TIME
Ամսաթիվ
24 04 2024
  • $
    390.04
  • RUBLE
    4.18
  • 415.63
WEATHER
+11.09 oC

հրդեհ

Չինաստանի քիմիական նյութերի գործարաններից մեկում պայթյուն է որոտացել. կան զոհեր և վիրավորներ

13:31 04.08.2020

Չինաստանի Հուբեյ նահանգի քիմիական նյութերի գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել, որին նախորդել էր պայթյունների շարք: Տեղի ունեցածի հետևանքով զոհվել է 6 մարդ, ևս 4-ը վիրավոր են: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: Միջադեպը տեղի է ունեցել երեկոյան: Դեպքի վայրում որոնղափրկարարական աշխատանքները շարունակվում են: Դրանց մասնակցում է ավելի քան 100 մարդ և 14 հրշեջ մեքենա: […]

̰
Նոտր Դամի դիմացի հրապարակը բացվել է այցելուների համար

23:15 31.05.2020

Փարիզի Աստվածամոր տաճարի դիմացի հրապարակը այսօր բացվել է այցելուների համար: Այն հրդեհից հետո փակ է եղել ավելի քան մեկ տարի: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Հրապարակի փակ լինելու պատճառը հրդեհից հետո առաջացած կապարային աղտոտումն էր: Մայր տաճարի և հարակից տների տարածքում կապարի կոնցենտրացիայի մակարդակը երբեմն մի քանի անգամ գերազանցում է թույլատրելիի սահմանը: […]

̰
Խոշոր հրդեհ Բաքվի առևտրի կենտրոններից մեկում

11:49 18.02.2020

Խոշոր հրդեհ է բռնկվել Ադրբեջանի մայրաքաղաքում: Այրվում է Բաքվի «Սադարակ» առևտրի կենտրոնը: Համաձայն նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է կենտրոնական հատվածում, ինչը դժվարացնում է հրշեջների և փրկարարների աշխատանքը: Կրակի ճիրաններում է հայտնվել մի քանի խանութ: Վիրավորվել է 8 մարդ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Սադարակ» առևտրի կենտրոնը զբաղեցնում է 100 հա տարածք: Այն […]

̰
Խոշոր հրդեհ Ալաբամայի նավահանգիստներից մեկում. կան զոհեր

12:30 28.01.2020

ԱՄՆ Ալաբամա նահանգի Ջեքսոն շրջանի նավահանգիստներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել: Զոհվել 8 մարդ: Այս մասին հայտնել է BBC-ն: Հրդեհի հետևանքով ավելի քան 35 նավ է ոչնչացել: Դրանցից մի քանիսը, այսպես կոչված, «լողացող տներ» էին: Դեպքի վայրում աշխատում են փրկարարական ջոկատները: Հրդեհի բռնկման պատճառները առայժմ հայտնի չեն: https://www.facebook.com/mandy.Durham.11/videos/pcb.560166164854286/560162941521275/?type=3&theater

̰
Խոշոր հրդեհ Ֆրանսիայի նավթամշակման գործարաններից մեկում

14:25 14.12.2019

Ֆրանսիայի հյուսիսային Գոնֆրևիլ Լ’ Օրշե քաղաքի նավթային ընկրություններից մեկում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Խոշոր հրդեհ է բռնկվել գործարանի այն հատվածում, որտեղ զտում են նավթը: Այս մասին հայտնել է France Info-ն: Փրկարարներն այժմ կրակը վերցրել են իրենց հսկողության տակ: Բարեբախտաբար, չկան զոհեր և վիրավորներ: Աղբյուրի փոխանցմամբ՝ գործարանը դադարեցրել է օրական 253 հազար բարել նավթի արտադրությունն […]

̰
Խոշոր հրդեհ Բաքվի առևտրի կենտրոններից մեկում

12:56 10.12.2019

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Բաքվում: Ադրբեջանի մայրաքաղաքի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել «Euro home» շինանյութերի շուկայում:  Տուժել է 2 մարդ: Այս մասին հայտնել է այդ երկրի արտակարգ իրավիճակների նախարարությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ հրդեհը բռնկվել է Բինագադիի շրջանում: RIA Novosti-ին ականատեսները հայտնել են,  որ հրդեհը բռնկվել է շինանյութերի խանութներից մեկում, ինչից հետո կրակը տարածվել է շուկայի […]

̰
Սլովակիայի բազմաբնակարան շենքերից մեկում գազի պայթյուն է եղել. կան զոհեր

13:33 07.12.2019

Խոշոր հրդեհ է բռնկվել Սլովակիայի Պրեսով քաղաքի բնակելի շենքերից մեկում: Զոհվել է 5, վիրավորվել՝ շուրջ 40 մարդ: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հրդեհը ծագել է գազի պայթյունի հետևանքով: Դեպքի վայր մեկնած փրկարարները շենքից տարհանել են ավելի քան 30 բնակչի: Նրանք նաև չեն բացառել, որ շենքը կարող է փլուզվել: Պրեսովում գործում է արտակարգ դրության ռեժիմ: Սա քաղաքում ամենամասշտաբային […]

̰
Խոշոր հրդեհ Սուդանի կերամիկական գործարանում. կան զոհեր և վիրավորներ

19:18 03.12.2019

Խոշոր հրդեհ է բռնկվել Սուդանի կերամիկական գործարանում, ինչի հետևանքով 24 մարդ զոհվել է: Եվս 45 մարդ էլ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Դեպքը տեղի է ունեցել երկրի մայրաքաղաք Խարթումի արդյունաբերական գոտիներից մեկում: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հրդեհի բռնկման պատճառը գազային բալոնների պայթյուններն են եղել: ﺃﻃﺒﺎﺀ ﺍﻟﺴﻮﺩﺍﻥ ﺍﻟﻤﺮﻛﺰﻳﺔﻧــــــــــﺪﺍﺀﻧﻬﻴﺐ ﺑﺠﻤﻴﻊ ﺍﻷﻃﺒﺎﺀ ﻭﺍﻟﻜﻮﺍﺩﺭ ﺍﻟﻄﺒﻴﺔ ﺍﻟﺘﻮﺟﻪ ﺇﻟﻰ ﻣﺴﺘﺸﻔﻰ ﺑﺤﺮﻱ […]

̰
Մեծ Բրիտանիայի արևմտյան հատվածում ուսանողական հանրակացարան է այրվում

13:40 16.11.2019

Մեծ Բրիտանիայի արևմտյան Բոլթոն քաղաքի ուսանողական հանրակացարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնել է The Telegraph-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայր է ժամանել 25 հրշեջ մեքենա: Շենքից տարհանվել են բոլորը: Մոտակայքում ապրող մարդկանց խորհուրդ է տրվել փակել պատուհաններն ու դռները և հնարավորության դեպքում չմոտենալ դեպքի վայրին: Տուժածների մասին չկան տեղեկություններ:

̰
Ալժիրում նորածիններ են մահացել հիվանդանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով

15:10 24.09.2019

Խոշոր հրդեհ է բռնկվել Ալժիրի հիվանդանոցներից մեկում: Մահացել է 8 նորածին: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Քաղպաշտպանության ուժերին հաջողվել է դեպքի վայրից տարհանել 76 մարդու, այդ թվում՝ 11 նորածնի, 37 հիվանդի և 28 բուժաշխատողի: Համաձայն իրավապահ մարմինների հաղորդած տվյալների՝ հրդեհի բռնկման պատճառ է դարձել կարճ միացումը:

̰
Իտալիայի նավթավերամշակման գործարաններից մեկում պայթյուն է որոտացել

12:59 17.09.2019

Հզոր պայթյուն է որոտացել Իտալիայի նավթավերամշակման Eni գործարանում, որին հաջորդել է ուժեղ հրդեհը: Սանազարո դե Բուրգոնդի քաղաքի իշխանությունները հայտնել են, որ իրավիճակը վերահսկվում է: Տուժածներ չկան: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պայթյունները լսել են նաև հարևան շրջաններում: Դեպքի վայրում աշխատում են հրշեջ ծառայության, շտապօգնության և ոստիկանության մասնագետները: Տեղի ունեցածի  պատճառները հայտնի չեն: ÚLTIMA HORA: Registrada una explosión […]

̰
Ամազոնիայի պետությունները անտառը պաշտպանելու պայմանագիր են ստորագրել

18:19 07.09.2019

Ամազոնիայի անտառներում տարածքներ ունեցող 6 հարավամերիկյան պետություններ ստորագրել են պայմանագիր, որով կարգավորում են իրենց պարտավորությունները՝ անտառը պահպանելու հարցում։ Պետությունների ղեկավարները փաստաթուղթը ստորագրել են Կոլումբիայի Լետիսիա քաղաքում, որից էլ այն ստացել է իր անունը։ ««Լետիսիայի պակտը» նախատեսում է պետությունների համագործակցությունը Ամազոնիայում անտառների նվազմանը պատճառների դեմ հակազդելու գործում։ Այդ պատճառների մեջ են հանածոների ապօրինի արդյունահանումը, նարկոտրաֆիկը, գյուղատնտեսական […]

̰
Հրդեհ Այգեստանում. անչափահաս աղջիկն այրվածքներ է ստացել

12:40 06.09.2019

ՀՀ Ոստիկանությունից հայտնում են, որ սեպտեմբերի 5-ին, ժամը 08.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել, որ ազդրերի 1-ին, 2-րդ աստիճանի այրվածքներով իրենց մոտ է ընդունվել Այգեստան գյուղի 12-ամյա մի բնակչուհի: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 08.10-ի սահմաններում, աղջկա կողմից իրենց տան ննջասենյակում բջջային հեռախոսի միացված լիցքավորման սարքը անջատելու առաջացել է […]

̰
Ինդոնեզիան ջունգլիներում նոր մայրաքաղաք կկառուցի

11:24 06.09.2019

Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն հայտարարել է Բորնեո կղզու ջունգլիներում նոր մայրաքաղաք կառուցելու մտադրության մասին, գրում է Lonely Planet-ը: Ջակարտայի էկոլոգիական և տնտեսական խնդիրների պատճառով իշխանությունները որոշել են մայրաքաղաքը տեղափոխել մեկ այլ վայր: Ջակարտայում տարեկան գրանցվում է 10 սմ-ով իջվածք․ կա ջրհեղեղի ռիսկ: Հավանականությունը փոքր է, որ նոր մայրաքաղաքում երկրաշարժ, ցունամի, սողանք, հրաբխային ժայթքում և այլ բնական […]

̰
Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 18 հրդեհ

09:49 06.09.2019

Սեպտեմբերի 5-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի քաղաքի Էրեբունի վարչական շրջանում՝ 3 հա, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 2000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 3000 քմ, Դավիթաշեն վարչական շրջանում՝ 2000 քմ, Մալաթիա – Սեբաստիա վարչական շրջանում՝ 350 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ […]

̰
Սարատովի մարզում Ми-8 ռազմական ուղղաթիռ է կործանվել

20:48 05.09.2019

Գերատեսչությունը հավելել է, որ վթարի պատճառ կարող էր լինել անիվների ոտնակներից մեկի անսարքությունը:

̰
Հրդեհ Բերքանուշ գյուղում. կա տուժած

14:20 05.09.2019

Սեպտեմբերի 5-ին` ժամը 09:25-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Բերքանուշ գյուղի տներից մեկում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բերքանուշ գյուղի Լալայան փողոցի տներից մեկի խորդանոցում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:50-ին, մարվել՝ 10:05-ին: Խորդանոցում այրվել […]

̰
Ճապոնիայում գնացքի և բեռնատարի բախումից առնվազն 30 մարդ է տուժել

10:40 05.09.2019

Ճապոնիայի Յոկոհամա քաղաքի մոտ տեղի է ունեցել խոշոր տրանսպորտային վթար՝ ուղևորատար գնացքը բախվել է բեռնատար մեքենայի։ Բախումից հետո գնացքը դուրս է ընկել ռելսերից, իսկ բեռնատարը հրդեհվել է։ Տուժել է առնվազն 30 մարդ։ Տուժածների առողջական վիճակի մասին հավելյալ տեղեկություններ չեն հաղորդվում։ Վթարի պատճառն առայժմ հայտնի չէ։ 京急線神奈川新町駅の大事故映像。複数の怪我人が出ている模様。#京急線 #事故 #動画 #神奈川新町 #京浜急行本線 #踏切 #横浜市 #神奈川区 #東神奈川https://t.co/44NQsHc7ib — […]

̰
Հրդեհ Բերքանուշ գյուղում

10:21 05.09.2019

Սեպտեմբերի 5-ին` ժամը 09:25-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Բերքանուշ գյուղի տներից մեկում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 13 հրդեհ

09:42 05.09.2019

Սեպտեմբերի 4-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում՝ 1000 քմ, 800 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 1500 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ-Թալին ավտոճանապարհին՝ 2.5 հա, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 1 հա հնձած ցորենի արտ, Լոռու մարզի Վանաձոր […]

̰
Սայաթ-Նովա գյուղում հրդեհ է բռնկվել

21:59 04.09.2019

Սեպտեմբերի 4-ին, ժամը 19:40-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:58-ին, մարվել՝ 20:29-ին: Մասամբ այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 40 քմ:

̰
Ցոլակյանը մտադիր է ազատել անբարեխիղճ աշխատակիցներին

16:46 04.09.2019

Դեռ երկու ամիս առաջ ԱԻՆ աշխատակիցներին ուղարկվել են ծանուցումներ, և հոկտեմբերից սկսվելու է կրճատումների գործընթացը։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս հայտնել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Նրա խոսքերով՝ առաջին հերթին աշխատանքից ազատվելու են նրանք, ովքեր «սպիտակ վերնաշապիկներով հայտնվում էին» հրդեհների վայրերում ու գործ չէին անում, մինչ մյուսներն այդ պահին կրակի մեջ էին աշխատում։ Ցոլակյանը […]

̰
Կան ապացուցված դեպքեր, երբ հրդեհները դիտավորյալ են արվել․ ԱԻ նախարար

16:36 04.09.2019

Ամռան ընթացքում եղել են հրդեհներ, որոնք, ապացուցված է, եղել են միտումնավոր, դիտավորյալ հրդեհման հետևանք։ Սակայն խոսքը ոչ մեծ հրդեհների մասին է։ Այս մասին այսօր հայտնել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Նրա խոսքով՝ իրենց նախնական քննությունների արդյունքները նախարարության մասնագետները ուղարկել են իրավապահներին՝ այդ դեպքերին իրավական գործընթաց հաղորդելու համար։ Դատախազությունում, ըստ նախարարի, այդ դեպքերի առիթով արդեն 3 […]

̰
Ցոլակյանը թույլ չի տվել, որ Սամվել Ալեքսանյանը «պատիվ տա» հրշեջներին

16:25 04.09.2019

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը որևէ արտասովոր բան չի տեսնում, որ գործարար, նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ոչ միայն մասնակցում էր «Մալաթիա Մոլում» հրդեհի մարմանը, այլև երբեմն ղեկավարում էր աշխատանքները։ Լրագրողների հարցերին պատասխանելիս Ցոլակյանն այսօր դա բացատրեց սրտացավությամբ, քանի որ հրդեհված շենքը հենց Ալեքսանյանին է պատկանում։ Ինչ վերաբերում է Ալեքսանյանի այն խոսքերին, որ «պատիվ է տալու» […]

̰
Համոզված եմ՝ կշարունակեք ձեր նվիրական ծառայությունը ՀՀ-ին և նրա ժողովրդին. վարչապետը՝ ԱԻՆ աշխատակիցներին

15:02 04.09.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մասնակցել է Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված տոնական շքերթին:   Վարչապետը շնորհավորել է ԱԻՆ աշխատակիցներին մասնագիտական օրվա առթիվ և ընդգծել, որ այս տարի՝ այս օրը, նշում ենք առանձնահատուկ պայմաններում, երբ բոլորս ականատես եղանք հրշեջ փրկարարների հսկայածավալ աշխատանքի, որը նրանք իրականացրին և շարունակում են իրականացնել հանրապետության ողջ տարածքով: […]

̰
Բացառիկ որոշում եմ կայացրել՝ վթարի ենթարկված 2 փրկարարներին ԱԻՆ ողջ անձնակազմի անունից պարգևատրել նույնանման ավտոմեքենաներով․ Ցոլակյան

13:17 04.09.2019

Այսօր Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի օրն է: ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորել է մարդկանց արտակարգ ապահովություն պարգևող, արտակարգ խնդիրներից ազատող, արտակարգ մարդասիրություն դրսևորող, արտակարգ բարի, արտակարգ պատրաստակամ, միշտ հերոսական և անխոնջ աշխատասեր ԱԻՆ բոլոր նախկին և ներկա աշխատակիցներին: «Սիրելի հայրենակիցնե՛ր Այսօր մոլորակի, թերևս, ամենամարդասիրական ուժային կառույցի՝ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի օրն է: Ամենամարդասիրական, քանզի չնայած […]

̰
Փրկարարը հերոս է, իր հայրենիքի ու ժողովրդի հերոս-զինվորը. Ֆելիքս Ցոլակյան

11:34 04.09.2019

ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ԱԻՆ աշխատակցի օրվա առթիվ շնորհավորելով՝ նշեց. «Մեր ժողովուրդը տասը տարի է՝ նշում է մոլորակի թերևս ամենամարդասիրական ուժային կառույցի աշխատակցի օրը: Փրկարարը երբեք չի պատժում, այլ վտանգելով սեփական կյանքն ու առողջությունը՝ կյանքեր է փրկում»: Ցոլակյանը շեշտեց՝ փրկարարի աշխատանքն առաքելություն է: Նա ընդգծեց՝ քիչ բան չի արվել համակարգի համար, զրոյական կետից ստեղծվել […]

̰
Հրդեհ Վրաստանի Սամտրեդիա քաղաքի նավթաբազայում

11:14 04.09.2019

Սամտրեդիայի Նաչխաթաուրի շրջանում գտնվող նավթային բազայում լուսադեմին հրդեհ էր բռնկվել: Վրաստանի Առաջին ալիքը, հղում անելով Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությանը, հաղորդել է, որ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Իմերեթի և Սամեգրելոյի քաղաքապետարանների 14 փրկարարական ջոկատ՝ մոտ 70 հրշեջ: Ըստ նրանց, հրդեհը բռնկվել է վառելիքով լի ռեզերվուարում, և այս փուլում հրդեհի տարածման վտանգ չկա: Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից […]

̰
Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 16 հրդեհ

09:25 04.09.2019

Սեպտեմբերի 2-3-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ 200 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 1500 քմ, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում՝ 1500 քմ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 1 հա, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 1500 քմ, 400 քմ, […]

̰
Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 6 դեպք, տուժել է 54 քաղաքացի

10:24 03.09.2019

ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ը գրանցվել է 650 դեպք, որից 420-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 164 կենցաղային կանչ, 324 հրդեհի ահազանգ, 86 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 3, տուժել՝ 108 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 13 քաղաքացի: Քաղաքացիներն արձանագրել են օձերի նկատման 23 դեպք, որից […]

̰
BACK_TO_TOP