17:41 26.11.2023
Յուրաքանչյուր ոք, ով պլանավորում է ադամանդ գնել, կցանկանա ունենալ ընդհանուր գիտելիքներ, թե ինչպես կարելի է տարբերել իսկական քարը տեխնիկական կամ կեղծ քարից: Սակայն բարձր տեխնոլոգիաների դարաշրջանում, երբ ադամանդները արտադրվում են բնական հումքից, նույնիսկ փորձառու մասնագետը չի կարողանում առանց հատուկ սարքավորումների օգնության հայտնաբերել կեղծը։ Այս մասին Газета.Ru-ին հայտնել է փորձագետ ոսկերիչ Նատալյա Նախոդկինան։
«Առաջին կանոնն է՝ ադամանդ գնել միայն վստահելի վայրերից։ Ադամանդ գնելիս պետք է գնալ վստահելի համբավ ունեցող վայրեր, որտեղ կան պրոֆեսիոնալ ակնագործներ, ովքեր կարող են հենց այնտեղ գնորդի աչքի առաջ ստուգել քարը և ցուցադրել դրա բնութագրերը՝ օգտագործելով ադամանդի իսկությունը հաստատող հատուկ սարքավորում»,- պարզաբանել է նա:
Երկրորդ կանոնը նախապատվություն տալ սերտիֆիկացված քարերին։ Վկայագրի առկայությունը որակի որոշակի նշան է: Առանց դրա քարը միշտ կգնահատվի շուկայական արժեքից 40%-ով ցածր:
Կանոն երրորդ՝ ընտրություն կատարեք այն մասնագետի ուղեկցությամբ, ում վստահում եք։ Եվ կանոն չորրորդ՝ ապավինել ողջախոհությանը:
«Իհարկե, այս կետը շատ պայմանական է, դրա վրա պետք է հիմնվել միայն որպես վերջին միջոց։ Այնուամենայնիվ, եթե ձեր հավանած քարը վկայական չունի, և ձեռքի տակ չկա պրոֆեսիոնալ ոսկերիչ և չկա վստահելի վայր գնալու հնարավորություն, ապա պետք է գոնե ադամանդի մանրակրկիտ տեսողական զննում անցկացնեք։ Արհեստականորեն աճեցված քարը, որպես կանոն, անբնական գեղեցիկ է»,- եզրափակել է ոսկերիչը։
12:10 27.07.2025
«Բարսելոնան» Կունդեի հետ համաձայնության է հասել12:49 27.07.2025
Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար լուծել Ուկրաինայի հարցը մինչև Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտըԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար հասնել Ուկրաինայի հարցի կարգավորմանը և Մերձավոր Արևելքում երկարաժամկետ խաղաղության՝ մինչև Դոնալդ Թրամփի նախագահական ժամկետի ավարտը։ Fox News-ին տված հարցազրույցում Ուիտկոֆին հարցրել են, թե ինչպիսին կլիներ նրա՝ որպես հատուկ բանագնացի պաշտոնավարման արժանի ավարտը Թրամփի նախագահական ժամկետի ավարտից հետո՝ երեքուկես տարի անց։ «Եթե մենք լուծենք Ռուսաստանի և […] ...
12:34 27.07.2025
Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունըՍևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը, ուժեղացված հսկողությունից առաջ նախարարը հետևել է նաև ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության աշխատանքին: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
12:22 27.07.2025
Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 71 պաղեստինցի է զոհվելՎերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 70 պաղեստինցի, հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը։ Շաբաթ օրը զոհվել է առնվազն 71 մարդ, այդ թվում՝ 42 մարդ, որոնք սպասում էին մարդասիրական օգնության, ևս 5 պաղեստինցի մահացել է սովից, հաղորդում է հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվածների թվում […] ...
12:10 27.07.2025
«Բարսելոնան» Կունդեի հետ համաձայնության է հասել«Բարսելոնան» ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեի հետ նոր պայմանագիր ստորագրելու հարցում համաձայնության է հասել, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Սպասվում է, որ կողմերը հաջորդ շաբաթ 5 տարվա պայմանագիր կստորագրեն: 26-ամյա Կունդեն 2022 թվականի հուլիսից հանդես է գալիս Իսպանիայի չեմպիոնի կազմում: ...
11:51 27.07.2025
Երևանում հայտնաբերվել է տղամարդու դի․ մահվան պատճառը ձուկ բռնելիս էլեկտրահարվելն է եղելՀուլիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արին Բերդի փողոցի Աղվեսասարի հարևանությամբ գտնվող լճին հարակից տարածքում դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանները, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի […] ...
11:31 27.07.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...