19:38 03.09.2018
«Թղթե տնակը» հայտնի հեռուստասերիալի դերասանուհի Ռոբին Ռայթը Net-a-Porter ամսագրին տված հարցազրույցում, խոսելով Քևին Սփեյսիի մասին, նրան իր աջակցությունն է հայտնել:
Այն բանից հետո, երբ Քևին Սփեյսին Էնթոնի Ռեպի կողմից մեղադրվեց սեռական ոտնձգությունների մեջ, Netflix-ի պրոդյուսերները որոշում կայացրին և խզեցին Սփեյսիի հետ բոլոր պայմանագրերը, իսկ «Խաղաքարտերի տնակը» հեռուստասերիալից հեռացրին:
«Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդու փոխվելու հնարավորություն է պետք տալ՝ երկրորդ շանս: Ես հավատում եմ դրան և հենց դա եմ կոչում զարգացում»,- ասել է Ռոբին Ռայթը:
Ըստ սյուժեի՝ նոր եթերաշրջանում Ռոբին Ռայթի մարմնավորած Քլեր Անդերվուդի կերպարն ԱՄՆ նախագահի պաշտոնում փոխարինում է իր ամուսնուն: Դերասանուհին պատմել է նաև նկարահանումների ժամանակ տիրող մթնոլորտի մասին:
«Այդ ընթացքում մթնոլորտը կարծես թանձրացել էր: Հարվի Վայնշտայն… Մարդիկ անընդհատ նրա մասին էին խոսում: Նույնիսկ ասում էին, որ մենք պետք է փակենք մեր սերիալը, որպեսզի չդառնանք այդ կեղտոտ միջավայրի մի մասնիկը, բայց «Թղթե տնակը» իրենց պատկերացրած «կեղտոտ» միջավայր չէր: Ես հավատում եմ, որ մենք պետք է և կարող ենք ավարտին հասցնել հեռուստասերիալը: Ինչո՞ւ: Քանի որ շուրջ 2500 մարդ կկորցներ իր աշխատանքը, եթե մենք հիմա դադարեցնեինք հեռուստասերիալի նկարահանումները, և դա արդար չէր լինի»,- ասել է Ռոբին Ռայթը:
Հիշեցնենք, որ հայտնի դերասան Քևին Սփեյսիին մեղադրում էին անչափահաս տղայի նկատմամբ սեքսուալ ոտնձգությունների մեջ:
23:59 06.07.2025
BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը ՍիրիայիցՌիո դե Ժանեյրոյում կայացած գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարության մեջ BRICS պետությունների ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունը Սիրիայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և կոչ արեցին Իսրայելին դուրս բերել իր զորքերը երկրից։ «Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը»,-ասվում է հռչակագրում։ Տեքստում նաև կոչ է արվում Իսրայելին անհապաղ դուրս բերել իր զորքերը […] ...
23:40 06.07.2025
Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցումBRICS երկրները պետք է առաջընթաց գրանցեն ազգային արժույթներով հաշվարկների հարցում, հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին։ ԲՐԻԿՍ-ի տասնյոթերորդ գագաթնաժողովը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը։ Բրազիլիա մեկնած ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պետք է առաջընթաց գրանցենք ազգային արժույթներով ֆինանսական հաշվարկներում՝ համապատասխան BRICS-ի միջսահմանային հաշվարկների նախաձեռնությանը, և ավելացնենք […] ...
23:18 06.07.2025
Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդըԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...
23:00 06.07.2025
Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոնԻտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...
22:40 06.07.2025
Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներումՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...
22:20 06.07.2025
Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիսԱրևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...