10:12 17.11.2023
ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունների շրջանակում դեկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն նաև փորձնակության (internship) ինստիտուտի ներդրման համապատասխան կարգավորումները: Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
Վերջիններս նպատակ ունեն նպաստել կրթություն-աշխատաշուկա կապի արդյունավետությանը, որակյալ աշխատուժի ձևավորմանն ու աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանը։ Դրանք նաև միտված են աջակցել երիտասարդներին կամ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող անձանց՝ ծանոթանալու աշխատաշուկայի միտումներին և հեշտությամբ ինտեգրվել։
Համապատասխան դրույթներով սահմանվում են գործատուի կողմից փորձնակ ներգրավելու հետ կապված հարաբերությունները։ Ըստ այդմ, փորձնակն այն անձն է, ով նախնական մասնագիտական, միջին մասնագիտական կամ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունում սովորելու ընթացքում կամ ավարտելուց հետո 1 տարվա ընթացքում, գործատուի կողմից ներգրավվում է աշխատանքում՝ որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ կամ պաշտոնի անվանմամբ աշխատանքային փորձառություն ձեռքբերելու նպատակով։
Միաժամանակ սահմանվում է, որ՝
· գործատուն իրավունք ունի կազմակերպելու աշխատանքային պրակտիկա՝ մինչև 2 ամիս ժամկետով, ոչ ավելի քան 1 անգամ՝ պայմանագիր կնքելով փորձնակի հետ՝ առանց երկարաձգման իրավունքի,
· գործատուի մոտ փորձնակների թիվը չի կարող գերազանցել տվյալ պահին աշխատողների թվի 10%-ը,
· փորձնակն աշխատանքի է ներգրավվում և աշխատանքային փորձառություն է ձեռք բերում ոչ ավելի, քան շաբաթական 5 օր, օրական 4 ժամ և շաբաթական 20 ժամ տևողությամբ՝ պահպանելով հանգստի և սնվելու համար ընդմիջումները,
· գործատուի մոտ աշխատանքային փորձառություն ձեռքբերելու ժամանակահատվածը փորձնակի համար աշխատանքային ստաժ չի համարվում,
· փորձնակի վարձատրության հարցը որոշվում է կողմերի համաձայնությամբ։
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...