Բաղմանյանը նշանակվեց ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 05 2024
  • $
    388.03
  • RUBLE
    4.38
  • 421.56
WEATHER
+20.09 oC

Բաղմանյանը նշանակվեց ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ

14:59 22.03.2018

Հայաստանի նախագահի հրամանագրով գեներալ-մայոր Հայկազ Բաղմանյանը նշանակվել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ։ Նրա հետ կնքվել է 3 տարվա պայմանագիր։ Հրամանագիրը հրապարակվել է նախագահի կայքում։

«Գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին նշանակել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալ` կնքելով զինվորական ծառայություն անցնելու մասին նոր պայմանագիր` երեք տարի ժամկետով»,– նշվում է հրամանագրում։

Հիշեցնենք, որ Բաղմանյանի մասին երեկվանից տարածվող լուրերը պնդում էին, որ նա նշանակվել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ։ Ընդ որում, կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնն էլ 2017 թվականի մայիսից զբաղեցնում է մեկ այլ պաշտոնաթող հայ գեներալ՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը։

Գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը մինչ այս բարձր պաշտոններ է զբաղեցրել ՀՀ զինված ուժերում։ 2009 թվականից մինչև նախորդ տարվա դեկտեմբեր եղել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ։ Պաշտոնից ազատվել է իր դիմումի համաձայն և պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հորդորով։ Նախարարը պարզաբանել է, որ գեներալի ազատման պատճառը «աշխատանքային պայմանավորվածությունների չկատարումն է»։

Մինչ այդ Բաղմանյանը եղել է նաև ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար (2003-2009 թթ), ավելի վաղ՝ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար (1999-2003)։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուսաստանը հայտարարել է Արցախում գլխավոր հյուպատոսություն բացելու մտադրության մասին․ ի՞նչ է դա նշանակում

22:16 28.05.2024

Ռուսաստանը հայտարարել է Արցախում գլխավոր հյուպատոսություն բացելու մտադրության մասին․ ի՞նչ է դա նշանակում

Հաստատվում են տեղեկություններն այն մասին, որ Ռուսաստանը մտադիր է մոտ ժամանակներում գլխավոր հյուպատոսություն բացել Արցախում: Բաքվի իշխանությունները դրա համաձայնությունը դեռևս չեն տվել: Կարո՞ղ ենք տեղեկությունը պաշտոնական համարել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այդ տեղեկության մասին իմացանք այն բանից հետո, երբ Մոսկվայում կայացավ Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինի հանդիպումը […] ...

Մայիսի 28. պարգևատրվել են բարձրաստիճան պաշտոնյաներ, Սարդարապատում՝ խոնարհվել ծաղիկներ

19:12 28.05.2024

Մայիսի 28. պարգևատրվել են բարձրաստիճան պաշտոնյաներ, Սարդարապատում՝ խոնարհվել ծաղիկներ

Հանրապետության տոնի առթիվ Նիկոլ Փաշինյանը բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Սարդարապատի հուշահամալիր: Մինչ այս՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Վահագն Խաչատուրյանը պետական պարգևներ են հանձնել տարբեր ոլորտներ ներկայացնող մի խումբ անձանց: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Օպերատիվ իրավիճակը աղետի գոտում՝ ժամը 17:00-ի դրությամբ

19:00 28.05.2024

Օպերատիվ իրավիճակը աղետի գոտում՝ ժամը 17:00-ի դրությամբ

ՆԳՆ փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ մայիսի 28-ի ժամը 17:00-ի դրությամբ Լոռու և Տավուշի մարզերում իրականացվում են բնակավայրերի ուսումնասիրման, որոնողական, վնասների գնահատման, նկուղներից ջրահեռացման, ինչպես նաև տարհանման և սննդի բաշխման աշխատանքներ։ Լոռու մարզում ՓԾ մարզային փրկարարական վարչության աշխատանքներին ներգրավվել է ընդհանուր 6 մարտական հաշվարկ և 1 օպերատիվ խումբ՝ ընդհանուր 44 փրկարար, ՀՆՓԱԻԿ-ից՝ 1 մարտական հաշվարկ՝ […] ...

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր տոնել է Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը

18:56 28.05.2024

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր տոնել է Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը

Մայիսի 28-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը, որն այս տարի համընկել է Հանրապետության տոնին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Մայիսի 27-ից հունիսի 2-ը Հայոց Եկեղեցին տոնախմբում է Արարատյան շաբաթը: Այն նշանավորվում է Հռիփսիմյանց և Գայանյանց կույսերի, Հովհաննես Կարապետի հիշատակությամբ, ինչպես նաև Լուսավորչի՝ Վիրապից ելնելու և Կաթողիկե սուրբ Էջմիածնի […] ...

Ջրհեղեղի հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավվում են ուսանողների կամավորական խմբեր. ԿԳՄՍՆ

18:51 28.05.2024

Ջրհեղեղի հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավվում են ուսանողների կամավորական խմբեր. ԿԳՄՍՆ

ՀՀ Լոռու և Տավուշի մարզերի մի շարք բնակավայրերում ջրհեղեղի պատճառած վնասների հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավվում են ուսանողների կամավորական խմբեր։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Բնական աղետի հետևանքով տուժած բնակավայրերում աշխատում են մարզային բուհերի կամավորները, ինչպես նաև երեկվանից Լոռու մարզ է մեկնել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի «Փրկարարական գործ» մասնագիտությամբ սովորող ուսանողների 30-հոգանոց […] ...

Վերականգնողական աշխատանքները՝ Հաղպատի խաչմերուկի հատվածում

18:43 28.05.2024

Վերականգնողական աշխատանքները՝ Հաղպատի խաչմերուկի հատվածում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Մ-6 միջպետական ճանապարհի՝ Հաղպատի խաչմերուկ հատվածում նույնպես կատարվում են աշխատանքներ՝ ճանապարհի այդ տեղամասը ժամանակավոր վերականգնելու և երթևեկությունը խիստ անհրաժեշտության դեպքում ապահովելու համար։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP