21:09 01.12.2023
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը մասնակցում է Պորտուգալիայի մայրաքաղաքում անցկացվող Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման Գլոբալ ֆորումի տարեկան ժողովին։
Տարեկան ժողովին ելույթի ժամանակ ՏՀԶԿ գլխավոր քարտուղար Մաթիաս Քորմանն իր ելույթում հատուկ ընդգծել է, որ դեռևս երկու տասնամյակ առաջ բանկային գաղտնիքի «դարաշրջանի» ավարտին մեկնարկ տրվեց Գլոբալ ֆորումի գործունեությանը, որն արդյունավետ հարթակ է հանդիսանում երկրների միջև հարկման նպատակով տեղեկատվությունների փոխանակման համար։
ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի տարեկան ժողովի շրջանակում քննարկվել են հարցումների հիման վրա տեղեկությունների փոխանակման, ֆինանսական հաշիվների ավտոմատ փոխանակման, ինչպես նաև կրիպտոակտիվների մասին տեղեկությունների փոխանակման վերաբերյալ թեմաներ: Քննարկված թեմաների շրջանակում Հայաստանն առաջիններից է, ով արտահայտել է իր պատրաստակամությունը աշխատանքների մասնակցության վերաբերյալ։
Հարկ է ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը արդեն իսկ միացել է ֆինանսական հաշիվների ավտոմատ փոխանակման համակարգին, որի շրջանակում առաջին փոխանակումը տեղի կունենա 2025 թվականին: Սա նշանակում է, որ այդ ժամանակահատվածից սկսած հարկային մարմինը կստանա տեղեկություններ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների՝ արտասահմանյան ֆինանսական կազմակերպություններում ունեցած հաշիվների վերաբերյալ։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ԱՄՆ, Իսպանիայի և Կայմանյան կղզիների իր գործընկերների հետ մասնակցել է կրիպտոակտիվների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման մասին պանելային քննարկմանը և հանդես եկել որպես զեկուցող՝ վերահաստատելով «Կրիպտոակտիվների հաշվետվողականության շրջանակ» (CARF) նախաձեռնությանը միանալու Հայաստանի հարկային մարմնի տեսլականը։ Իր ելույթում ՊԵԿ նախագահն ընդգծել է CARF ստանդարտի առավելությունները և ակնկալվող արդյունքները՝ կոչ անելով Գլոբալ ֆորումի մյուս անդամներին ակտիվորեն միանալ ստանդարտի ներդրման հանձնառությանը։ Վերջինիս շրջանակում Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն կունենա տեղեկություններ փոխանցել և ստանալ այլ երկրներից նաև կրիպտոակտիվների վերաբերյալ։
12:45 01.07.2025
Վրաստանի ութ ընդդիմադիր կուսակցություններ հայտարարել են ընտրությունները բոյկոտելու մասինՎրաստանի ութ ընդդիմադիր կուսակցություններ հրաժարվել են մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Կուսակցությունների ներկայացուցիչների բոյկոտի մասին հայտարարությունը հրապարակվել է երկուշաբթի երեկոյան՝ հունիսի 30-ին, 1TV հեռուստաալիքով,հայտնում է Դոյչէ Վելլեն: Կուսակցությունները հայտարարել են, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները համարում են «անօրինական ռեժիմի օրինականացում» և խոստացել են շարունակել դիմադրությունը՝ «օլիգարխիկ համակարգը» վերացնելու համար: Ութ ընդդիմադիր կուսակցությունների հայտարարությունը հանրությանը ներկայացրեց […] ...
12:40 01.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 1-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 455 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.96 դրամ: ...
12:26 01.07.2025
«Նոան» մարզական հավաքն Ավստրիայում ավարտել է հաղթանակովՊրեմիեր լիգայի չեմպիոն «Նոան» Ավստրիայի մարզական հավաքն ավարտել է հաղթանակով: Հայաստանի գավաթակիրը չորրորդ ընկերական խաղում 2-1 հաշվով հաղթել է Սերբիայի ուժեղագույն լիգան ներկայացնող «Ժելեզնիչար Պանչևոյին»: Սանդրո Պերկովիչի թիմից գոլ են խփել ֆրանսիացի Վիրջիլ Պինսոնն ու 18-ամյա հարձակվող Զավեն Խուդավերդյանը: «Նոան» նախորդ երեք խաղերում ևս հաղթել էր: ...
12:21 01.07.2025
2025թ. 1-ին կիսամյակում պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը ծրագրվածի նկատմամբ գերակատարվել են 6.5 մլրդ դրամով․ Փաշինյան2025թ. 1-ին կիսամյակում պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը ծրագրվածի նկատմամբ գերակատարվել են 6.5 մլրդ դրամով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Պետական բյուջե են մուտքագրվել 1 տրիլիոն 356 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք նախորդ տարվա 1-ին կիսամյակի համեմատ ավել են 14․2 տոկոսով կամ 168.4 միլիարդ դրամով։ Շնորհակալություն […] ...
12:17 01.07.2025
Այգում կանեփ կար, նկուղում` թմրանյութ. Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները ստացել էին հավաստի տեղեկություն, որ աշտարակցի 54-ամյա մի տղամարդ այգում աճեցնում է կանեփ և ապօրինի պահում թմրանյութ: Հունիսի 27-ին տղամարդը ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում զննվեց Աշտարակի Թամազյան փողոցում գտնվող նրա բնակության վայրը: Այգում հայտնաբերվեց կանեփի 14 բույս, իսկ նկուղում` պոլիէթիլենային տոպրակ, […] ...
12:02 01.07.2025
Սուրեն Պապիկյանը հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետՀուլիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ: Ռազմական կցորդները նախարարին ներկայացրել են կատարած աշխատանքի արդյունքները, անդրադարձել պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքին, զարգացումներին և խնդիրներին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ռազմական կցորդներին ներկայացրել է ԶՈՒ բարեփոխումների ընթացքը, ամփոփել հավաքի արդյունքները՝ տալով համապատասխան հանձնարարականներ։ ...