ՌԴ ԱԳՆ-ն Դոնեցկի Հանրապետության ղեկավարի սպանությունը ահաբեկչություն է որակում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.28
  • RUBLE
    4.82
  • 442.38
WEATHER
+16.09 oC

ՌԴ ԱԳՆ-ն Դոնեցկի Հանրապետության ղեկավարի սպանությունը ահաբեկչություն է որակում

21:59 31.08.2018

Մոսկվայում Դոնեցկի Հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի սպանությունը ահաբեկչություն են որակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նա մահացել էր «Սեպար» ռեստորանում պայթյունի ժամանակ:

«Մինսկի պայմանավորվածությունները կատարելու ու ներքին հակամարտության լուծման ուղիներ որոնելու փոխարեն Կիևի պատերազմի կուսակցությունն իրականացնում է ահաբեկչության սցենարը` խորացնելով տարածաշրջանի առանց այդ էլ բարդ իրադրությունը»,- լրագրողներին ասել է Զախարովան:

Նա կոչ է արել միջազգային հանրության հսկողության ներքո անաչառ քննություն անցկացնել:

«Միջազգային հանրությունը պետք է պահանջի և հսկողության տակ առնի այս հանցագործության անաչառ քննությունը, որը տեղի է ունեցել խաղաղ բնակչության աչքի առաջ»,- ասել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

NYT. Թրամփը կարող է մայիսի 8-ին հայտարարել Մեծ Բրիտանիայի հետ առևտրային գործարքի մասին

09:00 08.05.2025

NYT. Թրամփը կարող է մայիսի 8-ին հայտարարել Մեծ Բրիտանիայի հետ առևտրային գործարքի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է հինգշաբթի օրը հայտարարել Բրիտանիայի հետ առևտրային գործարքի մասին։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է New York Times (NYT) թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Սա կլինի առաջին առևտրային համաձայնագիրը, որը կնքվում է Վաշինգտոնի կողմից մաքսատուրքերի սահմանումից հետո։ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև համաձայնագրի մանրամասները դեռևս հայտնի չեն։ NYT-ն ընդունում է, որ կողմերը […] ...

Yonhap. Հյուսիսային Կորեան բազմաթիվ բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

08:50 08.05.2025

Yonhap. Հյուսիսային Կորեան բազմաթիվ բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Հյուսիսային Կորեան ճապոնական ծովի ուղղությամբ մի քանի բալիստիկ հրթիռներ է արձակել, ենթադրաբար, փոքր հեռահարության։ Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը՝ հղում անելով Կորեայի Հանրապետության զինված ուժերի միացյալ շտաբի պետերին։ «Մենք արձանագրել ենք մի քանի արկ, որոնք գնահատվում են որպես փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ, որոնք արձակվել են ժամը 08:10-ի սահմաններում (Մոսկվայի ժամանակով 02:10-ին) Վոնսան տարածքից […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:38 08.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Պաղեստինի նախագահ Աբասը կժամանի Ռուսաստան՝ Պուտինի հետ հանդիպելու

08:28 08.05.2025

Պաղեստինի նախագահ Աբասը կժամանի Ռուսաստան՝ Պուտինի հետ հանդիպելու

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը մայիսի 8-ի երեկոյան կժամանի Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին, իսկ մայիսի 10-ին կհանդիպի ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայում Պաղեստինի դեսպան Աբդել Հաֆիզ Նոֆալը։ «Երեկոյան նրան և մյուս նախագահներին կընդունի Վլադիմիր Պուտինը, մայիսի 9-ին նա կլինի Հաղթանակի շքերթում, իսկ 10-ին նախագահը երկկողմ հանդիպում է […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:18 08.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հրդեհ Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում

08:08 08.05.2025

Հրդեհ Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում

Մայիսի 3-ին, ժամը 04:06-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցում՝ կաթի գործարանի մոտակայքում, այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Շիրակացի փողոցում այրվում է տնակ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:25-ին, մարվել՝ 06:35-ին: Այրվել […] ...

BACK_TO_TOP