10:09 23.11.2023
Հայ ուսանողները նոյեմբերի 24-26-ը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կմասնակցեն «Ապագայի պատմություն» առաջնությանը (Чемпионат «История будущего»): Հայաստանը կներկայացնեն Բրյուսովի անվան պետական համալսարանի Հանրային հաղորդակցության և լրագրության ԳՈՒԿ-ի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողներ Միլենա Գյուլամիրյանը, Մանուշ Խաչատրյանը, Լիլիթ Աբրահամյանը, Նոնա Սարգսյանը, Սաթեն Մնոյանը, Սոնա Առաքելյանը։ Ուսանողները բուհի դասախոս, PR մասնագետ Ռոզա Գրիգորյանի ղեկավարությամբ և նախաձեռնությամբ մշակել են մշակութային նախագիծ, որը ներկայացնելու են «Ապագայի պատմություն» առաջնությանը։ Նախագիծը վերաբերում է հայ արքաներին և ունի նորարական բնույթ։
«Ապագայի պատմության» առաջնությունը երիտասարդների համար հնարավորություն է դրսևորվելու և իրացնելու իրենց ստեղծագործական ներուժը, և ամենակարևորը՝ ձեռք բերելու նոր գործնական հմտություններ և աշխարհին ներկայացնելու իրենց մշակութային նախագիծը։
Մասնակիցների համար կազմակերպվել է ինտենսիվ ծրագիր՝ խաղերի վրա հիմնված ուսուցման ձևով, որն այսօր արդիական է՝ թեմատիկ դասախոսություններ, վարպետության դասեր, կլոր սեղաններ և հանդիպումներ փորձագետների հետ, որոնց ընթացքում ստեղծարար ոլորտների ղեկավարները կկիսվեն իրենց փորձով։
2023 թվականին «Ապագայի պատմության» առաջնությունը կկայանա երրորդ անգամ և առաջին անգամ կհամախմբի ուսանողների ոչ միայն ռուսական բուհերից, այլև արտասահմանյան երկրներից։ Եզակի կրթական ծրագրի ընթացքում մասնակիցները պետք է կատարելագործեն և ցուցադրեն իրենց խմբակային ստեղծագործական նախագծերը։
Նրանցից մեկը կդառնա հաղթող, և այն մշակած թիմի բոլոր անդամները կստանան մրցանակ Ռուսաստանի մշակութային հիմնադրամի կողմից:
Մասնակցելու հայտ ուղարկել է 60 թիմ, եզրափակիչ անցել 14-ը, այդ թվում՝ հայաստանյան մասնակից թիմը։
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...