրեսային խանգարմանը: Վատ երազներ կարող են առաջանալ նաև կպչուն մտքերի, չլուծված խնդիրների, վախի և անհանգստության պատճառով: Նաև, Կլիմենկոյի խոսքով, որոշակի դեղամիջոցների ընդունումը և հոգեբանական […] ...

Պուտինը ցավակցություն է հայտնել Չիլինգարովի մահվան կապակցությամբ

21:54 01.06.2024

Պուտինը ցավակցություն է հայտնել Չիլինգարովի մահվան կապակցությամբ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Ռուսաստանի հերոս հայազգի Արթուր Չիլինգարովի մահվան կապակցությամբ և ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին և ընկերներին, լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Նախագահը խորին ցավակցություն է հայտնել Չիլինգարովի մահվան կապակցությամբ, նրանք իսկապես երկար տարիներ ընկերներ են եղել, շատ լավ են ճանաչել միմյանց։ Նախագահը ցավակցական հեռագիր […] ...

BACK_TO_TOP