16:37 30.10.2023
2024 թվականին ՀՀ հաշվեքննիչ պալատի բնականոն գործնեությունն ապահովվելու նպատակով բյուջետային հայտ է կազմվել եւ քննարկման է առաջարկվել հիմք ընդունելով գործող իրավակարգավորումները եւ մեթոդաբանությունը. ասել է ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում` «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ին:
Նրա խոսքով 2024 թվականին հայցվում է շուրջ 1,2 մլրդ դրամ: Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրել է, որ մասնավորապես այն ուղղված կլինի արտաքին պետական հաշվեքննության գործառույթի առաքելությունը ներկայացնելուն, ինչը նշանակում է նպաստել հանրային սեփականությունը կառավարելու բարելավմանը:
ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահը նշել է, որ 2024 թվականին լինելու է շարունակությունն այն իրավակարգավորումների, որոնք այսօր գործում են եւ դրանց համապատասխան նվազագույն օրենսդրական պահանջ հանդիսացող բյուջեի կատարման հաշվետվության վերաբերյալ եզրակացությունը ներկայացվի: Սա այն արդյունքային ցուցանիշների խումբն է ներկայացնում, որն ընդգրկված է բյուջետային հայտում եւ որի շրջանակում նախատեսվում է իրականացնել 40 հաշվեքննություն` 10 պետական մարմիններում:
Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրել է, որ այս տարի նախաձեռնվել եւ արվել են որոշակի փոփոխություններ կառուցվածքում` 10 կառուցվածքային ստորաբաժանման փոխարեն գործում է 6-ը, որոնք իրականացնում են հաշվեքննություններ: Նա հավելել է, որ չի բացառվում այս փոփոխությունն իրականացնել մինչեւ բյուջեի նախագիծը վերջնականացնելը: «Խոսքը վերաբերում է բացառապես քանակական ցուցանիշին, սա ամենեւին չի նշանակում, որ փոփոխության կենթարկվի որակը կամ արդյունքը, որն ակնկալվում է ստանալ»,- ասել է նա:
ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահն անդրադարձել է երկրորդ մասում ներառված հաշվեքննություններին, որի քանակական ցուցանիշը 10 է եւ երթադրվում է, որ 2024 թվականին գործնեության արդյունքում հաշվեքննիչ պալատը 10 թեմաների վերաբերյալ ներկայացնել կարծիք, առաջարկություններ, որոնք կնպաստեն հանրային սեփականության կառավարումը բարելավելուն:
Ծրագրի երրորդ մասով նախատեսվում է միջոցառումներ իրականացնել միջազգային համագործակցության շրջանակում:
«Մենք ներկայացրել ենք շուրջ 1,2 մլրդ դրամի բյուջետային հայտ, որի 90 տոկոսը կազմում է ընթացիկ ծախսերը, դրանից 86 տոկոսն աշխատանքի վարձատրության ծախսերն են կազմում»,- ասել է Ատոմ Ջանջուղազյանը:
Նրա խոսքով նախատեսվում է շուրջ 37 մլն դրամի ապրանքների եւ ծառայությունների գնման ծրագիր, 44 մլն դրամ է կազմում վարձակալության համար ակնկալվող միջոցները եւ 20 մլն դրամ է կազմում պահուստային ֆոնդը:
Անդրադառնալով առկա խնդիրներին նա տեղեկացրել է, որ առաջարկված են բյուջետային հարցում տեխնիկական հագեցվածության, շենքային պայմանների բարելավման եւ տրանսպորտային միջոցների թարմացման հարցերը:
11:55 15.07.2025
Թրամփը կարող է հրամանագիր ստորագրել և «սոքերը» դարձնել «ֆուտբոլ»Ինչպես հայտնի է ԱՄՆ-ում ֆուտբոլ մարզաձևն անվանում են «սոքեր»: Եվ հիմա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է հրամանագիր ստորագրել և իր երկրում «սոքերը» վերանվանել «ֆուտբոլ»։ Այս մասին հաղորդում է DAZN-ը: «Ջանի Ինֆանտինոն իմ ընկերն է, նա հիանալի աշխատանք է կատարել «սոքերի», կամ ինչպես նրանք են անվանում «ֆուտբոլի» համար։ Չեմ կարծում, որ մեզ մոտ անվանումը փոխելը […] ...
11:47 15.07.2025
Թրամփը ՆԱՏՕ-ն այլևս հնացած չի համարումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այլևս չի կարծում, որ ՆԱՏՕ-ն հնացած կառույց է։ «Կարծում եմ՝ ՆԱՏՕ-ն ստանում է հակառակ պատկերը, դաշինքի երկրներն այժմ վճարում են իրենց սեփական հաշիվները», – ասել է նա BBC- ին։ Քաղաքական գործիչը նշել է, որ ինքը «դեռ հավատում է» կոլեկտիվ պաշտպանությանը, քանի որ այն «փոքր երկրներին պաշտպանություն է տալիս ավելի մեծ երկրներից»։ […] ...
11:38 15.07.2025
62-ամյա տղամարդն ամառանոցում թմրամիջոց և զենք էր պահում․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 4-ին։ Ոստիկանները Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում ձերբակալեցին ու բաժին տեղափոխեցին 62-ամյա մի երևանցու։ Պարզվեց, որ Երևանի բնակիչը Սաղմոսավան համայնքի իր ամառանոցում ապօրինի պահում է զինամթերք, իսկ այգում՝ աճեցնում կանեփ։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված խուզարկությամբ հայտնաբերվեց կանեփի 5 բույս, կաթուցիչ և ինքաձիգի 34 […] ...
11:30 15.07.2025
Կանենք առավելագույնը, որ հասնենք երկրորդ փուլ․ «Նոայի» գլխավոր մարզիչՀայաստանի չեմպիոն և գավաթակիր «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչն ու թիմի ֆուտբոլիստ Գոնսալո Սիլվան «Բուդուչնոստի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղից մամուլի ասուլիս են տվել: «Կանենք առավելագույնը, որ հասնենք երկրորդ փուլ»,-նշել է մարզիչը։ «Նոան» դիմակայության առաջին խաղում Աբովյանի` Վահագն Թումասյանի անվան ստադիոնում հաղթել էր 1-0 հաշվով: Պատասխան խաղը տեղի կունենա այսօր՝ հուլիսի 15-ին: […] ...
11:22 15.07.2025
Politico. ԵՄ-ն կարող է չեղարկել Վրաստանի հետ առանց մուտքի վիզայի ռեժիմըՀուլիսի 15-ին ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը դիվանագետները կքննարկեն Վրաստանի հետ առնց վիզայի ռեժիմի վերացման հարցը՝ «իշխող կուսակցության (Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան) կողմից խաղաղ բողոքի ցույցերը ճնշելու ֆոնին», հաղորդում է եվրոպական Politico հրատարակությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ առանց վիզայի ռեժիմի կասեցումը Վրաստանի վրա ճնշում գործադրելու տարբերակներից մեկն է։ Միաժամանակ նշվում է, որ ԵՄ-ն […] ...
11:15 15.07.2025
Արագածոտնի մարզի Սուսեր բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակՀուլիսի 16-ին՝ ժամը 10:00-ին, Արագածոտնի մարզի Սուսեր բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ։ «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։ ...