ՀԱՊԿ զորքերը սկսում են «հակամարտության լուծման» հիմնական գործողությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+25.09 oC

ՀԱՊԿ զորքերը սկսում են «հակամարտության լուծման» հիմնական գործողությունները

18:20 09.10.2017

ՀԱՊԿ հավաքական ուժերը Հայաստանում սկսում են իրենց խոշորագույն զորավարժությունը, որը նախորդ շաբաթ անցկացված վարժանքների տրամաբանական շարունակությունն է: Սցենարի համաձայն՝ հետախույզները պարզել են պայմանական ահաբեկիչների գտնվելու վայրերը, նախապես մշակել են նրանց, և այժմ ժամանակն է ոչնչացնել նրանց հիմնական ուժերը: Զորավարժության այս փուլին կիրառվելու են հնարավոր բոլոր զինատեսակները, բացի ռազմավարական նշանակության խոցման միջոցներից:

«Այս տարի մենք անցկացնում ենք հավաքական ուժերի զորավարժությունների ամբողջական ցիկլ, հերթականությամբ, երկու տարածաշրջանում՝ Կովկասյան և Կենտրոնասիական: Դրանք անցկացվում են «Մարտական եղբայրություն 2017» օպերատիվ-ռազմավարական զորավարժության տեսքով», — զորավարժության մեկնարկի կապակցությամբ հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:

ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների դրոշների բարձրացումով այսօր Հայաստանում մեկնարկել է ՀԱՊԿ «Փոխգործակցություն» զորավարժությունը, որը հավաքական ուժերի կազմով այս տարի անցկավող վարժանքներից խոշորագույնն է: Մասնակցում են դաշինքի անդամ բոլոր պետությունների ավիացիոն, մոտոհրաձգային, հրթիռահրետանային և այլ զորքեր: Ներգրավված զորատեսակներին անդրադառնալիս ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը խոսեց «Իսկանդեր» համալիրների հնարավոր կիրառման մասին:

«Դե, թղթի վրա ամեն ինչ էլ պլանավորել ենք, իսկ գործնականում այստեղ որտե՞ղ կարող ես պլանավորել: Հայաստանը փոքր է, հանկարծ կթռչի ինչ-որ տեղ, Թուրքիա կընկնի: Չի կարելի: Պլանավորումը կիրականացվի Ռուսաստանում որևէ տեղ», — նշեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Յուրի Խաչատուրովը չնշեց ներգրավված ստորաբաժանումների կազմն ու զինատեսակները, սակայն հայտարարեց, որ դրանց մի մասը կիրառվելու է Ռուսաստանի տարածքում, քանի որ այդպիսի խոցման միջոցներ ունի միայն Ռուսաստանը:

«Հետախուզությունն անցկացրինք, հիմա իրականացնում ենք պլանավորում, և ամսի 13-ին կոչնչացնենք ահաբեկիչներին: Զորավարժությունն անցկացվում է Ռուսաստանի հարավային ռազմական շրջանի հրամանատարի ղեկավարությամբ, որովհետև հնարավոր է կիրառվեն խոցման այնպիսի միջոցներ, որոնք կան միայն Ռուսաստանում», — նշեց Խաչատուրովը:

Զորավարժության հիմնական նպատակներից մեկը տարբեր երկրներից եկած, տարբեր ռազմական համակարգերում թրծված զինվորականների ուսուցումն է համատեղ աշխատանքին, զինվորականների խոսքով՝ վարչական ապարատի ներդաշնակումը: Կիրառվելու են նաև որոշումների ընդունման ու զորքերի ղեկավարման ավտոմատացված համակարգեր:

«Մասնակցելու են ինչպես խաղաղապահ գործունեություն իրականացնող ստորաբաժանումներ, մասնակցելու են հատուկ ստորաբաժանումներ և մասնակցելու են համազորային, հրթիռային, ավիացիոն բոլոր խմբավորումները, որոնք գործում են ՀԱՊԿ-ի երկրներում, բացառությամբ կարևոր ստրատեգիական զենքի: Մնացած բոլորը օգտագործվելու են», — մասնակիցների մասին տեղեկությունները հայտնեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

Սրան նախորդած հետախուզական վարժանքներից հետո ժամանակն է տեղայնացնել հորինված հակառակորդին: ՀԱՊԿ հավաքական ուժերն ու հայ-ռուսական միացյալ զորախմբի ստորաբաժանումները ստուգելու են իրենց կարողությունները պայմանական թշնամու հայտնաբերման ու ոչնչացման գործում, իսկ ՀԱՊԿ ղեկավարությունը հետևելու է զորավարժության հրամանատարության աշխատանքի արդյունավետությանը:

«Հիմնական նպատակն է այն համապատասխան էս ռեգիոնում այն բոլոր սպառնալիքների հետ կապված իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ, ինչի չէ՝ նաև համապատասխան իրականացված հատուկ օպերացիաներ մշակման արդյունքներով իրականացնել և չեզոքացնել, ապահովել տվյալ մեր տարածաշրջանի անվտանգությունը: Ամենակարևորը դա է, մեր նպատակը», — նշեց ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը:

ՀԱՊԿ հավաքական ուժերը ներկայում պատրաստվում են բուն վարժանքներին, որոնց մարտական կրակով փուլը Հայաստանում կանցկացվի այս շաբաթ: Զորավարժության մտահղացման համաձայն՝ հորինված հակառակորդի ոչնչացումից հետո հակամարտության գոտում տեղակայվելու են խաղաղապահ ստորաբաժանումներ՝ կարգ ու կանոն հաստատելու համար: Բայց դա կլինի արդեն Ղազախստանում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ. Գագիկ Սուրենյան

13:59 11.05.2025

Մայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ. Գագիկ Սուրենյան

Մայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Մայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ, 17-ից վերադառնում մայիս: Տրամադրվեք»,- գրել է Սուրենյանը ...

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը մասնակցել է Եվրոպայի օրվան նվիրված պաշտոնական միջոցառմանը

13:42 11.05.2025

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը մասնակցել է Եվրոպայի օրվան նվիրված պաշտոնական միջոցառմանը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը մասնակցել է Ազատության հրապարակում կայացած Եվրոպայի օրվան նվիրված պաշտոնական միջոցառմանը։ Հիմնադրամի աշխատակիցները տեղեկատվական տաղավարում ներկայացրել են եվրոպական դոնոր կազմակերպությունների աջակցությամբ Հայաստանում կյանքի կոչված ճանապարհաշինական ծրագրերը։ Մասնավորապես, Եվրոպական ներդրումային բանկի հատկացրած դրամաշնորհի միջոցով իրականացվել է Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիրը, որի շնորհիվ վերացվել են ՀՀ ճանապարհներին առկա բազմաթիվ վթարավտանգ կետեր։ Եվրոպական ներդրումային բանկի […] ...

Հայաստանը ողջունում է Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի համաձայնությունը. ԱԳՆ

13:25 11.05.2025

Հայաստանը ողջունում է Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի համաձայնությունը. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն X-ի իրր միկրոբլոգում գրառում է կատարել, որում ողջունել է Հնդկաստանի և Պակիստանի միջև կրակի դադարեցման մասին ձեռք բերված համաձայնությունը: «Մենք ողջունում ենք Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի վերաբերյալ ձեռք բերված փոխըմբռնումը: Երկխոսությունը կարևորություն ունի, և հուսով ենք, որ հրադադարը կպահպանվի, և տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի: Այս առումով, խաղաղության հասնելու միջազգային […] ...

Իրանի արտգործնախարարը մեկնել է Մասկատ՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների համար

13:11 11.05.2025

Իրանի արտգործնախարարը մեկնել է Մասկատ՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների համար

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեկնել է Մասկատ՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու նպատակով ԱՄՆ պաշտոնյաների հետ անուղղակի բանակցությունների չորրորդ փուլի համար։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին։ Միացյալ Նահանգները և Իրանը Օմանի միջնորդությամբ անցկացրել են բանակցությունների երեք փուլ։ Դրանցից առաջինը տեղի է ունեցել ապրիլի […] ...

Թրամփը ողջունել է Պուտինի առաջարկը՝ Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ

12:57 11.05.2025

Թրամփը ողջունել է Պուտինի առաջարկը՝ Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ողջունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ վերսկսել Կիևի իշխանությունների հետ ուղիղ բանակցությունները։ «Սա կարող է մեծ օր լինել Ռուսաստանի և Ուկրաինայի համար։ Մտածեք հարյուր հազարավոր կյանքերի մասին, որոնք կփրկվեն, երբ այս անվերջ «արյունահեղությունը» ավարտվի», – գրել է նա Truth Social-ում։ Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ ինքը «կշարունակի աշխատել (խմբ.հակամարտության) երկու կողմերի հետ՝ […] ...

Սախալինի մարզում 4.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

12:46 11.05.2025

Սախալինի մարզում 4.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Սախալինի շրջանում գրանցվել է 4.6 մագնիտուդով երկրաշարժ: Ցնցումները զգացվել են նաև Իտուրուպ կղզում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Սախալինի մասնաճյուղը։ Երկրաշարժը գրանցվել է ժամը 11:36-ին (Մոսկվայի ժամանակով 03:36)՝ 34 կմ խորության վրա։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Իտուրուպ կղզուց 114 կմ հարավ-արևելք: ...

BACK_TO_TOP