ՈՒԵՖԱ-ն և Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել են Մխիթարյանի Ադրբեջան մեկնելուն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+36.09 oC

ՈՒԵՖԱ-ն և Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել են Մխիթարյանի Ադրբեջան մեկնելուն

20:45 31.08.2018

ՈՒԵՖԱ-ն պարզաբանել է Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունը ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի հետ Ադրբեջանում կայանալիք խաղին, երբ Եվրոպայի լիգայի խմբային փուլի վիճակահանությունից հետո պարզվեց, որ խմբում «Արսենալ»-ը մրցակիցներից մեկը լինելու է «Ղարաբաղ»-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սպորտային հայտնի Goal.com հանդեսի լրագրող ՔրիսՈւոլթինը «Թվիթեր»-ում ներկայացրել է ՈՒԵՖԱ-ի պարզաբանումը.

«ՈՒԵՖԱ-ն կատարում էստանդարտ գործառույթներ՝ ուղարկում է ակումբներին, ֆեդերացիաներինհամապատասխան նամակներ, որով ֆուտբոլիստները կարողանան վիզա ստանալ ևմասնակցել ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարին»:

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը ևս անդրադարձել է հայ ֆուտբոլիստին:

«Ակումբներն իրենք պետք է որոշեն «Ղարաբաղ»-ի դեմ իրենց հայտացուցակը: Միայն դրանից հետո կարող ենք վերադառնալ այս հարցին: Եթե մեզ կապեն այս հարցին, ապա այդ ժամանակ կքննարկենք այն»,-  Հիքմեթ Հաջիևի խոսքերը փոխանցում է 1news.az-ը:

Մոնակոյում օգոստոսի 31-ին կայացած ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խաղարկության խմբային փուլի վիճակահանության արդյունքում՝ E խմբում Լոնդոնի «Արսենալ»-ի մրցակիցներից մեկը կլինի ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբը:

2015թ Մխիթարյանը բաց էր թողել նաև ադրբեջանական «Գաբալա»-ի հետ Դորտմունդի «Բորուսիա»-ի հանդիպումը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

15:00 03.08.2025

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

14:55 03.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղում

14:43 03.08.2025

Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղում

Ամերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...

Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ

14:26 03.08.2025

Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ

Ուկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

14:03 03.08.2025

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

Բրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

13:49 03.08.2025

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...

BACK_TO_TOP