14:10 01.11.2023
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանման ներկայացուցիչների կողմից կատարված մշտադիտարկման այցերի, Պաշտպանին հասցեագրված բողոքների, ինչպես նաև «թեժ գիծ» հեռախոսահամարին ստացված ահազանգերի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է ազատությունից զրկված անձանց իրավունքների խախտումների հետևյալ համակարգային խնդիրները՝
բժշկական հետազոտությունների և ստացիոնար բուժման նպատակով ազատությունից զրկված անձանց ՔԿՀ-ներից քաղաքացիական հիվանդանոցներ տեղափոխելը ձգձգվում է։
Մարդու իրավունքների պաշտպանն այս առումով ստանում է բազմաթիվ բողոքներ, երբ անձանց հիվանդանոցներ տեղափոխելը ձգձգվում է անգամ այն պարագայում, երբ առկա է շտապ հոսպիտալացման ցուցում։ Այս հանգամանքը հաճախ պայմանավորված է նաև ազատությունից զրկված անձանց տեղափոխման և պահպանման ռեսուրսների սակավությամբ։ Մինչդեռ հարկ է նկատի ունենալ, որ ազատությունից զրկված անձանց առողջության պահպանումը պետության պոզիտիվ պարտականությունն է, և որևէ հանգամանք չի կարող արդարացնել իրավունքների ոչ պատշաճ իրացումը,
բազմաթիվ են բողոքները ոչ միայն հիվանդանոցներ տեղափոխելու, այլ նաև տարբեր պատճառաբանություններով քաղաքացիական հիվանդանոցներ չընդունելու և այնտեղ բուժօգնության հետագա գործընթացները պատշաճ չկազմակերպելու վերաբերյալ։
Շատ դեպքերում, եթե նույնիսկ ազատությունից զրկված անձինք ընդունվում են ստացիոնար բուժման, ապա հրատապ կարգով դուրս են գրվում` առանց պատշաճ բուժօգնություն ստանալու։ Այստեղ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն չունի բազմամասնագիտական բժշկակական ծառայություններ մատուցելու հնարավորություն, ինչի արդյունքում էլ ազատությունից զրկված անձինք հաճախ զրկվում են անհրաժեշտ ծավալի բուժօգնությունից,
խնդիրներ են արձանագրվել նաև քաղաքացիական հիվանդանոցներում ազատությունից զրկված անձանց անվճար սկզբունքով հիվանդասենյակներ տրամադրելու հետ կապված։ Հաճախ ազատությունից զրկված անձինք ստիպված են լինում հրաժարվել ստացիոնար բուժօգնությունից՝ չկարողանալով վճարել առանձին հիվանդասենյակի համար։
Ազատությունից զրկված անձանց բուժօգնությունն ու սպասարկումը պետք է կազմակերպվի այնպիսի հիվանդասենյակներում, որտեղ հնարավոր կլինի ապահովել վերջիններիս անվտանգությունը և պահպանությունը՝ հաշվի առնելով նաև ուղեկցող քրեակատարողական աշխատակիցների պարտադիր ներկայությունը, և ընդհանուր հիվանդասենյակներում այլ բուժառումների հետ կեցության անհնարինությունը։ Այս առումով հրատապ է պետության կողմից համապատասխան կառուցակարգերի մշակումն ու պատշաճ իրացումը,
մեկ այլ խնդիր է ազատությունից զրկված անձանց բժշկասոցիալական փորձաքննություններ անցնելու համար անհրաժեշտ հետազոտությունների ժամանակին կազմակերպումը, ինչի արդյունքում նրանք որոշ դեպքերում զրկվում են հաշմանդամություն ունեցող անձի համար սահմանված արտոնություններից, այդ թվում` կենսաթոշակից կամ նպաստից,
շարունակում է խնդրահարույց մնալ ազատությունից զրկված անձանց` բժշկի կողմից ցուցված անհրաժեշտ դեղորայքով ապահովելու հարցը։ Արձանագրվել են դեպքեր, երբ անձը մշտական դեղորայքի ցուցմամբ տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ, սակայն այնտեղ համապատասխան դեղը նրան չի տրամադրվել դրա բացակայության կամ ոչ աշխատանքային օրվա հետ կապված կազմակերպչական խնդիրների պատճառաբանությամբ։
Պաշտպանն ընդգծում է, որ համակարգային խնդիրներ են առկա նաև դեղերի գնման գործընթացում, ինչը կարիք ունի հրատապ լուծման։
Իրավունքների երաշխավորման տեսանկյունից կարևոր է, որպեսզի դեղերի գնումները կազմակերպվեն այն տրամաբանությամբ, որ բժշկական ցուցման պարագայում ազատությունից զրկված անձին առանց ձգձգումների տրամադրվի անհրաժեշտ դեղորայքային բուժում:
Վերը նշված հարցերը մշտապես բարձրացվել են ինչպես Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի արտահերթ և տարեկան զեկույցներով, առանձին գրություններով, այնպես էլ ոլորտային քննարկումների ընթացքում, սակայն որևէ արմատական լուծում չեն ստացել։
Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ հորդորում է Առողջապահության նախարարությանը և այլ իրավասու մարմիններին վերհանված համակարգային խնդիրների լուծման նպատակով ձեռնարկել հրատապ քայլեր՝ ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով։
Բարձրացված խնդիրների հրատապ լուծումը հատկապես կարևոր է, քանի որ վերաբերում է այնպիսի վայրերի, որտեղ անձինք զրկված են ազատությունից և ապավինում են վարչակազմերի խնամքին ու պաշտպանությանը, ինչը պահանջում է առանձնահատուկ գործիքակազմեր և մասնագիտական մոտեցումներ:
Մարդու իրավունքների պաշտպանը հետևողական է լինելու արձանագրված խնդիրների լուծման հարցում: Ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովումը շարունակում է գտնվել Պաշտպանի ուշադրության կենտրոնում։
13:58 10.05.2025
Ժամանակաշրջանի ավարտը․ Կլասիկոյից հետո Անչելոտին կհեռանա «Ռեալ»-ից13:44 10.05.2025
Եվրոպան Ռուսաստանի հետ պետք է նշեր մայիսի 9-ը. Բրազիլիայի նախագահ13:58 10.05.2025
Ժամանակաշրջանի ավարտը․ Կլասիկոյից հետո Անչելոտին կհեռանա «Ռեալ»-իցՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի՝ «Բարսելոնայի» հետ խաղից հետո կհեռանա մադրիդյան ակումբում իր զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, փոխանցում է armsport.am-ը: Ռոմանոյի հաղորդմամբ՝ Էլ Կլասիկոյից հետո «արքայական» ակումբը պաշտոնական հայտարարություն կանի Անչելոտիի հրաժարականի մասին։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Անչելոտին, ամենայն հավանականությամբ, կգլխավորի Բրազիլիայի ազգային հավաքականը։ […] ...
13:44 10.05.2025
Եվրոպան Ռուսաստանի հետ պետք է նշեր մայիսի 9-ը. Բրազիլիայի նախագահԱմբողջ Եվրոպան պետք է նշեր մայիսի 9-ը, անհասկանալի է, թե ինչպես կարելի է քննադատել Ռուսաստանին այս տոնակատարությունների անցկացման համար, որը, ինչպես Բրազիլիան, նշում է նացիզմի դեմ հաղթանակը, ասել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Եվրոպան պետք է երեկ՝ մայիսի 9-ին տոներ, Ֆրանսիան պետք է տոներ, Գերմանիան պետք է տոներ, քանի որ շնորհիվ այն […] ...
13:32 10.05.2025
Դատավորների եվրոպական միության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրԴատավորների եվրոպական միության (European Assossiation of Judges-EAJ) անդամները մայիսի 10-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Հայաստանի դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանի ուղեկցությամբ: Շուրջ 40 պետությունից ավելի քան 70 պատվիրակի դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցել դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում […] ...
13:22 10.05.2025
Ռուսաստանն արդեն վարժվել է պատժամիջոցներին. ՊեսկովՌուսաստանին նոր պատժամիջոցներով վախեցնելը ժամանակի վատնում է, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի խոսնակը նշել է, որ Ռուսաստանը ընտելացել է պատժամիջոցներին և արդեն հասկանում է, թե ինչպես է նվազագույնի հասցնելու նորերի հետևանքները։ «Այս պատժամիջոցներով մեզ վախեցնելը ժամանակի վատնում է»,- ասել է Պեսկովը «Ռոսիա 1»-ի լրագրող Պավել Զարուբինին։ ...
13:12 10.05.2025
Մակրոնը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներովՌուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը կարող է ներդրվել մի քանի օրվա ընթացքում, եթե ՌԴ-ն հրաժարվի ընդունել 30-օրյա հրադադարի պայմանները։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: «Մեզ համար առաջիկա օրերն են, երբ մենք պետք է կարողանանք պատժամիջոցների նոր փաթեթ ներդնել»,- ասել է նա LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե ե՞րբ են սահմանվելու […] ...
13:00 10.05.2025
Մակրոնը պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցություններ սկսելունՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ 30-օրյա հրադադարի վերաբերյալ համաձայնության հասնելու համար անհրաժեշտ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ երկխոսություն սկսել։ Այս մասին նա հայտարարել է TF1 հեռուստաալիքի եթերում Կիև այցի նախօրեին։ «Եթե մենք խոսում ենք 30-օրյա հրադադարի մասին, ապա մենք պետք է սկսենք ուղիղ բանակցություններ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև։ Մենք պատրաստ ենք օգնել։ […] ...