ՆԳՆ ոստիկանությունը բռնության դեմ պայքարում է 365 օր. ամփոփվել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակը» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+12.94 oC

ՆԳՆ ոստիկանությունը բռնության դեմ պայքարում է 365 օր. ամփոփվել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակը»

14:36 10.12.2023

Ամեն տարի նոյեմբերի 25-ին` Կանանց նկատմամբ բռնության վերացման օրը, մեկնարկում են «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակը» միջոցառումները։

Դեկտեմբերի 10-ին ՆԳՆ ոստիկանությունում, համաշխարհային արշավի ամփոփման կապակցությամբ, կազմակերպվել էր հանդիպում, որին մասնակցում էր ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը։

Մասնակցում էին նաև ՆԳ նախարարության, միջազգային գործընկերների և հասարարական կազմակերպությունների տասնյակ ներկայացուցիչներ։

«Ամենամյա միջազգային արշավը առիթ է ևս մեկ անգամ բարձրաձայնելու ընտանեկան բռնության դեմ պայքարի մեր պատրաստակամությունը։ Բայց սա առիթներից ընդամենը մեկն է․ ՆԳՆ ոստիկանության համար բռնության տարբեր դրսևորումների ու ոտնձգությունների դեմ պայքարը ոչ թե 16-օրյա է, այլ՝ 365»,-իր խոսքում նշել է ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը։

Նա կարևորել է հատկապես ընտանեկան բռնության կանխարգելման ոլորտում ոստիկանության, քաղաքացիական հասարակության և ոլորտային մասնագետների համագործակցված աշխատանքը, ինչը թույլ է տալիս բարձրացնելու հանրային իրազեկվածությունը և արձանագրելու վարքագծային փոփոփություններ։

ՆԳՆ ոստիկանության անչափահասների հանցավորության և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության պետ Էդգար Պետրոսյանը ներկայացրեց կատարված աշխատանքները՝ անդրադառնալով օրենսդրական և ներգերատեսչական իրավական ակտերի փոփոխություններին, ընտանիքում բռնություն գործադրած անձանց համակարգված հաշվառում իրականացնելու նպատակով կենտրոնացված էլեկտրոնային շտեմարանի թվայնացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

Նախորդ տարվա համեմատությամբ ներկայացվեց այս տարի արձանագրված դեպքերի, կազմված նախազգուշացման և անհետաձգելի միջամտության որոշումների, հաշվառման վերաբերյալ վիճակագրություն։

Կանանց աջակցման կենտրոն ՀԿ հանրային կապերի պատասխանատու Զարուհի Հովհաննիսյանն իր խոսքում ընդգծեց ՆԳՆ բարեփոխումների շրջանակում ձևավորվող ունիվերսալ համայնքային ոստիկանության հետ ակտիվ աշխատանքի կարևորությունը, նաև անդրադարձավ բռնության զոհերի և բռնարարների հետ աշխատելու կարողությունների զարգացման ուղղությամբ ծառայողների շարունակական վերապատրաստումներին։

«Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի ղեկավար Լիանա Ամիրբեկյանը խոսեց ընտանեկան օրենսդրության ուսումնասիրության ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին՝ պատրաստակամություն հայտնելով շարունակելու ծառայողների փորձի փոխանակման հնարավորությունները։

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ծրագրի ղեկավար Էդուարդ Իսրայելյանը նշեց, որ ոստիկանությունն իրենց հիմնական գործընկերներից է, և իրենք ունեն երկարամյա համագործակցության փորձ։ Նաև հավելեց, որ ավարտական փուլում են “SAFE YOU” հավելվածի միջոցով անմիջապես ոստիկանություն ահազանգման աշխատանքները, որը օգտվողներին հնարավորություն կտա օգնության անհրաժեշտության դեպքում «Կանչ» կոճակի միջոցով դիմել իրավապահներին և ստանալ համապատասխան աջակցություն։

Քննարկման ընթացքում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն անդրադարձան ոստիկանության տարբեր ստորաբաժանումների հետ իրականացրած աշխատանքներին:

Հանդիպման ավարտին ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ ձևավորելու աշխատանքային խմբեր՝ թիրախային կերպով յուրաքանչյուր ոստիկանության բաժնի կարողությունների զարգացման և առկա խնդիրների հաղթահարման ուղղությամբ, ինչը թույլ կտա արդյունավետ համագործակցությամբ լուծել ոլորտում առկա հիմնախնդիրները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աշոցքի ոլորաններում բեռնատարի վրա տեղադրված բեռնախցիկը, որում եղել է 4 ավտոմեքենա, պոկվել ու ընկել է

21:21 14.05.2025

Աշոցքի ոլորաններում բեռնատարի վրա տեղադրված բեռնախցիկը, որում եղել է 4 ավտոմեքենա, պոկվել ու ընկել է

Մայիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Աշոցք-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ շրջադարձի մոտ «Volvo» մակնիշի բեռնատարի բեռնախցիկը, որի ներսում 4 տարբեր մակնիշի ավտոմեքենաներ են եղել, բեռնախցիկը պոկվել ու ընկել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բարեբախտաբար տուժածներ չկան: ...

AFP. Մավրիտանիայի նախկին նախագահը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

21:10 14.05.2025

AFP. Մավրիտանիայի նախկին նախագահը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

Մավրիտանիայի վերաքննիչ դատարանը նախկին նախագահ Մոհամեդ Ուլդ Աբդել Ազիզին դատապարտել է 15 տարվա ազատազրկման՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Այս մասին հայտնել է AFP գործակալությունը։ Ազիզը, որը երկիրը ղեկավարել էր 2008-ից 2019 թվականներին, այս գործում ներգրավված էր տասնյակ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին, այդ թվում՝ երկու նախկին վարչապետների, նախկին նախարարների և գործարարների։ Նրանք մեղադրվում էին ապօրինի […] ...

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

20:58 14.05.2025

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Մանուշյան փ. 36-69 առանձնատներ, Էմինի փ. 58-93 առանձնատներ, Գրիգոր Արծրունի փ. 6-22 առանձնատներ, Հր.Քոչարի փ. 9-11 շենքեր, թիվ 56 դպրոց և Գյուլբենկյան փ. 34Ա շենք, Երևանի Նոր Նորք վարչական […] ...

Հայաստանի դատական համակարգի պատվիրակությունը ճանաչողական այցով  Լատվիայում էր

20:45 14.05.2025

Հայաստանի դատական համակարգի պատվիրակությունը ճանաչողական այցով Լատվիայում էր

Մայիսի 6-ին ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներին – Փուլ II» ծրագրի շրջանակում Հայաստանի դատական համակարգի պատվիրակությունը երկօրյա այցով Լատվիայի Հանրապետությունում էր՝ ուսումնասիրելու դատարանների կառավարման և արդիականացման լավագույն փորձը։ Ճանաչողական այցի հիմքում լավագույն փորձի փոխանակումն էր, նպատակը՝ դատական համակարգի կարողությունների կատարելագործումը դատարանների արդյունավետ կառավարման և դատական համակարգի բարեփոխումների իրականացման համատեքստում։ Այս մասին հայտնել […] ...

Երևանում ուժեղ քամու հետևանքով ծառի ճյուղը պոկվել և ընկել է կայանված «Toyota Camry»-ի վրա

20:29 14.05.2025

Երևանում ուժեղ քամու հետևանքով ծառի ճյուղը պոկվել և ընկել է կայանված «Toyota Camry»-ի վրա

Մայիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբացի 2Ա շենքի դիմաց ծառի ճյուղը պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով ծառի ճյուղը պոկվել և ընկել է […] ...

Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում ձևավորված տեսլականն ու հեռանկարները

20:12 14.05.2025

Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում ձևավորված տեսլականն ու հեռանկարները

Մայիսի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այց է կատարել նաև Բրյուսել: Նախարար Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում ձևավորված տեսլականն ու հեռանկարները, ինչպես նաև համատեղ աշխատանքներն՝ ուղղված […] ...

BACK_TO_TOP