18:51 31.08.2018
Պետական եկամուտների կոմիտեն արձագանքել է Չինաստանից եկած հայ գործարար Հայկ Բալայանի՝ Ֆեյսբուքում տարածված բաց նամակին:
«09.08.2018թ-ին «Էյչ Բի Ջեներալ Թրեյդինգ» ՓԲ ընկերության տնօրեն Մուշեղ Միքայելյանը դիմել է ՀՀ ՊԵԿ՝ խնդրելով տալ թույլտվություն 168 տոննա քաշով օբսիդիան տեսակի քար Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն արտահանելու համար:
ԵՏՄ Մաքսային օրենսգրքի 140-րդ հոդվածը սահմանում է «Արտահանում» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման պայմանները՝ արտահանման մաքսատուրքերի վճարումը՝ սույն Օրենսգրքին համապատասխան, արգելքների և սահմանափակումների պահպանումը՝ սույն Օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան:
Ակնհայտ է, որ ՀՀ տարածքից ապրանքների արտահանման համար անհրաժեշտ է պահպանել Օրենսգրքի վերոհիշյալ նորմերի պահանջները և հայտարարագրել ապրանքները: Որևէ այլ թույլտվության, այդ թվում՝ մաքսային մարմնի կողմից տրամադրվող, անհրաժեշտություն առկա չէ:
Չնայած «Էյչ Բի Ջեներալ Թրեյդինգ» ՓԲ ընկերության կողմից օբսիդիան տեսակի քարի արտահանման վերաբերյալ հայտարարագիր մաքսային մարմիններին չի ներկայացվել, այնուամենայնիվ, մաքսային մարմինը, 09.08.2018թ-ի դիմումը համարել է որպես ապրանքների հայտարարագրման նպատակով կատարված գործողություն: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, վարչական վարույթ հարուցելու հիմքերն են՝ անձի դիմումը, բողոքը կամ վարչական մարմնի նախաձեռնությունը: Նշված դիմումի հիման վրա ՀՀ ՊԵԿ-ում հարուցվել է վարչական վարույթ, որը պետք է եզրափակվեր բարենպաստ կամ միջամտող վարչական ակտ կայացնելով:
Վարչական վարույթի ընթացքում պարզվել է, որ խնդրո առարկա օբսիդիան տեսակի քարը «Էյչ Բի Ջեներալ Թրեյդինգ» ՓԲ ընկերությունը ձեռք է բերել սնանկ ճանաչված «Գրանդ բլեք Սթոն» ՍՊ ընկերությունից Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշման հիման վրա կայացած աճուրդով: Իր հերթին, «Գրանդ բլեք Սթոն» ՍՊ ընկերությունը օբսիդիան տեսակի քարը ձեռք է բերել Կանչ համայնքից: Միաժամանակ, ՀՀ ՊԵԿ-ում եղել է տեղեկություն այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում օբսիդիանի գլաքարի գործարքի կապակցությամբ «Գրանդ Բլեք Սթոն» ՍՊ ընկերության վերաբերյալ քննվում է թիվ 69102218 քրեական գործը: ՀՀ գլխավոր դատախազության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող թիվ 69102218 քրեական գործի շրջանակներում, ՀՀ Արագածոտնի մարզի Արագածավան և Կանչ համայնքների ու «Գրանդ Բլեք Սթոն» ՍՊ ընկերության միջև օբսիդիանի գլաքարի գործարքների վերաբերյալ փաստաթղթերը հանգամանորեն ստուգվելու և քննության առարկա են դառնալու: Քննության առարկա է այն հարցը, թե օտարված օբսիդիան տեսակի քարը համարվում է պետական, թե համայնքային սեփականություն և համայնքը իրավասու է եղել օտարել նշված ապրանքը, թե՝ ոչ:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» 49-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ վարչական մարմինը պարտավոր է կասեցնել վարչական վարույթը, եթե՝ անհնարին է տվյալ վարույթի արդյունքում ակնկալվող վարչական ակտի ընդունումը մինչև սահմանադրական, վարչական, քաղաքացիական կամ քրեական դատավարության կարգով քննվող գործով որոշում (դատական ակտ) կայացնելը:
Նշված իրավական նորմի հիման վրա ՀՀ պետական եկամուտների կոմիտեն կասեցրել է «Էյչ Բի Ջեներալ Թրեյդինգ» ՓԲ ընկերության տնօրեն Մուշեղ Միքայելյանը 09.08.2018թ-ի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը, ինչի մասին վերջինս տեղեկացվել է 14.08.2018թ-ի գրությամբ:
22.08.2018թ-ին «Էյչ Բի Ջեներալ Թրեյդինգ» ՓԲ ընկերության հիմնադիր Հայկ Բալայանը կրկին դիմել է ՀՀ ՊԵԿ՝ ներկայացնելով ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 17.08.2018թ-ին կայացված «Գույքի նկատմամբ կիրառված սահմանափակումները վերացնելու մասին» որոշումը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 09.08.2018թ-ի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը կասեցվել է ոչ թե խնդրո առարկա գույքի նկատմամբ կիրառված արգելքների և սահմանափակումների առկայության պատճառով, այլ, ինչպես վերը նշվեց, հաշվի առնելով ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» 49-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ սույն հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված դեպքերում վարչական վարույթը վերսկսվում է դրա կասեցումը առաջացրած հանգամանքները վերանալուց հետո:
Հաշվի առնելով «Էյչ Բի Ջեներալ Թրեյդինգ» ընկերության ներկայացուցիչների կողմից ստեղծված իրավիճակում ներկայացված դժգոհությունները՝ ՀՀ ՊԵԿ-ն գրավոր դիմել է նախաքննություն իրականացնող մարմին, որպեսզի ստանա վերջինիս դիրքորոշումը ապրանքի արտահանման վերաբերյալ: Միաժամանակ, աշխատանքային կարգով խնդրվել է հնարավորինս արագ պատասխանել դիմումին: Նախաքննության մարմնի դիրքորոշումը ստանալուց հետո ՊԵԿ-ը հնարավորություն կունենա ընկերության 22.08.2018թ-ի դիմումի հիման վրա կայացնել համապատասխան վարչական ակտ:
Ելնելով վերոգրյալից ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գործողությունները բխում են ՀՀ օրենսդրության պահանջներից և որևէ իրավական նորմի պահանջ չի խախտվել»,- ասված է ՊԵԿ հաղորդագրության մեջ:
15:00 06.07.2025
Թիվ 31 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը բախվել է բետոնե եզրաքարին ու երկաթե էլեկտրասյանը. կան տուժածներԱյսօր՝ հունիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 31 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Մյասնիկյան պողոտայից դեպի Գայի պողոտա ընթանալիս՝ Գայի պողոտայի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության […] ...
14:33 06.07.2025
Եթե վիզա ստանալիս ստել եք, սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ապա դա կարող է հանգեցնել վիզա ստանալու մշտական արգելքի․ դեսպանությունԵթե վիզա ստանալիս ստել եք, աշխատել եք առանց համապատասխան թույլտվության կամ վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ապա դա կարող է հանգեցնել արտաքսման կամ ապագայում ԱՄՆ վիզա ստանալու մշտական արգելքի։ Այս մասին հայտնում են ՀՀ- ...
14:10 06.07.2025
Արևածագի ձոր կոչվող տարածքում երկու ավտոմեքենա արգելափակվել էր ցեխակույտում և չէր կարողանում ինքնուրույն դուրս գալՀուլիսի 6-ին, ժամը 07։14-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևածագի ձոր կոչվող տարածքում երկու ավտոմեքենա արգելափակվել են ցեխակույտում և չեն կարողանում ինքնուրույն դուրս գալ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel» և […] ...
13:47 06.07.2025
Ճապոնիայում 5.4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի հարավ-արևմուտքում գրանցվել է 5,4 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի Ազգային օդերևութաբանական վարչությունը։ Էպիկենտրոնը գտնվել է համանուն կղզու Տոշիմա գյուղի մոտակայքում։ Էպիկենտրոնը գտնվել է 20 կմ խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն եղել: Ցունամիի վտանգի մասին նախազգուշացում չի տրվել: ...
13:25 06.07.2025
Մասկը հայտարարել է «Ամերիկայի կուսակցություն» ստեղծելու մասինՄիլիարդատեր ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներում ստեղծել է նոր քաղաքական կուսակցություն՝ «Ամերիկայի կուսակցություն»։ «Այսօր «Ամերիկայի կուսակցությունը» ստեղծվել է ազատությունը ձեզ վերադարձնելու համար», – գրել է նա X սոցիալական ցանցում։ Մասկը նշել է, որ կուսակցության ստեղծումը պայմանավորված է նրանով, որ այսօր Միացյալ Նահանգները ապրում է «սնանկության պայմաններում՝ վատնումների և կաշառակերության պատճառով, միակուսակցական համակարգում, […] ...
13:02 06.07.2025
ՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներինՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներին։ Այս մասին նշված է X-ում հրապարակված ՀՀ ԱԳՆ ուղերձում։ «Խորապես վշտացած ենք Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի լուրից, որը բազմաթիվ կյանքեր է խլել։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և բոլոր տուժածներին: Հույս ենք հայտնում, որ նրանք, ովքեր համարվում […] ...