12:04 21.03.2018
Միացյալ Նահանգների ռազմական պաշտպանության համակարգերը բավարար չեն Ռուսաստանի և Չինաստանի կողմից փորձարկվող գերձայնային սպառազինությունից պաշտպանվելու համար։ Այս մասին Կոնգրեսին հայտնել է Պենտագոնի ռազմավարական հրամանատարության ղեկավար, օդուժի գեներալ Ջոն Հայթենը, փոխանցում է Business Insider կայքը։
Ռուսական և չինական գերձայնային սպառազինությունը դեռ փորձարկումների մակարդակում է։ Սակայն ԱՄՆ այն միջոցները, որոնք երկիրը պաշտպանում են միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներից, ունակ չեն հայտնաբերելու և չեզոքացնելու ձայնից 5 անգամ մեծ արագությամբ շարժվող այս զինատեսակները։
Սակայն գեներալի խոսքերը պետք է գտնել համատեքստի մեջ և հասկանալ, որ զինվորականները շահագրգռված են ճոխացնել հակառակորդից եկող սպառնալիքները ռազմական ոլորտի ֆինանսավորումը մեծացնելու համար։ Սրա մասին ակնարկել է նաև ինքը զինվորականը՝ նշելով, որ ներկայում միջոցների սղության և առկա սպառազինության բարոյապես մաշվելու հետ կապված խնդիրներ կան։
Երբ Կոնգրեսում գեներալին հարցրել են, թե ինչպես ամերիկյան զինուժը կարող է հակազդել այս զինատեսակներին, զինվորականը պատասխանել է, որ դրանց կիրառումը կարող է զսպել միայն պատշաճ պատասխանի սպառնալիքը։ Գեներալն ակնարկել է ԱՄՆ միջուկային սպառազինության կիրառման հնարավորությունը, որը հակառակորդներին թույլ չի տա գնալ նման զինատեսակ կիրառելու արկածախնդրության։
RAND հետազոտական կենտրոնի տվյալներով՝ գերձայնային սպառազինությունն առաջիկա տասնամյակում արդեն կլինի կիրառության մեջ։ Կառավարվող հրթիռներից պաշտպանող համակարգերն այդ պայմաններում անզոր կլինեն, և գերձայնային զինատեսակների կիրառումից կողմերին հետ պահող միակ գործոնը կլինի այն, որ մի երկրի կողմից դրա կիրառումը կբերի մյուսի նույնպիսի պատասխանի՝ երկու կողմերի լիարժեք ոչնչացմամբ։
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...
22:51 02.08.2025
Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»․ Նարդին ՄուլահուսեյնովիչՀայաստանի չեմպիոն «Նոայի» նորեկ Նարդին Մուլահուսեյնովիչը խոսել է հայկական ակումբին միանալու մասին, հայտնում է «Նոայի» մամուլի ծառայությունը: «Այնտեղ, որտեղից ես եմ եկել, չեն հանձնվում: Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»»,- ասել է 27-ամյա բոսնիացի հարձակվողը: Նա հայկական ակումբ է տեղափոխվել Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիից»: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Բոսնիացին […] ...
22:36 02.08.2025
Ջրափրկարարները ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացուն դուրս են բերել ափՕգոստոսի 2-ին, ժամը 20։28-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացու։ Ջրափրկարարներն ափից մոտ 700 մ հեռավորությունից դուրս են բերել քաղաքացուն և ջրային մոտոցիկլը։ ...
22:23 02.08.2025
Թրամփի հայտարարությունն ու տարածաշրջանի ապաշրջափակումը. զրույց Տիգրան Գրիգորյանի հետՀայաստանի Հանրապետությունն այս շաբաթ ևս, ի դեմս վարչապետի մամուլի խոսնակի, անդրադարձավ ենթակառուցվածքների թեմային՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու սեփական տարածքով անցնող տրանսպորտային կապուղիների այնպիսի տարբերակներ, որոնք անհամատեղելի են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հետ։ Հիշեցնենք՝ այս հայտարարությունը տեղի է ունենում այն բանից հետո, երբ քննարկումներ սկսվեցին ԱՄՆ-ի […] ...
22:12 02.08.2025
Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի գումարտակի փոխհրամանատարի վերացման մասինԻսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման «Ալ-Ֆուրքան» գումարտակի փոխհրամանատարի ոչնչացման մասին։ «IDF-ն հարձակվել և սպանել է ահաբեկչական ՀԱՄԱՍ կազմակերպության Ալ-Ֆուրքան գումարտակի փոխհրամանատարին», – հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության համաձայն՝ ոչնչացված արմատականը պատասխանատու էր գումարտակի մարտական աջակցության համար և մասնակցել է Գազայի հատվածում բանակային ստորաբաժանումների դեմ բազմաթիվ հարձակումների կազմակերպմանը։ ...