18:05 03.11.2023
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը «Հումանիտար կենտրոն»-ից ներկայացրել են վերջին տվյալները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված ՀՀ կառավարության ծրագրերի վերաբերյալ:
Զարուհի Մանուչարյանն անդրադարձել է Կառավարության նոյեմբերի 2-ի նիստում կայացրած որոշմանը, ըստ որի հերթական միջոցներ է հատկացվել 100 000 դրամ և 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության տրամադրման շրջանակում վճարման գործընթացների համար:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, մանրամասնելով կառավարության որոշումը, նշել է, որ 1 մլրդ 370 մլն ֆինանսավորում կհատկացվի այս երկու ծրագրերին: 100 000 դրամ միանվագ աջակցության ծրագրի շրջանակում արդեն վճարում է կատարվել 100 820 անձի: Դավիթ Խաչատրյանի ներկայացմամբ, կառավարության երեկվա որոշմամբ, ևս 4200 հոգու համար ֆինանսավորում կհատկացվի, որը առաջիկա օրերին կվճարվի: Ինչ վերաբերում է 40+10 ծրագրին, ապա, ըստ Դավիթ Խաչատրյանի, կառավարության երեկվա նիստով հատկացվել է 950 մլն դրամ: Այս հատկացումներով միասին կֆինանսավորվի 92 525 անձ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալն անդրադարձել է նաև երրորդ ծրագրին, որն արդեն հաջոր շաբաթ կներկայացվի կառավարության նիստի հաստատմանը: Խոսքը վերաբերում է բռնի տեղահանված անձանց առաջնային սպառման ծախսերը հոգալու նպատակով նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին 50 000 դրամ հատկացնելուն: Այս ծրագիրը նույնպես վերաբերում է բոլոր տեղահանվածներին՝ անկախ տարիքից և աշխատանք ունենալու հանգամանքից: Ըստ Դավիթ Խաչատրյանի, ծրագրի մասին ավելի հանգամանալից կներկայացվի կառավարության հաջորդ նիստում:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը խոսել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակների և նպաստների վճարման գործընթացի մասին և նշել, որ կառավարության հոկտեմբերի 25-ի նիստում կայացված որոշման համաձայն, բռնի տեղահանված անձանց տրվել է ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ, որը համաձայն գործող օրենսդրության, նրանց տալիս է կենսաթոշակի և նպաստի որոշակի երաշխիքներ: Այսինքն՝ սկսած հոկտեմբերի 25-ից բռնի տեղահանված անձինք կարող են դիմել կենսաթոշակի համար Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն: Դավիթ Խաչատրյանն ընդգծել է.
«Սակայն մենք ներկայումս աշխատում ենք իրավական որոշ կարգավորումներ, լուծումներ տալու վրա, ըստ որի ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ունեցող անձանց համար նպատակ ունենք պարզեցված ընթացակարգ սահմանել, այսինքն՝ օրենսդրական որոշակի փոփոխություններ ենք իրականացնելու, որը թույլ կտա որոշակի պարզեցված ընթացակարգերով իրենց կենսաթոշակի նշանակման, այդ թվում՝ արդեն ձեռք բերված նախկինում ունեցած ստաժ արագացված կարգով հաշվառման և այդ չափով կենսաթոշակ ստանալու համար»:
Դավիթ Խաչատրյանը վերջում հավելել է, որ կենսաթոշակի նշանակման համար պարտադիր է հաշվառվել այն հասցեներում, որտեղ անձը բնակվում է:
Զարուհի Մանուչարյանը հիշեցրել է, որ անչափահասներին սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում գումարների հատկացման համար անհրաժեշտ է մուտք գործել www.dimum.ssa.am հարթակ և մուտքագրելով անունը, ազգանունը և անձը հաստատող փաստաթղթի համարը, հետևել դիմումի ընթացքին: Զարուհի Մանուչարյանն ընդգծել է, որ եթե նշված է, որ դիմումը մերժված է, բայց այնուամենայնիվ ծրագրի շահառու է հանդիսանում դիմումում լրացված անձը, ապա պետք է ներկայացնել ևս մեկ դիմում և հետևողական լինեն, որպեսզի այն լրացվի ամբողջական:
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն իր հերթին ներկայացրել է, որ մայրաքաղաքի տարբեր բուժհաստատություններում այս պահին բուժում է ստանում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և պայթյունի հետևանքով վիրավորում ստացած 113 բուժառու, նրանցից 11-ի վիճակը ծանր է, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր, 19 բուժառու շարունակում է իր բուժումն արտասահմանում, նրանց բոլորի մոտ կա վիճակի դրական դինամիկա: Վերջին շաբաթների ընթացքում 100-ից ավելի բուժառու է դուրս գրվել լավացումով, սակայն շարունակում են գտնվել բժիշկների հսկողության ներքո:
Առողջապահության նախարարի տեղակալը նաև ներկայացրել է, որ այս ընթացքում ծնվել է 120 երեխա, որոնցից 67 ծնվել է Երևանում 53-ը՝ մարզերում: Նրա ներկայացմամբ, 53 000-ից ավելի անձ արդեն իսկ գրանցվել է բուժօգնության առաջնային օղակներում և հորդորել, որպեսզի բոլորը հաշվառվեն բուժօգնության առաջնային օղակներում՝ հետագայում բուժօգնության հետ կապված հարցերը հեշտ լուծելու համար: Արտակ Ջումայանը նշել է, որ շարունակվում է Առողջապահության նախարարության համագործակցությունը միջազգային գործընկերների հետ մոբիլ թիմերի հետ կապված, և 5000-ից ավելի բուժառու մոբիլ թիմերի միջոցով ստացել է առաջին բուժօգնություն: Առողջապահության նախարարության կողմից պետպատվերի շրջանակում արդեն իսկ վերապատրաստվել է 590 բուժաշխատող, բժշկական տարբեր կենտրոններում աշխատանքի է անցել 70-ից ավել բուժաշխատող, մարզերում այս պահին առկա է 273 ավագ բուժաշխատողի և 59 միջին բուժաշխատողի թափուր հաստիք:
13:35 01.05.2025
Դպրոցականների խմբին վրաերթի ենթարկած տղամարդը խոստովանել է, որ ցանկացել է նրանց սպանելՃապոնիայի Օսակա քաղաքում դպրոցականների ուղղությամբ մեքենան վարած 28-ամյա տղամարդը խոստովանել է, որ ցանկացել է սպանել նրանց, հաղորդում է Kyodo լրատվական գործակալությունը։ «Ես ամեն ինչից հոգնել էի։ Ուզում էի մեքենայով վրաերթի ենթարկել դպրոցականներին և սպանել նրանց», – ոստիկանությանը տված նրա խոստովանությունը մեջբերում է «Կիոդո» լրատվական գործակալությունը։ Տղամարդը ձերբակալվել է սպանության փորձի կասկածանքով։ Ավելի վաղ NHK-ն հայտնել […] ...
13:20 01.05.2025
Մեզ համար կարևոր է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ աշխատանքը ոչ միայն կենսաապահովման աղբյուր է, այլ նաև ինքնադրսևորման, մասնագիտական աճի հարթակ․ ԱՍՀ նախարարՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ․ «Սիրելի՛ քաղաքացիներ, Մայիսի 1-ը որպես Աշխատանքի և աշխատավորների միջազգային օր, կրկին հնարավորություն է ընդգծելու արժանապատիվ աշխատանքի կարևորությունը՝ հիմնված ազատության, արդարության և հավասարության վրա. սա այն հիմնական նպատակն է, որին ուղղված են պետության կողմից իրականացվող ոլորտային բարեփոխումները։ Մեզ […] ...
13:03 01.05.2025
Նոր Զելանդիայում արտակարգ դրություն է հայտարարվել ջրհեղեղի պատճառովՆոր Զելանդիայի Քրայսթչըրչ քաղաքում և Սելվին շրջանում արտակարգ դրություն է հայտարարվել՝ ուժեղ անձրևների հետևանքով առաջացած լայնածավալ ջրհեղեղներից հետո, հաղորդում է New Zealand Herald թերթը։ «Քրայսթչըրչում և Քենթերբերիի Սելվին շրջանում հայտարարվել է արտակարգ դրություն», – գրում է հրատարակությունը։ Հայտարարությունը արել է երկրի արտակարգ իրավիճակների նախարար Մարկ Միտչելը։ ...
12:50 01.05.2025
Վարազդատ Լալայանն այսօր տոնում է ծննդյան օրըՕլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Վարազդատ Լալայանը մայիսի 1-ին տոնում է ծննդյան օրը: «Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի ամբողջ անձնակազմն ի սրտե շնորհավորում է Վարազդատին` մաղթելով նորանոր նվաճումներ ու հպարտության բազմաթիվ պահեր»,-նշված է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ: ...
12:37 01.05.2025
Հրդեհ Աղավնավանք գյուղումՄայիսի 1-ին, ժամը 07։44-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղավնավանք գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աղավնավանք գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:30-ին, մարվել՝ 08:55-ին։ Այրվել է անասնագոմի […] ...
12:20 01.05.2025
Աշխատանքը չպետք է ընկալվի որպես պարտադրանք կամ բեռ, այլ որպես ինքնադրսևորման, կայուն ապագայի կառուցման հնարավորություն․ ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ։ «Հարգելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ։ Այս օրը մեզ հիշեցնում է, որ առանց նպատակային, համակարգված և գիտելիքի վրա հիմնված աշխատանքի հնարավոր չէ ապահովել տնտեսական իրական առաջընթաց։ Աշխատանքը չպետք է ընկալվի որպես պարտադրանք, տանջանք կամ […] ...