22:55 26.11.2023
Հռոմի Սապիենցա համալսարանի իտալացի պալեոնտոլոգները պարզել են, թե երբ գետաձիերն առաջին անգամ տարածվեցին Եվրոպայում պլեյստոցենի ժամանակաշրջանում: Հետազոտությունը հրապարակվել է PLOS One գիտական ամսագրում։
Ժամանակակից գետաձիերը (Hippopotamus amphibius) առաջացել են աֆրիկյան նախնիներից չորրորդական ժամանակաշրջանում, որը սկսվել է 2,58 միլիոն տարի առաջ և շարունակվում է մինչ օրս:
Այս կենդանիները ժամանակին տարածված են եղել Եվրոպայում։ Այնուամենայնիվ, Եվրոպայում գետաձիերի ծագման և տարածման մանրամասները դեռևս պարզ չեն և լայնորեն քննարկվում են:
Գիտնականները վերլուծել են գետաձիու բրածո գանգը, որը հայտնաբերվել է Հռոմի Տոր դե Քինտո շրջանում։ Մասնագետներն ուսումնասիրել են գանգուղեղային խոռոչներում գտնվող նստվածքների բաղադրությունը և բացահայտել դրա համապատասխանությունը Valle Guilia-ի տեղական երկրաբանական գոյացությանը: Սա հնարավորություն է տվել պարզել, որ գտածոյի տարիքը տատանվում է 560 հազարից մինչև 460 հազար տարվա միջև:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ գանգը Եվրոպայում ժամանակակից գետաձիի ամենահին հայտնի բրածոն է: Արդյունքները լույս են սփռում եվրոպական գետաձիերի պատմության վրա՝ աջակցելով այն վարկածին, որ տեսակները ցրվել են միջին պլեյստոցենում, նշում են հոդվածի հեղինակները:
13:55 01.08.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Ռոմա Մկրտումյանից բռնագանձել 1 անշարժ գույք, ավելի քան 415 միլիոն դրամՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Ռոմա Մկրտումյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում գտնվող 1 բնակելի տուն. […] ...
13:43 01.08.2025
ՃՏՊ Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհՕգոստոսի 1-ին, ժամը 10։22-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհի 23-րդ կմ-ին բախվել են «Toyota» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները: […] ...
13:30 01.08.2025
Թրամփը ստորագրել է տասնյակ երկրների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու գործադիր հրամանագիրԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրամանագիր՝ 69 գործընկեր երկրների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու մասին, որոնց դրույքաչափը կկազմի 10-ից մինչև 41 տոկոս, ըստ Սպիտակ տան փաստաթղթերի։ «Այս վճռական գործողությունը արտացոլում է նախագահի շարունակական ջանքերը՝ արդար, հավասարակշռված և փոխշահավետ առևտրային հարաբերությունների միջոցով Միացյալ Նահանգները ազգային անվտանգությանը և ԱՄՆ տնտեսությանը ուղղված արտաքին սպառնալիքներից պաշտպանելու համար», – ասվում […] ...
13:10 01.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում են Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից: Ճանապարհի փակ լինելու պատճառը սելավային հոսքերն են: ...
13:00 01.08.2025
Արծաթե մեդալ «Աշխարհագրություն» առարկայի 21-րդ միջազգային օլիմպիադայիցՀայաստանի ներկայացուցիչ «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտուհի Սաթի Հայրապետյանը արծաթե մեդալի է արժանացել Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում անցկացված «Աշխարհագրություն» առարկայի 21-րդ միջազգային օլիմպիադայում: Օլիմպիադան տեղի է ունեցել հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը, մասնակցել են 47 երկրների 179 աշակերտներ. յուրաքանչյուր թիմից առավելագույնը 4 աշակերտ։ Հայաստանի թիմը օլիմպիադայում ներկայացել է 4 մասնակցով՝ «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտներ Սաթի Հայրապետյանը, […] ...
12:48 01.08.2025
Կայացել է երիտասարդական աշխատողի վերապատրաստման կարգը և որակավորման չափանիշները մշակող աշխատանքային խմբի առաջին նիստըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել երիտասարդական աշխատողի վերապատրաստման կարգը, որակավորման չափանիշները և երիտասարդական աշխատանքի մեթոդաբանությունը մշակող աշխատանքային խմբի առաջին նիստը, որը վարել է նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: ԿԳՄՍՆ կողմից նախապես հայտարարված հրավերին արձագանքել և խմբում ընդգրկվել են քաղաքացիական հասարակության կառույցների, երիտասարդական կենտրոնների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, երիտասարդության ոլորտի փորձագետներ, ինչպես […] ...