08:48 01.12.2023
Հնդկական Պունա քաղաքում կինը քթին մեկ հարվածով սպանել է ամուսնուն, քանի որ վերջինս հրաժարվել է իր ծննդյան օրը արձակուրդ գնալ Դուբայ, հայտնում է NDTV հեռուստաալիքը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։
«36-ամյա տղամարդը մահացել է այն բանից հետո, երբ կինը բռունցքով հարվածել է նրա քթին, քանի որ հրաժարվել է նրան Դուբայ տանել իր ծննդյան տարեդարձը նշելու համար», – ասվում է զեկույցում:
Ոստիկանությունը նշել է, որ 38-ամյա Ռենուկայի հասցրած հարվածն այնքան ուժգին է եղել, որ նրա ամուսնու՝ Նիկիլի մոտ, ուժեղ արյունահոսություն է սկսել։
«Նիկիլի քիթը և մի քանի ատամները կոտրվել են, ուժեղ արյունահոսության պատճառով Նիկիլը կորցրել է գիտակցությունը»,- ասել է տեղի ոստիկանության աշխատակիցը։
Հարվածից հետո տղամարդը մահացել է։ Ոստիկանությունը կնոջ նկատմամբ քրեական գործ է հարուցել և կալանավորել՝ հետագա քննության համար։
15:14 01.07.2025
Վերջին տարիիներին Եվրոպական միության դերը Հայաստանի անվտանգային համակարգում զգալիորեն աճել է․ ՄիրզոյանՀունիսի 30-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի կողմից համատեղ տրվել է ՀՀ-ԵՄ անվտանգության և պաշտպանության վերաբերյալ խորհրդակցությունների մեկնարկը: Նախարար Միրզոյանի բացման խոսքը ներկայացված է ստորև․ «Բարձր ներկայացուցիչ տիկին Կալաս, Հարգելի՛ գործընկերներ, Շատ ուրախ եմ Ձեզ հետ համատեղ ազդարարել Հայաստանի և Եվրոպական միության միջև Անվտանգության և պաշտպանական ոլորտներում խորհրդակցությունների […] ...
15:07 01.07.2025
Երևանի պարեկները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը՝ կալանքՊարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները հունիսի 29-ին մայրաքաղաքի Լեռ Կամսարի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել Երևանի բնակիչ 25-ամյա մի երիտասարդի, որը մարտի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ և 255-րդ հոդվածների մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: ...
14:55 01.07.2025
Կայացել է Հայաստանի և ԵՄ-ի միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների անդրանիկ նիստըՀունիսի 30-ին կայացել է Հայաստանի և Եվրոպական Միության միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների անդրանիկ նիստը: Հանդիպման օրակարգը ներառել է հարցերի լայն շրջանակ: Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել անվտանգության և պաշտպանության ոլորտում Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցերին, ինչպես նաև մտքեր են փոխանակվել տարածաշրջանային արդի թեմաների շուրջ: Կողմերը քննարկել են Եվրոպական Միության ճգնաժամային […] ...
14:48 01.07.2025
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստըՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2025 թվականին կատարվելիք սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում քննարկվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 52 հայտ: ...
14:42 01.07.2025
Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչինՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Հանդիպման սկզբում փոխվարչապետը ներկայացրել է ՀՀ-ԵՄ համագործակցության հիմնական օրակարգային ուղղությունները՝ ընդգծելով հարաբերությունների ակտիվացումը: Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ: ...