Երևանի մետրոպոլիտենի ոստիկաններն ուժեղացված ծառայություն են իրականացրել մետրոպոլիտենի բոլոր կայարանների մուտքերի մոտ. հայտնաբերվել է թմրանյութ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+24.09 oC

Երևանի մետրոպոլիտենի ոստիկաններն ուժեղացված ծառայություն են իրականացրել մետրոպոլիտենի բոլոր կայարանների մուտքերի մոտ. հայտնաբերվել է թմրանյութ

09:47 01.12.2023

Երևանի մետրոպոլիտենը հայտնում է, որ ուղևորների անվտանգությունն ապահովում են Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի պահպանության բաժնի ոստիկանները։
Մետրոպոլիտենում ոստիկանի աշխատանքը հեշտ չէ:

Ոստիկանը պարտավոր է ապահովել՝ ուղևորների անվտանգ երթևեկությունը, հասարակական կարգի պահպանությունը մետրոպոլիտենի տարածքում և կայարանային համալիրներում, վերահսկել այլ կազմակերպությունների կողմից այդ ուղղությամբ իրականացվող գործունեությունը, հայտնաբերված թերությունների վերացման նպատակով տալ պարտադիր կատարման ենթակա կարգադրագրեր, ինչպես նաև անհետաձգելի միջոցներ ձեռնարկել իրեն հանձնված տիրազուրկ գույքի, գտանքի պահպանությունն ապահովելու և դրանք օրենքով սահմանված կարգով օրինական տերերին վերադարձնելու ուղղությամբ:

Երեկ՝ վաղ առավոտից, մետրոպոլիտենի պահպանության բաժնի ոստիկաններն ուժեղացված ծառայություն էին իրականացնում մետրոպոլիտենի բոլոր կայարանների մուտքերի մոտ՝ ապահովելով մետրո մուտք գործող յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունը։
Պարբերաբար իրականացվող ուժեղացված ծառայության ընթացքում՝ մետաղորսիչ սարքերի օգնությամբ ստուգում են ուղևորների խոշորածավալ կամ կասկածելի թվացող իրերը։

Մեկ ամբողջ օր տևած ուժեղացված ծառայությունը տվեց իր պտուղները։ Պահպանության բաժնի ոստիկանները, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին մի երիտասարդի: Նրա անձնական խուզարկության ժամանակ հայտնաբերեցին թղթի մեջ փաթաթած մոտ 2 գրամ դեղնականաչավուն զանգված։
Ժամանակ առ ժամանակ մետրոպոլիտենի պահպանության բաժնի ոստիկանների կողմից իրականացվող ուժեղացված ծառայությանը հանդիպելիս մի անհանգստացեք․ դա սովորակամ միջոցառում է հասարակական անվտանգությանն ուղղված։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սուրեն Պապիկյանը հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ

12:02 01.07.2025

Սուրեն Պապիկյանը հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ

Հուլիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ: Ռազմական կցորդները նախարարին ներկայացրել են կատարած աշխատանքի արդյունքները, անդրադարձել պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքին, զարգացումներին և խնդիրներին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ռազմական կցորդներին ներկայացրել է ԶՈՒ բարեփոխումների ընթացքը, ամփոփել հավաքի արդյունքները՝ տալով համապատասխան հանձնարարականներ։ ...

SHANTNEWS

12:00 01.07.2025

SHANTNEWS

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին. կան տուժածներ

11:58 01.07.2025

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին. կան տուժածներ

Հունիսի 30-ին, ժամը 19:30-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրենավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին բախվել են «Opel» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ […] ...

Հնդկաստանի գործարաններից մեկում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդ

11:56 01.07.2025

Հնդկաստանի գործարաններից մեկում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդ

Հնդկաստանի հարավային Թելանգանա նահանգում գտնվող դեղագործական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդ, հայտնում է BBC-ն: Պայթյունը տեղի է ունեցել երկուշաբթի աշխատանքային ժամերին Sigachi Industries-ի ստորաբաժանումներից մեկում, ինչի հետևանքով մի քանի վիրավոր կա և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Ոստիկանությունը գործ է հարուցել ընկերության դեմ։Իշխանությունները հայտնել են, որ պայթյունի ժամանակ շենքում գտնվել […] ...

Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին

11:53 01.07.2025

Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին

Հունիսի 28-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել  ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Արմավիրի, Արարատի մարզից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, ինչպես նաև շինությունների տանիքների, գովազդային վահանակների վնասման վերաբերյալ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին՝ հետամուտ լինելով քամուց […] ...

Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակը նորանշանակ ղեկավար ունի

11:53 01.07.2025

Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակը նորանշանակ ղեկավար ունի

Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի նորանշանակ ղեկավար է նշանակվել Ֆաբրիցիո Զարկոնեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են կառույցի երևանյան գրասենյակից, տեղեկացնելով, որ Զարկոնեն պաշտոնը ստանձնել է 2025 թ. հուլիսի 1-ից։Ֆաբրիցիո Զարկոնեն ծագումով իտալացի է, ունի ավելի քան երկու տասնամյակի փորձ զարգացման ոլորտում, այդ թվում՝ ղեկավար պաշտոններ Եվրոպայում, Լատինական Ամերիկայում, Մերձավոր Արևելքում և Ենթասահարական Աֆրիկայում։ Նա կշարունակի […] ...

BACK_TO_TOP