09:25 03.09.2018
Սեպտեմբերի 2-3-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան քաղաքի «Արաբկիր» զբոսայգու մոտակայքում այրվել է 1500 քմ խոտածածկույթ, Թումանյան թաղամասի թիվ 46 շենքի մոտակայքում՝ մոտ 7000 քմ և 6 ծառ, Ներքին Շենգավիթ 13-րդ և 6-րդ փողոցների խաչմերուկի մոտակայքում՝ մոտ 300 քմ, Ալմա-Աթայի փողոցի թիվ 12/4 շենքի մոտակայքում՝ մոտ 500 քմ, Դավթաշեն 1-ին թաղամասում՝ մոտ 150 քմ, «Արաբկիր» այգուց դեպի Հրազդանի կիրճ տանող ճանապարհին՝ մոտ 500 քմ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասի դաշտերում՝ 4 հա, Վանատուր թաղամասի նորակառույց տների մոտակայքում՝ մոտ 10 հա, Միկրոշրջան թաղամասի թիվ 222 շենքի մոտակայքում՝ մոտ 1.2 հա, Աբովյան քաղաքի հակատուբերկուլյոզային դիսպանսերի հետնամասում՝ 1000 քմ, 2-րդ միկրոշրջանի լճի մոտակայքում` մոտ 400 քմ խոտածածկույթ և ջերմահարվել 7 դեկորատիվ ծառ, Ռոսիա փողոցում գտնվող մանկապարտեզի մոտակայքում՝ մոտ 1000 քմ բուսածածկույթ և ջերմահարվել 13 դեկորատիվ ծառ, «Էլառի» կոչվող գերեզմանատանը՝ 3000 քմ, Եղվարդ քաղաքի նորակառույց եկեղեցու մոտակայքում՝ մոտ 5000 քմ ցորենի հնձած արտ, Քաղսի գյուղի մոտակա դաշտում՝ 3 հա, Բուժական գյուղի հանդամասում` մոտ 4 հա և մոտ 25 թփուտ, Բյուրեղավան քաղաքում՝ մոտ 4000 քմ, Չարենցավան քաղաքի Կարենիս գյուղի «Օզանլար» կոչվող դաշտում՝ 8 հա, Զովունի գյուղի գերեզմանատան տարածքում՝ մոտ 240 քմ, Երևան-Սևան ավտոճանապարհի 40-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում՝ մոտ 2 հա խոտածածկույթ և մոտ 15 խմ կուտակած անասնակեր, Աշտարակ-Նոր Հաճն ավտոճանապարհի մոտակայքում՝ 3 հա, Արագածոտնի մարզի Օշական գյուղի Դպրոցականներ փողոցի 3-րդ նրբանցքի միջնամասում՝ 1000 քմ, Պռոշյանի անվան դպրոցի մոտակայքում` մոտ 500 քմ խոտածածկույթ և 1 դեկորատիվ ծառ, Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում՝ 250 հակ անասնակեր և 8 հա խոտածածկույթ, Արարատի մարզի Նիզամի գյուղի 1-ին փողոցի վերջնամասում՝ 1 հա և 1 ուռենի՝ մասամբ, Տավուշի մարզի Կոթի գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ 2 եղևնի և մոտ 1 հա խոտածածկ տարածք, Խաշթառակ գյուղի վերջնամասում՝ մոտ 1 հա, Բերդավան գյուղի հուշարձանների մոտ՝ մոտ 2 հա, Շիրակի մարզի Քարաբերդ գյուղի «Քյալա Ղազա» հանդամասում՝ մոտ 12 հա խոտածածկույթ և մոտ 3.5 հա հնձած գարու արտ, Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ձորք թաղամասի մոտակա սարալանջում` մոտ 1 հա, Արմավիրի մարզի Գայ գյուղի Երևանյան փողոցի տներից մեկին հարակից տարածքում՝ մոտ 2300 հակ անասնակեր, Փարաքար գյուղի Սևանի փողոցում` մոտ 200 քմ։
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
23:10 24.06.2025
Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքը23:00 24.06.2025
Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ«Վեիխե Ֆլենսբուրգը» հայտնել է Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Երջանիկ Ղուբասարյանի հետ պայմանագիր ստորագրելու մասին: Նոր թիմում 24-ամյա ֆուտբոլիստը կխաղա «6» համարի խաղաշապիկով: Նախորդ կես տարին Ղուբասարյանն անցկացրել է «Դասենդորֆ» ակումբում, որը ներկայացնում էր Գերմանիայի 5-րդ դիվիզիոնը: Նրա նոր թիմը խաղում է 4-րդ լիգայում: Երջանիկը երկար ժամանակ խաղացել է պաշտպանի դիրքում, բայց իր նախորդ ակումբում […] ...
22:55 24.06.2025
Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է․ «Վրաստանի գործընկերների հետ երեկ տեղի ունեցած արդյունավետ բանակցությունների արդյունքում միայն այսօր վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա։ Այս մեքենաները տևական ժամանակ կանգնած էին Գեզիում»։ ...
22:45 24.06.2025
Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներինԻսրայելը չի կարողացել հասնել իր նպատակներին և սարսափելի գին է վճարել Իրանի դեմ իր ագրեսիայի համար, հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը իրանցի ժողովրդին ուղղված իր ուղերձում։ «Ագրեսիվ թշնամին չկարողացավ հասնել Իրանում օբյեկտները ոչնչացնելու և միջուկային հետազոտությունները խափանելու իր նպատակներին՝ ստիպելով սոցիալական անկարգություններ հանրապետությունում», – նշվում է տեքստում, որը տարածել է Իրանի նախագահի մամուլի […] ...
22:35 24.06.2025
Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագներըԱշխարհի ակումբային առաջնության համաշխարհային հեռարձակողը՝ DAZN հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցաշարի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագների մասին տեսանյութ։ ...
22:25 24.06.2025
Իսրայելը պնդում է, որ Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել լարվածության սրման ընթացքումԻսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանի խոսքով՝ 12-օրյա դիմակայության ընթացքում Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Բացի այդ, նա հավելել է, որ իրանցիները հրեական պետության ուղղությամբ արձակել են ավելի քան 1000 անօդաչու թռչող սարք, հրթիռակոծության հետևանքով զոհվել է 28 մարդ։ Եվս 1472 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Վիրավորներից 15-ը գտնվում են ծանր […] ...
22:15 24.06.2025
Սա լավ ելք է Հայաստանի համար․ Արա Պապյանը՝ իրանա-իսրայելական վերջին զարգացումների մասին«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագետ Արա Պապյանին։ Անդրադարձ է եղել իրանա–իսրայելական վերջին զարգացումներին։ Որոնք են այս պատերազմի հետևանքներն ու արդյունքները, Իրանը փրկե՞ց դեմքը և ով ավելի շահեկան դուրս կգա պատերազմից, ու՞մ է ձեռնտու այն։ Քաղաքագետը նաև պատասխանել է հարցին, թե հրադադարը ինչ ազդեցություն կունենա մեր ավելի նեղ տարածաշրջանի՝ Հայաստան–Ադրբեջան կոնֆլիկտի հետագա զարգացումների վրա։ «Սա լավ […] ...