Մոտ 1000 թափուր աշխատատեղ աշխատանքի տոնավաճառում սպասում է իր աշխատակցին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+25.09 oC

Մոտ 1000 թափուր աշխատատեղ աշխատանքի տոնավաճառում սպասում է իր աշխատակցին

17:03 09.10.2017

Աշխատանքի տոնավաճառի նպատակն աշխատանք փնտրող անձանց զբաղվածության ապահովումը և գործատուների թափուր աշխատատեղերի համալրումն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 9-ին մայաքաղաքում կայացած աշխատանքի տոնավաճառին շուրջ 60 գործատուներ ներկայացրեցին տարբեր ոլորտների մոտ 1000 թափուր աշխատատեղեր: 

«Ներկայացված են տարբեր մասնագիտությունների նաև որակավարում չպահանջող աշխատատեղեր: Կարծում եմ՝ տոնավաճառը լավ հարթակ է ավելի անմիջական միջավայրում ստեղծելու հնարավորություն գործատուի և աշատանք փնտրողի համար: Աշխատանք փնտրողների թիվը Երևանում 17000 է: Եվ այժմ նրանց համար լավ հնարավորություն է տոնավաճառի շրջանակում գտնել աշխատանք»,-ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանի խոսքով՝ աշխատանքի տոնավաճառում ներկայացվող աշխատատեղերը բազմազան են: Աշխատատեղերի 23 տոկոսը պահանջում է բարձրագույն կրթություն,   37 տոկոսը՝ միջին մասնագիտական կրթություն պահանջող մասնագիտություններ, մնացածը՝ հմտություններ և մասնագիտացում չպահանջող թափուր աշխատեղեր են։ «Կան նաև գործատուներ, որոնք մոտեցողներից հավաքում են իրենց տվյալները հետագայում աշխատանքի կարիք ունենալու դեպքում նրանց հրավիրելու համար: Լինում են մինչև 100 տոկոս աշխատանքի տեղավորումներ: Հիմնականում միջին տեղավորումը 50-60 տոկոս է»,-ասաց Մանգասարյանը: 

Զբաղվածության պետական գործակալությունում աշխատանք փնտրող 89 400 մարդ է գրանցված, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 6000-ով։

 Զբաղվածության պետական գործակալության առաջատար մասնագետ Վաիդա Մարտիրոսյանի խոսքով՝ նախապես ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքում տրվել է տեղեկատվություն տոնավաճառի կազմակերպման վայրի և օրվա մասին: «Երևանի վարչական շրջանների 10 զբաղվածության պետական գործակալություններ ևս տեղեկացրել են մարդկանց, տոնավաճառի մասին»,-ասաց նա ու հավելեց, որ տոնավաճառի շնորհիվ աշխատանք փնտրողը կհաղորդակցվի  անմիջապես գործատուի հետ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ. Գագիկ Սուրենյան

13:59 11.05.2025

Մայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ. Գագիկ Սուրենյան

Մայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Մայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ, 17-ից վերադառնում մայիս: Տրամադրվեք»,- գրել է Սուրենյանը ...

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը մասնակցել է Եվրոպայի օրվան նվիրված պաշտոնական միջոցառմանը

13:42 11.05.2025

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը մասնակցել է Եվրոպայի օրվան նվիրված պաշտոնական միջոցառմանը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը մասնակցել է Ազատության հրապարակում կայացած Եվրոպայի օրվան նվիրված պաշտոնական միջոցառմանը։ Հիմնադրամի աշխատակիցները տեղեկատվական տաղավարում ներկայացրել են եվրոպական դոնոր կազմակերպությունների աջակցությամբ Հայաստանում կյանքի կոչված ճանապարհաշինական ծրագրերը։ Մասնավորապես, Եվրոպական ներդրումային բանկի հատկացրած դրամաշնորհի միջոցով իրականացվել է Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիրը, որի շնորհիվ վերացվել են ՀՀ ճանապարհներին առկա բազմաթիվ վթարավտանգ կետեր։ Եվրոպական ներդրումային բանկի […] ...

Հայաստանը ողջունում է Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի համաձայնությունը. ԱԳՆ

13:25 11.05.2025

Հայաստանը ողջունում է Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի համաձայնությունը. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն X-ի իրր միկրոբլոգում գրառում է կատարել, որում ողջունել է Հնդկաստանի և Պակիստանի միջև կրակի դադարեցման մասին ձեռք բերված համաձայնությունը: «Մենք ողջունում ենք Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի վերաբերյալ ձեռք բերված փոխըմբռնումը: Երկխոսությունը կարևորություն ունի, և հուսով ենք, որ հրադադարը կպահպանվի, և տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի: Այս առումով, խաղաղության հասնելու միջազգային […] ...

Իրանի արտգործնախարարը մեկնել է Մասկատ՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների համար

13:11 11.05.2025

Իրանի արտգործնախարարը մեկնել է Մասկատ՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների համար

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեկնել է Մասկատ՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու նպատակով ԱՄՆ պաշտոնյաների հետ անուղղակի բանակցությունների չորրորդ փուլի համար։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին։ Միացյալ Նահանգները և Իրանը Օմանի միջնորդությամբ անցկացրել են բանակցությունների երեք փուլ։ Դրանցից առաջինը տեղի է ունեցել ապրիլի […] ...

Թրամփը ողջունել է Պուտինի առաջարկը՝ Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ

12:57 11.05.2025

Թրամփը ողջունել է Պուտինի առաջարկը՝ Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ողջունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ վերսկսել Կիևի իշխանությունների հետ ուղիղ բանակցությունները։ «Սա կարող է մեծ օր լինել Ռուսաստանի և Ուկրաինայի համար։ Մտածեք հարյուր հազարավոր կյանքերի մասին, որոնք կփրկվեն, երբ այս անվերջ «արյունահեղությունը» ավարտվի», – գրել է նա Truth Social-ում։ Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ ինքը «կշարունակի աշխատել (խմբ.հակամարտության) երկու կողմերի հետ՝ […] ...

Սախալինի մարզում 4.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

12:46 11.05.2025

Սախալինի մարզում 4.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Սախալինի շրջանում գրանցվել է 4.6 մագնիտուդով երկրաշարժ: Ցնցումները զգացվել են նաև Իտուրուպ կղզում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Սախալինի մասնաճյուղը։ Երկրաշարժը գրանցվել է ժամը 11:36-ին (Մոսկվայի ժամանակով 03:36)՝ 34 կմ խորության վրա։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Իտուրուպ կղզուց 114 կմ հարավ-արևելք: ...

BACK_TO_TOP