Լեռնային Ղարաբաղից հեռացած մարդիկ տուն վերադառնալու իրավունք ունեն, և այդ իրավունքը պետք է ապահովվի․ Մեթյու Միլեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+27.09 oC

Լեռնային Ղարաբաղից հեռացած մարդիկ տուն վերադառնալու իրավունք ունեն, և այդ իրավունքը պետք է ապահովվի․ Մեթյու Միլեր

11:30 15.11.2023

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլերը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք իրավունք ունեն վերադառնալ իրենց տներ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Միլերն ասել է ճեպազրույցի ժամանակ։

«Ես կասեմ այն, ինչ ասել եմ նախկինում։ Ես կասեմ, որ մենք շարունակում ենք հավատալ, որ մարդիկ, որոնք լքել են Լեռնային Ղարաբաղը, իրավունք ունեն վերադառնալ տուն, եթե նրանք դա ցանկանում են։ Եվ դա իրավունք է, որը պետք է ապահովվի»,- հայտարարել է Միլերը՝ պատասխանելով Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հարցին։

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ձեռնարկած ռազմական ագրեսիայի հետևանքով ավելի քան 100 հազար մարդ բռնի տեղահանվել է։ Նրանց մեծ մասը բնակություն են հաստատել Հայաստանի տարբեր բնակավայրերում, մի մասն էլ հեռացել է նաև Հայաստանից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Մանչեսթեր Սիթիի» սենսացիոն պարտությունը «Ալ Հիլալին»․ ԱԱԱ

14:22 01.07.2025

«Մանչեսթեր Սիթիի» սենսացիոն պարտությունը «Ալ Հիլալին»․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Սիթին» գոլառատ խաղում պարտվել է «Ալ Հիլալին» և դուրս մնացել պայքարից: Խաղի հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2, լրացուցիչ ժամանակի առաջին կեսում թիմերը փոխանակվել են մեկական գոլով, իսկ 112-րդ րոպեին Մարկոս Լեոնարդոյի գոլի շնորհիվ «Ալ Հիլալը» կարողացել է հաղթանակ ապահովել ու դուրս գալ քառորդ եզրափակիչ, որտեղ կխաղա բրազիլական «Ֆլումինենսեի» […] ...

Խաղողի բերքատվության կանխատեսում

14:15 01.07.2025

Խաղողի բերքատվության կանխատեսում

Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025 թվականի խաղողի հանրապետական միջին բերքատվությունը սպասվում է 1 հեկտարից 6-6,5տ։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Դանիայի Թագավորության դեսպանին

14:09 01.07.2025

Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Դանիայի Թագավորության դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Դանիայի Թագավորության դեսպան Անն Թովթ Սորենսենին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Դանիա երկկողմ համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր: Մհեր Գրիգորյանը կարևորել է երկու երկրների միջև տնտեսական կապերի ակտիվացման տեսանկյունից հնարավոր համագործակցության զարգացումը բարձր տեխնոլոգիաների և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում: Զրուցակիցներն առանձնահատուկ քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարներն առողջապահության ոլորտում: ...

Հայ պատանի մարզիկները երեքական ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալ են նվաճել  WBC մուայթայի աշխարհի առաջնությունում

14:02 01.07.2025

Հայ պատանի մարզիկները երեքական ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալ են նվաճել WBC մուայթայի աշխարհի առաջնությունում

Իտալիայում ավարտված WBC մուայթայի աշխարհի առաջնությունում Հայաստանի Mix Fight ֆեդերացիայի 9 մարզիկներ երեքական ոսկե, արծաթե ու բորնզե մեդալ են նվաճել։ Ոսկե մեդալակիր են դարձել Դավիթ Քարամյանը (Մ8, 24 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (Մ12, 44 կգ) և Վահե Հովհաննիսյանը (Մ14, 40 կգ)։ Երկրորդտեղն են գրավել ու արծաթե մեդալ նվաճել Հենրի Մարտիրոսյանը (Մ12, 70 կգ), Գրիգոր Ազիզյանը (Մ13, […] ...

Իսրայելը հարվածել է Գազայում գտնվող սրճարանի, դպրոցի, հիվանդանոցի․ կան զոհեր ու վիրավորներ

13:55 01.07.2025

Իսրայելը հարվածել է Գազայում գտնվող սրճարանի, դպրոցի, հիվանդանոցի․ կան զոհեր ու վիրավորներ

Իսրայելի բանակի՝ Գազայի հատվածին հասցրած հարվածների հետևանքով առնվազն 95 պաղեստինցի է զոհվել, կան նաև բազմաթիվ վիրավորներ, հաղորդում է Al Jazeera-ն։ Իսրայելական բանակը հարվածել է Գազայում սրճարանի, հիվանդանոցի, դպրոցի և սննդի բաշխման կետերի։ Գազա քաղաքի հյուսիսային հատվածում գտնվող ծովափնյա սրճարանին հասցված հարվածի հետևանքով 39 մարդ է զոհվել, սրճարանում կանայք ու երեխաներ էլ են եղել, որ այդ […] ...

Կառավարության քաղաքականությունն է՝ ցուցաբերել զրո հանդուրժողականություն կոռուպցիայի և կոռուպցիոն դրսևորումների նկատմամբ. վարչապետ

13:48 01.07.2025

Կառավարության քաղաքականությունն է՝ ցուցաբերել զրո հանդուրժողականություն կոռուպցիայի և կոռուպցիոն դրսևորումների նկատմամբ. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ՀՀ դատախազության աշխատողի օրվան նվիրված՝ «Դատախազների անկախությունն ու անաչառությունը՝ հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համատեքստում. կոռուպցիա և փողերի լվացում» թեմայով միջազգային երկօրյա բարձրաստիճան համաժողովին։ Միջոցառմանը ներկա են եղել նաև Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ գործադիր և դատական իշխանության ղեկավար կազմը, եվրոպական 7 երկրների դատախազությունների և […] ...

BACK_TO_TOP