12:29 03.09.2018
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն իր ճապոնացի գործընկերոջ` Տարո Կոնոյի հետ հանդիպման ավարտին լրատվամիջոցներին որոշ մանրամասներ ներկայացրեց իրենց քննարկումներից: Մնացականյանը նշեց՝ Կոնոյի այցը հատկանշական է նրանով, որ առիթ ունեն ամփոփելու այն հսկայական և բավական հարուստ օրակարգը, որ ձևավորվել է նախկին 26 տարիների ընթացքում և ուրվագծել այն ուղղությունները, որոնք առաջ են տանելու բավական հարուստ և դինամիկ երկկողմ օրակարգը: Նախարարը նշեց, որ Կոնոն օրվա ընթացքում առիթ է ունենալու հանդիպելու հանրապետության վարչապետին և նախագահին, նաև լինելու է «Թումո» կենտրոնում, իսկ երեկոյան առիթ կունենան շարունակելու իրենց երկխոսությունը, որ լավագույնս օգտագործեն այս առիթը և քննարկեն հարցերի լայն շրջանակ:
«Մեր երկկողմ օրակարգն այս տարիներին բավական հարստացել է: Մենք բարձր ենք գնահատում Ճապոնիայի մշտական ներկայությունը Հայաստանի զարգացման օրակարգում. աջակցությունը, որ այս տարիների ընթացքում ցուցաբերվել է Հայաստանին, զգալի է: Միայն ընդհանուր թվերով հիշեցնեմ`շուրջ 300 մլն դոլարի արտոնյալ վարկեր են տրամադրվել Հայաստանին այս շրջանում, շուրջ 79 մլն դոլարի դրամաշնորհներ, 11,5 մլն դոլար`տեխնիկական աջակցության և վերապատրաստումների ծրագրերի համար: Սա շարունակական օրակարգ է, դա զգացվում է մեր առօրյա կյանքում`սկսած հրշեջ մեքենաներից` Երևանում և շրջաններում, վերջացրած առողջապահական, կրթական-մշակութային հաստատություններով, որոնք օգտվել են նման աջակցությունից ու համագործակցությունից: Ունենք 600-ից ավելի մասնագետներ, որոնք վերապատրաստում են անցել Ճապոնիայում այս շրջանում»,- ասաց նա:
Մնացականյանն ասաց, որ հանդիպման ընթացքում ամփոփել են եղածը և ուրվագծել նոր ուղղությունները, շեշտեց նորարարությունների ուղղությունը, որ երկու երկրների համագործակցության ոլորտում կարող է շոշափելի ու հստակ արդյունք տալ, նշեց, որ նաև ենթակառուցվածքների զարգացման հարցում կարող են ուսումնասիրել, թե ինչպես է արտահայտվելու համագործակցությունը: ՀՀ ԱԳ նախարարի խոսքով` Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների զարգացման հարցում ևս Ճապոնիան ունի իր ներգրավվածությունը, և իրենք քննարկել են համագործակցության ուղիները նաև այդ ոլորտում, ներառյալ մեր երկրում կայանալիք խորհրդարանական ընտրությունները: ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը նշեց նաև, որ երկու երկրների հարաբերություններում ձևավորված է նաև իրավական շրջանակ, որը ևս շարունակելու են զարգացնել, ուշադրություն են դարձրել նաև մարդկային շփումներին, որը ցանկացած միջպետական հարաբերությունների հիմքն է:
«Հայաստանը արտոնյալ ռեժիմ է սահմանել Ճապոնիայի անձնագիր ունեցող քաղաքացիների համար, մենք ակնկալում ենք, որ Ճապոնիայի քաղաքացիների կողմից ևս առաջիկայում կլինեն որոշ քայլեր, որոնք թույլ կտան դյուրացնել մեր քաղաքացիների մուտքը Ճապոնիա, կոչ արեցինք մեր դեսպաններին էլ ավելի ուժեղացնել իրենց ջանքերը, որ կարողանանք շարունակել մեր երկկողմ հարաբերությունների այդ շոշափելի արտահայտումը, զգալ և գտնել ուղիները, որոնք ընդլայնում են նման համագործակցությունը: Ես անդրադարձա նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, ընդգծեցի և ներկայացրի այն շրջանակը, որով մենք ներգրավված ենք բանակցային գործընթացում, ընդգծեցի մեր շեշտավորումը` կոնֆլիկտի` բացառապես խաղաղ ճանապարհով, բացառապես բանակցությունների միջոցով, բացառապես Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում լուծման հարցում, անդրադարձա նաև խաղաղությանը նպաստող պայմանների ձևավորմանը, ընդգծեցի ՀՀ համար առավել նշանակություն ունեցող անվտանգության և ստատուսի գերակայությունները»,- ասաց նախարարը:
Մնացականյանը նաև նշեց, որ անդրադարձել են օրակարգային այլ հարցերի` Մերձավոր Արևելքում զարգացումներից մինչև Արևելյան Ասիայում տեղի ունեցող զարգացումներ, մտքեր փոխանակել: Նա ընդգծեց, որ կողմերը բավական լավ համագործակցում են այս հարցերի շուրջ, լավ համագործակցության պատմություն ունենք միջազգային կազմակերպություններում միասին աշխատանքի առումով, միմյանց աջակցում ենք տարբեր ձևաչափերով` սկսած տարբեր մարմինների ընտրությունից մինչև համատեղ աշխատանք: Նախարարն ընդգծեց` բնագավառներ կան, որտեղ աշխատում են միասին, երկկողմ աշխատանքի կարևոր ոլորտ ունեն` բնական աղետների, ռիսկերի նվազեցման ուղղությունն է, որտեղ նույնպես թե՛ միջազգային օրակարգում են աշխատում միասին, թե՛ երկկողմ մակարդակում փորձում են միմյանց օգտակար լինել: ԱԳ նախարարը նշեց՝ երկու ժողովուրդները բավական ծանոթ են բնական աղետների հետևանքներին և գիտակցում են կարողությունների զարգացման նշանակությունը նման հարցերում:
23:18 06.07.2025
Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդըԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...
23:00 06.07.2025
Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոնԻտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...
22:40 06.07.2025
Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներումՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...
22:20 06.07.2025
Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիսԱրևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...
22:03 06.07.2025
Ըմբշամարտիկ Ռազմիկ Եփրեմյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և նվաճել բրոնզե մեդալԻտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) 3:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և նվաճեց բրոնզե մեդալ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...
22:00 06.07.2025
ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությունըՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությունը։ Մանրամասները՝ ՀՀ ՊՆ-ի տեսանյութում։ ...