18:27 09.10.2017
Կառավարությունում քննարկվում է աջ ղեկով մեքենաների ներկրումը Հայաստան արգելելու մասին գաղափարը: Վերջնական որոշում դեռ չկա, բայց հարցի առնչությամբ արդեն իսկ կա ոչ միանշանակ վերաբերմունք: Այս գաղափարի միջոցով, պատկան մարմինների խոսքով, առաջին հերթին փորձում են ճանապարհային անվտանգության խնդիրները լուծել: Ասում են՝ աջ ղեկով մեքենաները հաճախ են վթարային իրավիճակներ ստեղծում: Թե քանի վթար է տեղի ունեցել աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ, «Վարորդի ընկեր» հկ-ն այդ հարցի պատասխանը չունի: Իրենց էլ է հետաքրքրել, դիմել են ճանապարհային ոստիկանությանը: Բայց անկախ ամեն ինչից՝ այս գաղափարին դեմ են: Ունեն ոչ պաշտոնական վիճակագրության տվյալներ՝ հայկական շուկայի շուրջ 35 տոկոսը աջ ղեկով մեքենաներ են: Տվյալներ չունեն, բայց հկ-ի փոխնախագահը վստահ է՝ աջ ղեկով մեքենաները հաճախ չեն վթարի պատճառ դառնում:
Հոկտեմբերի 4-ին Ազգային ժողովում տեղի ունեցած հարց ու պատասխանի ժամանակ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հայտարարել էր, որ եթե մարդիկ գնել են աջ ղեկով մեքենաներ, ժամանակ կտրամադրվի՝ ղեկը ձախ կողմ տեղափոխելու համար: Պեդանյանի խոսքով՝ ղեկի տեղափոխությունը անվտանգ չէ: Բացի այդ՝ հավելյալ գումար է պահանջում: Մոտավոր հաշվարկներով ղեկը փոխելու համար միջինում կպահանջվի 700-100 դոլար:
Հարցի առնչությամբ «Վարորդի ընկեր» հկ-ն ունի իր առաջարկությունները: Օրինակ՝ կրճատել ձախակողմյան ղեկով մեքենաների մաքսավճարը: Ըստ նրանց՝ եթե երկու դեպքում էլ մաքսավճարը լինի նույնը, մարդիկ նախապատվությունը կտան ձախակողմյան ղեկով մեքենաներին: Վահագ
14:32 11.05.2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում14:32 11.05.2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումՀանրապետության տարածքում` Մայիսի 11-ի ցերեկը, 12-ին շրջանների մեծ մասում, 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 13-15-ը, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 11-15-ն առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ […] ...
14:14 11.05.2025
Կոչ ենք անում չտարածել կեղծ տեղեկություններ. ՆԳՆ-ն հերքում է Զարուհի Փոստանջյանի հրապարակումը ձերբակալվածի նկատմամբ նվաստացնող վերաբերմունքի մասինՆերքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է փաստաբան Զարուհի Փոստանջյանի հրապարակմանը, թե իբր Գյումրիում «ոստիկանները խոշտանգել և նվաստացնող վերաբերմունք են ցուցաբերել ձերբակալվածի նկատմամբ», հայտնում եմ, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ «Նշված անձը քննիչի որոշման հիման վրա ձերբակալվել է և տեղափոխվել Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղ համայնքային կին ոստիկանները, կին ընթերակաների […] ...
13:59 11.05.2025
Մայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ. Գագիկ ՍուրենյանՄայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Մայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ, 17-ից վերադառնում մայիս: Տրամադրվեք»,- գրել է Սուրենյանը ...
13:42 11.05.2025
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը մասնակցել է Եվրոպայի օրվան նվիրված պաշտոնական միջոցառմանը«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը մասնակցել է Ազատության հրապարակում կայացած Եվրոպայի օրվան նվիրված պաշտոնական միջոցառմանը։ Հիմնադրամի աշխատակիցները տեղեկատվական տաղավարում ներկայացրել են եվրոպական դոնոր կազմակերպությունների աջակցությամբ Հայաստանում կյանքի կոչված ճանապարհաշինական ծրագրերը։ Մասնավորապես, Եվրոպական ներդրումային բանկի հատկացրած դրամաշնորհի միջոցով իրականացվել է Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիրը, որի շնորհիվ վերացվել են ՀՀ ճանապարհներին առկա բազմաթիվ վթարավտանգ կետեր։ Եվրոպական ներդրումային բանկի […] ...
13:11 11.05.2025
Իրանի արտգործնախարարը մեկնել է Մասկատ՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների համարԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեկնել է Մասկատ՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու նպատակով ԱՄՆ պաշտոնյաների հետ անուղղակի բանակցությունների չորրորդ փուլի համար։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին։ Միացյալ Նահանգները և Իրանը Օմանի միջնորդությամբ անցկացրել են բանակցությունների երեք փուլ։ Դրանցից առաջինը տեղի է ունեցել ապրիլի […] ...
12:57 11.05.2025
Թրամփը ողջունել է Պուտինի առաջարկը՝ Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունները վերսկսելու վերաբերյալԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ողջունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ վերսկսել Կիևի իշխանությունների հետ ուղիղ բանակցությունները։ «Սա կարող է մեծ օր լինել Ռուսաստանի և Ուկրաինայի համար։ Մտածեք հարյուր հազարավոր կյանքերի մասին, որոնք կփրկվեն, երբ այս անվերջ «արյունահեղությունը» ավարտվի», – գրել է նա Truth Social-ում։ Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ ինքը «կշարունակի աշխատել (խմբ.հակամարտության) երկու կողմերի հետ՝ […] ...