19:40 31.08.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստ է երկրի տարածքում ունենալ ռուսական ռազմաօդային և ռազմածովային ուժերի բազա։ Այս մասին հայտարարել Ռուսաստանի խորհրդարանի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին՝ վստահեցնելով, որ այդ մասին իրեն անձամբ ասել է Թուրքիայի նախագահը։
«Անհրաժեշտ է անմիջապես Իրանում և Թուրքիայում պահանջել մեր ռազմաօդային ու ռազմածովային բազաները։ Թուրքիան պատրաստ է։ Ես անձամբ եմ խոսել Էրդողանի հետ։ Նա ուզում է լինել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է քաղաքական գործիչը։
Նրա խոսքերով՝ թուրքական կողմում նախընտրում են մերձենալ Ռուսաստանի հետ, ոչ թե «հերթի կանգնել» Եվրամիություն մտնելու համար։
Ժիրինովսկին հուլիսին է եղել Թուրքիայում, և հենց Էրդողանի անձնական հրավերով ներկա է գտնվել Թուրքիայի նախագահի երդմնակալությանը։ Հնարավոր է, որ Ժիրինովսկին հենց այդ ժամանակ է խոսել Էրդողանի հետ։
Բայց ավելի հավանական է, որ սա ռուսական կողմից դաշտ նետված թեմա է՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահների հանդիպումից առաջ տրամադրությունները ստուգելու համար։ Այդ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին՝ Թեհրանում։
Մինչ այս Ռուսաստանը որպես պլացդարմ որոշ ժամանակով օգտագործել է Իրանի Համադանի օդանավակայանը։ Այդ ժամանակ ռուսական ինքնաթիռները Ռուսաստանից շարժվելիս միջանկյալ կանգառ էին անում մինչև Սիրիա թռչելն ու այնտեղ գործողությունների մասնակցելը, բայց երբ այդ մասին հայտնի դարձավ հանրությանը, Իրանի իշխանություններն արգելեցին հետագա թռիչքները։
Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա երկու երկրների մերձեցումը գրեթե միաժամանակ սկսվեց Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների սրման հետ։ Պատճառներից կամ պատրվակներից մեկն էլ Թուրքիայի կողմից ռուսական «Ս-400» հրթիռային համալիրների գնման գործընթացը սկսելն էր։
Մինչ այս Ժիրինովսկին նախկինում էլ հայտարարել է, որ «Ինջիրլիք» ռազմաբազան (Ադանա քաղաքի մոտ) կարող է ՆԱՏՕ-ի պետությունների ծառայելու փոխարեն ծառայել Ռուսաստանի ռազմաօդային ուժերին։
23:59 06.07.2025
BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը ՍիրիայիցՌիո դե Ժանեյրոյում կայացած գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարության մեջ BRICS պետությունների ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունը Սիրիայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և կոչ արեցին Իսրայելին դուրս բերել իր զորքերը երկրից։ «Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը»,-ասվում է հռչակագրում։ Տեքստում նաև կոչ է արվում Իսրայելին անհապաղ դուրս բերել իր զորքերը […] ...
23:40 06.07.2025
Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցումBRICS երկրները պետք է առաջընթաց գրանցեն ազգային արժույթներով հաշվարկների հարցում, հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին։ ԲՐԻԿՍ-ի տասնյոթերորդ գագաթնաժողովը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը։ Բրազիլիա մեկնած ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պետք է առաջընթաց գրանցենք ազգային արժույթներով ֆինանսական հաշվարկներում՝ համապատասխան BRICS-ի միջսահմանային հաշվարկների նախաձեռնությանը, և ավելացնենք […] ...
23:18 06.07.2025
Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդըԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...
23:00 06.07.2025
Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոնԻտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...
22:40 06.07.2025
Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներումՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...
22:20 06.07.2025
Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիսԱրևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...