18:26 31.08.2018
Չնայած ԱՄՆ-ի կողմից գործադրվող ճնշումներին՝ Թուրքիան մոտ ապագայում նախատեսում է ձեռք բերել ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերը: Այս մասին կրկին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Երբ Սիրիայի տարածքից հրթիռները մեզ վրա էին թափվում, մեր քաղաքացիները զոհվում ու վիրավորվում էին, մեր գործընկերները սկսեցին Թուրքիայի տարածքում տեղակայված հակահրթիռային պաշտպանության համակարգերը դուրս բերել երկրի տարածքից: Մեզ նման համակարգեր են պետք, բայց նրանք հրաժարվեցին մեզ վաճառել դրանք: Եվ երբ մենք փորձում ենք մեր ուժերով լուծել այդ հարցը, նրանք մեզ սահմանափակումների մեջ են դնում: Թուրքիային անհրաժեշտ են C-400-ներ, այդ հարցը որոշված է: Հույս ունենք՝ մոտ ժամանակներս ձեռք բերել այդ համակարգերը»,- ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահի խոսքն ուղիղ եթերում հեռարձակվել է NTV հեռուստաալիքով:
Աղբյուրի փոխանցմամբ՝ նա քննադատել է ԱՄՆ-ի՝ Թուրքիայի կողմից C-400 և F-35 համակարգերի ձեռքբերման գործընթացը խոչընդոտելու ուղղությամբ կատարվող գործողությունները:
«Նրանք փորձում են անգամ արդեն վճարված գործարքների իրականացմանը խոչընդոտել: Մենք արդեն վճարել ենք 900 մլն դոլար: Մեզ պետք է մատակարարեն թվով 120 F-35 ինքնաթիռներ»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, Թուրքիայի իշխանությունները բազմիցս հրապարակավ հայտարարել են, որ մտադրություն չունեն փոխել իրենց ծրագրերը C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման հարցում:
Ռուսաստանի և Թուրքիայի միջև C-400-ի ձեռքբերման պայմանագիրը կնքվել էր 2017 թվականի դեկտեմբերին: Թուրքիան պատրաստակամություն էր հայտնել Ռուսաստանից գնելու զենիթահրթիռային համակարգի երկու մարտկոց: Նախատեսվում է, որ դրանք կիրառվելու են Թուրքական անձնակազմի կողմից: Պայմանավորվածություն էր ձեռք բերվել նաև Թուրքիայում C-400-ների արտադրության գործընթացի զարգացման գործում համագործակցության վերաբերյալ, ինչը բազմիցս քննադատվել է ՆԱՏՕ-ի կողմից:
12:40 29.06.2025
«Պալմեյրասը» բրազիլական դիմակայությունում հաղթել է «Բոտաֆոգոյին»․ ԱԱԱԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակչի բրազիլական դիմակայությունում «Պալմեյրասը» 1-0 հաշվով հաղթել է «Բոտաֆոգոյին»: Խաղի ելքը վճռվել է լրացուցիչ ժամանակում. 100-րդ րոպեին գեղեցիկ անցումից հետո գոլ է խփել Պաուլինյոն: 116-րդ րոպեից «Պալմեյրասը» մնացել է 10 ֆուտբոլիստով, կարմիր քարտ է ստացել թիմի ավագ Գուստավո Գոմեսը: «Պալմեյրասը» կիսաեզրափակչի ուղեգիրը կվիճարկի «Չելսիի» հետ, որը հաղթել էր «Բենֆիկային»: […] ...
12:30 29.06.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
12:15 29.06.2025
Կանանց գումարտակի շարքերը համալրեց շարքային Անահիտ Բաբայանը․ ՊՆԿանանց գումարտակի շարքերը համալրեց շարքային Անահիտ Բաբայանը՝ անցնելով կամավոր հիմունքներով 6-ամսյա պարտադիր ժամկետային զինվորական ծառայության: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ը։ ...
12:05 29.06.2025
«Չելսին» քառորդ եզրափակչում է․ ԱԱԱՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի հաղթող «Չելսին» ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակչում է: Էնցո Մարեսկայի թիմը 1/8 եզրափակչում լրացուցիչ ժամանակը ներառյալ 4-1 հաշվով հաղթել է Լիսաբոնի «Բենֆիկային»: 64-րդ րոպեին հեռվից տուգանային հարվածով հաշիվը բացել է «Չելսիի» ավագ Ռիս Ջեյմսը: Հանդիպումն 86-րդ րոպեին ընդհատվեց՝ Շառլոթում ամպրոպի ու կայծակի վտանգով պայմանավորված: Երկար ընդմիջումից հետո թիմերը վերադարձել են […] ...
12:00 29.06.2025
Հրդեհ չբնակեցված վագոն տնակներումՀունիսի 28-ին, ժամը 22:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցի վերջնամասում այրվում է չբնակեցված վագոն-տնակ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է երկու վագոն-տնակ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:51-ին, մարվել՝ հունիսի 29-ին ժամը 00:22-ին: […] ...
11:50 29.06.2025
Պրիվոլնոյե գյուղում այրվել է տան տանիքՀունիսի 29-ին, ժամը 05։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղի 4-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ոչ բնակելի տան տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։17-ին, մարվել՝ 09։55-ին։ Այրվել […] ...