Հրապարակվել են Վորոնեժի ավտովթարի ՀՀ քաղաքացի զոհի ու վիրավորների անունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Հրապարակվել են Վորոնեժի ավտովթարի ՀՀ քաղաքացի զոհի ու վիրավորների անունները

15:31 20.03.2018

Նոր մանրամասներ են հայտնի դարձել մարտի 20-ի վաղ առավոտյան ՌԴ Վորոնեժի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի մասին: Մոսկվա-Երևան երթուղով ընթացող ավտոբուսի վարորդը ուշ է նկատել, որ ճանապարհին կայանված է խափանված մարդատար մեքենա: Փորձելով շրջանցել այն` ավտոբուսը դուրս է եկել հանդիպակաց գոտի, որտեղ էլ բախվել է դեմառդեմ ընթացող բեռնատարին:

Բախման հետևանքով զոհվել են բեռնատարի վարորդն ու ավտոբուսի 30-ամյա վարորդը: SHANTNEWS-ը ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ից ճշտել էր ՀՀ զոհված քաղաքացու ինքնությունը: Տվյալները հաստատել են նաև ՌԴ ԱԻՆ-ը և ՆԳՆ-ն: Զոհվածը ՀՀ քաղաքացի Արտակ Վրեժի Սուքիասյանն է, ծնված 1978թ.: Ավտոբուսում երկու վարորդներից բացի եղել է 48 ուղևոր:

Վթարի հետևանքով վիրավորվել է 8 մարդ, որոնց տեղափոխել են Վորոնեժի մարզի Պավլովսկի կենտրոնական հիվանդանոց: Տուժածներից երեքի վիճակը բժիշկները գնահատում են ծանր, երկուսինը` միջին ծանրության: Եվս մեկ մարդ բուժօգնություն ստանալուց հետո հիվանդանոցից դուրս է գրվել:

SHANTNEWS-ը հրապարակում է տուժածների ցուցակը:

1. Սարդոնյան Դավիթ (14.05.1969), վերակենդանացման բաժին

2. Հայրապետյան Մելիք (31.10.1988), վերակենդանացման բաժին

3. Բաբաջանյան Տիգրան (30.08.1972), վերակենդանացման բաժին

4. Համբարձումյան Եղիշե (հոկտեմբեր 1982), վերակենդանացման բաժին

5. Թևոսյան Արկադի (4.08.1974), վիրաբուժական բաժին

6. Մուրադյան Արմեն (29.04.1964), վիրաբուժական բաժին

7. Օհանյան Վարյա (8.11.1961), վիրաբուժական բաժին

8. Գևորգյան (Գևորկոսյան) Վազգեն (30.07.1972) – վիրաբուժական բաժին

Բոլոր ուղևորները ժամանակավորապես տեղավորվել են «Ինչպես տանը» (Как дома) հյուրանոցում:

ՀՀ դեսպանությունը և հյուպատոսությունը, ԱԻՆ, ՆԳՆ, Քննչական հանձնաժողովի ներակյացուցիչները, ըստ կարգի, տեղեկացվել են ՌԴ համապատասխան մարմինների կողմից, և նրանք արդեն դեպքի վայրում են ու իրենց ռուս գործընկերների հետ համատեղ իրականացնում են անհրաժեշտ աշխատանքները:

Տուժածներին անհրաժեշտ օգնություն է ցույց տրվում Վորոնեժի մարզի հայկական համայնքի կողմից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP