Անահիտ Մանասյանը մասնակցել է անվտանգային ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակի ընդհանուր ժողովին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+27.09 oC

Անահիտ Մանասյանը մասնակցել է անվտանգային ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակի ընդհանուր ժողովին

20:36 01.11.2023

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է անվտանգային ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակի ընդհանուր ժողովին։
ԵԱՀԿ աջակցությամբ հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 1-ին տեղի ունեցած Ազգային Ժողովի Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովին կից ստեղծված «Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակի» ընդհանուր ժողովի հանդիպման շրջանակներում կազմակերպված քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ՆԳՆ շտաբի պետ Արմեն Մկրտչյանը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանը, պատգամավորներ, ԵԱՀԿ, ԱԳՆ, Պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի, Անվտանգության խորհրդի, Գլխավոր դատախազության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և փորձագետներ։
Ողջունելով մասնակիցներին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ անվտանգային ոլորտը և դրա նկատմամբ ժողովրդավարական վերահսկողությունն ունեն բացառիկ կարևորություն նաև մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ ունենալու տեսանկյունից։ Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է, որ հասարակության շրջանում տասնամյակներ շարունակ եղել է պատկերացում, որ մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, ժողովրդավարական վերահսկողությունը հակադրվում են անվտանգությանը և անվտանգային ոլորտին, սակայն դա թյուր ընկալում է։
«Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ անհնար է ունենալ պատշաճ անվտանգային ոլորտ` առանց մարդու իրավունքներին վերաբերելի արժեքների արմատավորման և հակառակը՝ հնարավոր չէ ունենալ մարդու իրավունքների պաշտպանության անխափան գործող համակարգ` առանց պատշաճ անվտանգային ոլորտի առկայության։ Հետևաբար, մեր հիմնական նպատակը պետք է լինի նշված երկու ոլորտների համադրված և զուգահեռաբար զարգացումը»,- նշել է Պաշտպանն իր բացման խոսքում։
Անահիտ Մանասյանը ներկայացրել է նաև այս առնչությամբ ՄԻՊ հաստատության գործունեության հիմնական ուղղությունները՝ նշելով, որ չնայած պետության կողմից ձեռնարկվող քայլերին, քննարկվող ոլորտում դեռ բազմաթիվ են խնդիրները, որոնք պետք է ստանան պատշաճ հասցեավորում և լուծում։
Պաշտպանն անդրադարձել է նաև ոստիկանության բարեփոխումներին և ընդգծել դրանց կարևորությունը, այդ թվում` իր ղեկավարած կառույցի գործունեության տեսանկյունից։
«Ոստիկանության ներկայացուցիչների հետ պարբերաբար հանդիպումների ժամանակ ինքներս ենք քննարկում տարատեսակ խնդիրներ, փորձում հասկանալ դրանց լուծման ուղիները։ Մարդու իրավունքների պաշտպանն անընդհատ է բարձրաձայնում ոլորտում առկա լուրջ խնդիրների մասին։ Իհարկե ցանկանում եմ արձանագրել նաև կատարված առաջընթաց քայլերը։ Բայց ակնհայտ է, որ դեռ կան չլուծված բազմաթիվ հարցեր, օրինակ՝ հավաքների ազատության իրավունքի իրացման շրջանակներում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման խնդիրը, որն այս պահին ունի համակարգային լուծումների անհրաժեշտություն։ Կարևոր է հաղթահարել նաև ոստիկանության կողմից անձանց իրավունքները սահմանափակելիս այդ գործընթացում սահմանափակման իրավաչափությանը վերաբերելի տարբեր խնդրահարույց հարցերը։ Շատ կարևոր է, որպեսզի պետությունը ոչ թե հատվածական և իրավիճակային, այլ համակարգային և մեթոդաբանական մոտեցումներ ունենա այս խնդիրների լուծման վերաբերյալ»,- նշել է Պաշտպանը։
Պաշտպանի կարծիքով, առանցքային է իրավապահ համակարգում բարեվարքության և մարդու իրավունքների նկատմամբ զգայունության մակարդակի բարձրացումը, ինչն առանձնահատուկ դերակատարություն կարող է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի արմատավորման տեսանկյունից։
Անահիտ Մանասյանն իր խոսքում կարևորել է նաև զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի լուրջ խնդիրների պատշաճ հասցեավորումն ու դրանց հաղթահարման ուղղությամբ հետևողական քայլերի ձեռնարկումը։
Ավարտելով ելույթը՝ Պաշտպանը կարևորել է հարթակի առկայությունը, քանի որ այն հնարավորություն է ստեղծում քննարկել ոլորտին առնչվող խնդիրների լուծման համատեղ տարբերակներ։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լավարկվում է ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրումից հետո սոցիալական ծախսերի վերադարձի համակարգը

15:35 10.05.2025

Լավարկվում է ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրումից հետո սոցիալական ծախսերի վերադարձի համակարգը

Լավարկվում է ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրումից հետո սոցիալական ծախսերի վերադարձի համակարգը. հարցազրույց ՖՆ Եկամուտների քաղաքականության և վարչարարության վարչության պետ Օրի Ալավերդյանի հետ: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում:   ...

Չինաստանը և ԱՄՆ-ն առևտրային բանակցություններ են վարում Շվեյցարիայում

15:23 10.05.2025

Չինաստանը և ԱՄՆ-ն առևտրային բանակցություններ են վարում Շվեյցարիայում

Ժնևում սկսվել են Չինաստանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի առևտրատնտեսական բանակցությունները։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը Չինաստանի պատվիրակությունը գլխավորում է Պետական ​​խորհրդի փոխվարչապետ Հե Լիֆենը, որը վերահսկում է կառավարությունում ֆինանսատնտեսական բլոկի աշխատանքը։ Վաշինգտոնը ներկայացնում է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը: Ավելի վաղ ԱՄՆ առևտրի նախարարը բացառել էր չինական ապրանքների և ծառայությունների ներմուծման մաքսատուրքերի վերացման […] ...

Արարատի մարզում բախվել են «ԶԻԼ»-ն ու բեռնատար «Գազել»-ը. կա տուժած

15:12 10.05.2025

Արարատի մարզում բախվել են «ԶԻԼ»-ն ու բեռնատար «Գազել»-ը. կա տուժած

Այսօր՝ մայիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Նորամարգ գյուղում բախվել են Սիս գյուղի բնակիչ 64-ամյա Ժորա Խ.-ի վարած «Գազել» մակնիշի և Նորամարգ գյուղի բնակիչ 35-ամյա Դավիթ Ս.-ի վարած «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով բեռնատար «Գազել»-ը կողաշրջվել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն: […] ...

SHANTNEWS

15:00 10.05.2025

SHANTNEWS

Հնդկաստանի վարչապետը Նյու Դելիում հանդիպել է ռազմական ղեկավարության հետ

14:45 10.05.2025

Հնդկաստանի վարչապետը Նյու Դելիում հանդիպել է ռազմական ղեկավարության հետ

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին շաբաթ կեսօրին Նյու Դելիում իր նստավայրում հանդիպում է ունեցել պաշտպանության նախարարի, ազգային անվտանգության խորհրդականի, պաշտպանության շտաբի պետի և Հնդկաստանի զինված ուժերի ղեկավարների հետ, հաղորդում է ANI գործակալությունը: «Հանդիպումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Հնդկաստանը շաբաթ վաղ առավոտյան հարվածներ է հասցրել Պակիստանի չորս ավիաբազաներին՝ ի պատասխան Պակիստանի հարձակման 26 հնդկական […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:30 10.05.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում մայիսի 10-ի ցերեկը, 12-13-ի գիշերն առանձին շրջաններում, 11-13-ի ցերեկը, 14-15-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 12-15-ին առանձին հատվածներում հորդառատ։ Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Մայիսի 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 10-ի ցերեկը […] ...

BACK_TO_TOP