19:00 10.11.2023
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդիսավոր արարողությամբ տրվել է Սամբոյի 2023 թվականի մեծահասակների աշխարհի առաջնության պաշտոնական մեկնարկը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, սամբոյի Հայաստանի և միջազգային ֆեդերացիաների ղեկավարները:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է աշխարհի առաջնության մասնակիցներին, միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչներին և Հայաստան ժամանած հյուրերին: Ժաննա Անդրեասյանը հաջող մրցելույթներ և ազնիվ պայքար է մաղթել առաջնության մասնակիցներին.
«Կրկին հանդիպում ենք Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում. դա նշանակում է, որ Հայաստանի մայրաքաղաքը ընդունել է մարզաշխարհի ներկայացուցիչներին: Ընդամենը վերջին երկու տարում այս մարզահամալիրում անցկացվել են բռնցքամարտի և ծանրամարտի Եվրոպայի առաջնությունները, ֆուտզալի և բասկետբոլի միջազգային մրցաշարեր, սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունները:
Հիմա անզեն ինքնապաշտպանության՝ սամբոյի աշխարհի ուժեղագույնների հերթն է. մեկնարկում է մեծահասակների աշխարհի առաջնությունը: Մարզաձևի հիմքում նաև հայկական կոխ ըմբշամարտն է, հետևաբար Հայաստանում այն ամենասիրվածներից է»,- ասել է ԿԳՄՍ նախարարն ու հիշատակել մարզաձևի հայ նվիրյալներին՝ աշխարհի հնգակի չեմպիոն Գագիկ Ղազարյանին, աշխարհի քառակի չեմպիոն Գորիկ Մանուկյանին և մեր մյուս մրցանակակիրներին:
«Հայաստանի պատվիրակներն այսօր էլ պատրաստ են ազնիվ մրցակցության մեջ մտնել աշխարհի ավելի քան 70 երկրներից ժամանած տղամարդկանց մարզական ու մարտական սամբոյի, կանանց մարզական սամբոյի ներկայացուցիչների հետ՝ բաղձալի մեդալների համար: Սիրելի՛ հյուրեր, բարով եք եկել մշակույթի ու արվեստի, գիտության ու սպորտի երկիր՝ Հայաստան: Հուսով եմ՝ կհասցնեք լինել նաև երկրի տեսարժան վայրերում ու սիրել Հայաստանը՝ որպես հյուրընկալ երկիր: Ցանկությունս է, որ մեր երկրից հեռանալիս կրկին վերադառնալու ցանկություն ունենաք»,- եզրափակել է ԿԳՄՍ նախարարը:
Բացման արարողության ժամանակ պարային ու ակրոբատիկ շոու-ծրագրով ներկայացվել են սամբո մարզաձևի ավանդույթները, հայկական սամբոյի պատմությունը, որին հաջորդել է մասնակից ավելի քան 70 երկրների դրոշների շքերթը, այնուհետև Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը «Խաղաղության մեդալով» է պարգևատրել Միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովին: Ի դեպ, «Խաղաղության մեդալը» պատրաստել է աշխարհի չեմպիոն Սերգո Չախոյանը:
Սամբոյի միջազգային ֆեդերացիայի (FIAS) նախագահ Վասիլի Շեստակովը FIAS-ի անունից ողջունել է տարվա գլխավոր մարզական միջոցառման մասնակիցներին և հյուրերին: Միջազգային ֆեդերացիայի նախագահի խոսքով՝ այս տարի սամբո մարզաձևը տոնում է իր 85-ամյակը, և այդ առիթով Հայաստան են ժամանել անվանի սամբիստներ աշխարհի տարբեր անկյուններից:
«Դուք ներկա եք իսկական մարզական տոնի այս հրաշալի մարզահամալիրում: Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի կառավարությանը, ԿԳՄՍ նախարարությանը և Հայաստանի ազգային օլիմպիական կմիտեին, Հայաստանի սամբոյի ֆեդերացիային՝ աշխարհի առաջնությունն ամենաբարձր մակարդակով կազմակերպելու համար»,- նշել է Շեստակովը:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը ևս ընդգծել է մեր երկրում առաջին անգամ անցկացվող մեծահասակների աշխարհի առաջնության կարևորությունը:
Սամբոյի աշխարհի առաջնությանն ավելի քան 70 երկրի 650 մարզիկներ են մասնակցում:
23:59 25.05.2025
Նախաձեռնություն՝ տարեցների համար. նրանք մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացներիԵրևանը բոլորի քաղաքն է։ Կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ տարիքից, ունենա ակտիվ, ստեղծագործ և իմաստալից առօրյա։ Տարեցների աշխույժ ժամանցն ապահովելու նպատակով «Արժանավայել ծերություն» տարեցների շահերի պաշտպանություն ՀԿ-ն նախաձեռնել է մի ծրագիր, որի ընթացքում մեծահասակները մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների: Նախագծին աջակցում է Կենտրոն վարչական շրջանը: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում: ...
23:34 25.05.2025
Երեք ֆուտբոլիստ լքում է ՄՅՈւ-նԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ պաշտպաններ Վիկտոր Լինդելոֆը և Ջոնի Էվանսը, ինչպես նաև դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանան ակումբից։ Այսօր՝ մայիսի 25-ին, երեք ֆուտբոլիստներն էլ մասնակցել են Անգլիայի Պրեմիեր լիգայի 38-րդ տուրի՝ «Աստոն Վիլլայի» հետ խաղին (2-0): ...
23:10 25.05.2025
Առողջապահության նախարարի տեղակալը ներկայացրել է ակնաբուժական ոլորտում մեր երկրի ձեռքբերումներըԱկնաբուժական ոլորտի ամենամյա միջոցառմանն այս տարի մասնակցում են առաջատար մասնագետներ ու պրոֆեսորներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, ԱՊՀ երկրներից: «Շատ կարևոր է գիտակրթական, համահայկական այս հարթակի դերը, որն աշխարհի տարբեր երկրների անվանի ակնաբույժների փորձառությունն ու գիտելիքը մեկտեղելու հրաշալի հնարավորություն է ընձեռում»,- ողջունելով Հայկական միջազգային ակնաբուժական կոնֆերանսի մասնակիցներին՝ նշել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը։ Նախարարի տեղակալը ներկայացրել է […] ...
22:40 25.05.2025
Ճապոնիան առանց նախազգուշացման կրակ է բացել Ռուսաստանի սահմանի մոտՃապոնիայի առափնյա պահպանությունը սխալմամբ առանց նախազգուշացման կրակ է բացել Կունաշիրի մոտ՝ հրաձգության ուսումնավարժանքի ժամանակ, հայտնում է Yomiuri թերթը։ «Մայիսի 23-ին Հոկայդո նահանգապետության Նեմուրո առափնյա պահպանությունը հայտնել է, որ «Կավագիրի» պարեկային նավի անձնակազմը սխալ է թույլ տվել՝ կրակային վարժություններ անցկացնելով Շիրետոկո հրվանդանի ափերի մոտ՝ առանց մոտակա նավերին նավիգացիոն նախազգուշացում տալու», – ասվում է հաղորդագրությունում: Ըստ հրապարակման՝ […] ...
22:07 25.05.2025
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանեց ՀայաստանԵրկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։ ...
22:01 25.05.2025
Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ-ն մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից«Հարավկովկասյան երկաթուղի»-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար մահվան ելքով։ Գյումրի–Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը, շարժվելով սահմանված արագությամբ, նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի, որը գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը։ Մեքենավարը անմիջապես կիրառել […] ...