11:23 16.11.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հիմք ընդունելով Կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 15-ի N 1471-Ն որոշումը, 2023 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 2024 թվականի հունվարի 22-ը ներառյալ ընդունում է մշակութային արժեքների փորձագետների հավատարմագրման վկայական տրամադրելու հայտեր:
Հայտերն ընդունվում են ներքոհիշյալ փորձաքննության ոլորտների համար`
1) հնէաբանություն և հնէակենսաբանություն,
2) մարդաբանություն,
3) քարեդարյան և պղնձեքարեդարյան մշակույթ (հնագույն շրջանից մինչև մ.թ.ա. IV հազ. I կեսը ներառյալ),
4) բրոնզի և երկաթի դարաշրջանի մշակույթ (մ.թ.ա. IV հազ. II կեսից մինչև մ.թ.ա. I հազ. սկիզբ),
5) Վանի թագավորության շրջանի մշակույթ (մ.թ.ա. IX-VIII դ. մինչև մ.թ.ա. VI դ.),
6) հին Հայաստանի մշակույթ (մ.թ.ա. VI դ. մինչև մ.թ. IV դ.),
7) միջնադարյան Հայաստանի մշակույթ (մ.թ. IV դ. մինչև XVII դ.),
8) սեպագիր ժառանգություն,
9) վիմագիր ժառանգություն,
10) մանրանկարչություն (մինչև XVIII դարը ներառյալ),
11) ձեռագիր ժառանգություն,
12) տպագիր ժառանգություն,
13) նվագարաններ (XVII դարից սկսած),
14) գործվածք (XVII դարից սկսած),
15) հանդերձանք (տարազ` XVII դարից սկսած),
16) ասեղնագործություն, ժանեկագործություն (XVII դարից սկսած),
17) գեղարվեստական մետաղ (XVII դարից սկսած),
18) փայտարվեստ և կահույք (XVII դարից սկսած),
19) գեղարվեստական ապակի և կերամիկա (XVII դարից սկսած),
20) զարդաքանդակ (քար (կամեյա), խեցի, ոսկոր` XVII դարից սկսած),
21) ֆալերիստիկա (մեդալներ, կրծքանշաններ, շքանշաններ, տարբերանշաններ` XVII դարից սկսած),
22) զինանիշագիտություն (հերալդիկա` XVII դարից սկսած),
23) կնիքագիտություն (XVII դարից սկսած),
24) տեխնիկական միջոցներ և կենցաղային սարքեր (XVII դարից սկսած),
25) զենք և զինվորական հանդերձանք (XVII դարից սկսած),
26) ճարտարապետական տարրեր (XVII դարից սկսած),
27) տնայնագործություն և արհեստագործություն (XVII դարից սկսած),
28) փոխադրամիջոցներ (XVII դարից սկսած),
29) հայ կերպարվեստ,
30) եվրոպական կերպարվեստ,
31) ռուսական կերպարվեստ,
32) սրբապատկեր (իկոնա),
33) արևելյան, ամերիկյան և աֆրիկյան կերպարվեստ,
34) ժամացույցներ,
35) դրամագիտություն և բոնիստիկա,
36) ֆիլատելիա (նամականիշներ, ծրարներ, բացիկներ),
37) կինո, ֆոտո, ֆոնո և տեսանյութեր
Հայտին կից ներկայացվում են`
1. հայտադիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի անունով,
2. հայցվող հավատարմագրման ոլորտ/ներ/ին համապատասխան բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը (հավատարմագրման ոլորտների համապատասխան մասնագիտությունների ցանկը հաստատված է ՀՀ մշակույթի նախարարի 2012 թ. հունվարի 11-ի N 03- Ն հրամանով),
3. մեկ 3*4 լուսանկար,
4. անձը հաստատող փաստաթղթի պատճեն,
5. մշակութային արժեքների փորձագետի կամ թվարկված փորձաքննության ոլորտների գծով թանգարանում, պատկերասրահում, գրադարանում, արխիվում և գիտահետազոտական կազմակերպությունում վերջին տասը տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա համապատասխան (գիտական) մասնագիտական աշխատանքային ստաժը հավաստող փաստաթղթի պատճենը.
6. փորձաքննության ոլորտների վերաբերյալ իրականացված ծրագրերին, մշակված թեմաներին վերաբերող նյութեր, փաստաթղթեր (այդպիսիք լինելու դեպքում), ինչպես նաև 5-րդ կետի կազմակերպություններից որևէ մեկի կողմից տրված բնութագիր-երաշխավորագիր,
7. թվարկված փորձաքննության ոլորտի (ոլորտների) որակավորման դասընթացների մասնակցության մասին հավաստող փաստաթղթի պատճենը (այդպիսիք լինելու դեպքում),
8. համալիր փորձաքննություն իրականացնելու նյութատեխնիկական միջոցներից (նյութակազմը վերլուծող սարքավորում, շարժական ֆլուորեսցենտ-ռենտգենային սարք, ինֆրակարմիր ռենտգենային օպտիկական սարք, բինոկուլյար միկրոսկոպ, բևեռացնող միկրոսկոպ) օգտվելու հմտությունները և կարողությունները հավաստող փաստաթուղթ:
Հայտերն ընդունվում են առձեռն երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, ՀՀ ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության մշակութային արժեքների արտահանման և ներմուծման բաժնում (հեռ.՝ 010-599-699) կամ էլեկտրոնային եղանակով՝ [email protected] hասցեով:
15:57 02.05.2025
Սուբվենցիոն ծրագրով ավարտվել են Վանաձորի թիվ 8 մանկապարտեզի կառուցման աշխատանքներըՍուբվենցիոն ծրագրով ավարտվել են Վանաձորի թիվ 8 մանկապարտեզի կառուցման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 306 մլն դրամ, որից 214 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից տեսանյութ հրապարակելով: ...
15:50 02.05.2025
Վերականգնողական կենտրոնից վերադարձված կալանավորված անձը բժշկական գոտու տակ թաքցրել էր 7 բջջային հեռախոս և բաժանորդային քարտերՀՀ արդարադատության նախարարության Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի և պահպանության ապահովման բաժնի ծառայողները նախապես առաջացած կասկածանքի հիման վրա խուզարկության են ենթարկել բժշկական վերականգնողական կենտրոնից հիմնարկ վերադարձված կալանավորված անձ Կ․Մ․-ին։ Խուզարկության արդյունքում Կ․Մ․-ի գոտկատեղին ամրացված բժշկական գոտու տակից ծառայողները հայտնաբերել են 7 բջջային հեռախոս և 6 բաժանորդային քարտ։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ ...
15:44 02.05.2025
Գազա մեկնող մարդասիրական նավն ԱԹՍ-ի հարձակման պատճառով խորտակվում է Մալթայի ափերի մոտԳազայի հատված նավարկող մարդասիրական օգնությամբ նավը, որը պատկանում է «Ազատության նավատորմի կոալիցիա» (FFC) կազմակերպության ակտիվիստներին, Մալթայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարձակման է ենթարկվել, որից հետո նավում հրդեհ է բռնկվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին CNN-ին հայտնել է կազմակերպության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Յասեմին Աքարը։ Նրա խոսքով՝ հարձակումը տեղի է ունեցել մայիսի 2-ին, տեղական ժամանակով […] ...
15:35 02.05.2025
Ամբողջ աշխարհը կարող է տեսնել, թե որքան լավն է նա․ Մխիթարյանը՝ Յամալի մասինՀենրիխ Մխիթարյանը Միլանի «Ինտերի» կազմում «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղից հետո գովեստի խոսքեր է ասել կատալոնական ակումբի 17-ամյա ֆուտբոլիստ Լամին Յամալի մասին, հաղորդում է ՈՒԵՖԱ-ն: «Ամբողջ աշխարհը կարող է տեսնել, թե նա որքան լավ խաղացող է: Նա ֆուտբոլիստ է, որը փայլում է: Մենք փորձում էինք կանգնեցնել նրան, բայց այնքա՜ն դժվար էր, քանի որ […] ...
15:27 02.05.2025
Բարեվարքությունը հանրային ծառայողի կարևոր արժանիք․ երկօրյա վերապատրաստման դասընթաց ՆԳՆ-ումԻ՞նչ սկզբունքներով պետք է առաջնորդվեն հանրային ծառայողները, ի՞նչ հետևանք կարող է ունենալ վարքագծի կանոնների խախտումը և ինչպե՞ս է սահմանվում շահերի բախման հասկացությունը․ այս և այլ առանցքային թեմաներն էին ապրիլի 28-ից 29-ը ՆԳ նախարարությունում տեղի ունեցած Բարեվարքության հարցերով վերապատրաստման օրակարգում: Երկօրյա վերապատրաստման նպատակն էր զարգացնել բարեվարքության համակարգի վերաբերյալ ՆԳՆ հանրային ծառայողների գիտելիքները։ Դասընթացին մասնակցում էր Ոստիկանության, […] ...
15:20 02.05.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չինաստանի նորանշանակ դեսպանըՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյը: Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հույս հայտնել, որ վերջինիս աշխատանքի շնորհիվ երկու երկրների միջև համագործակցությունն ավելի կընդլայնվի՝ ընդգրկելով նոր ոլորտներ: «Հայաստան-Չինաստան հարաբերությունները մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են: Մեր բարեկամական և ավանդական հարաբերությունները նաև պարտավորեցնող են, որպեսզի […] ...