15:59 04.09.2018
«Հելսինկյան Ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ, փաստաբան Իննա Կարապետյանցը պնդում է, որ այսօր հասարակությունը նոր իշխանություններից ակնկալում է մեծ փոփոխություններ, ու այդ փոփոխություններից մեկը, ըստ նրա, կարող է լինել համաներումը:
Փաստաբանն ընդգծել է, որ ինքն անձամբ անձնական որևէ շահագրգռվածություն չունի, քանի որ որևէ քրեակատարողական հիմնարկում հարազատ կամ բարեկամ չունի: Իրավապաշտպան գործունեություն իրականացնող կառույցի ղեկավարի պնդմամբ՝ հասարակության շատ շերտեր մեծ ակնկալիք ունեին նոր իշխանություններից ու արդեն 4-րդ ամիսն է՝ ինչ սպասում են համաներմանը: Ավելին, իրավապաշտպանի պնդմամբ՝ հասարակությունում ակնկալիք կար, որ համաներումը պետք է կիրառվի Սահմանադրության տոնի առիթով, սակայն այդ օրն էլ հուսախաբ եղավ:
«Ցավոք արդարադատության նախարարությունից մենք որևէ ազդակ չտեսանք: Մենք այսքան ժամանակ լռել ենք, որովհետև ազնվորեն սպասում էինք, որ արդարադատության նախարարությունը հնարավոր է՝ ինչ-որ գործողություններ անի, եթե ոչ հուլիսի 5-ի Սահմանադրության տոնի կապակցությամբ, գոնե սեպտեմբերի 21-ի՝ Անկախության տոնի կապակցությամբ մենք կունենանք համաներում»,- նշել է իրավապաշտպանը՝ միաժամանակ չթաքցնելով, որ այդ հարցի շուրջ առանձնազրույց է ունեցել արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանի հետ ու վրդովվել նրա պատասխանից:
Իննա Կարապետյանցի պնդմամբ՝ փոխնախարարն իրեն ասել է, որ համաներում իրականացնելու հասարակական պահանջ չկա:
«Նախ էդ պահանջը կա, իրենք իրականությանը չեն տիրապետում, ինչպես որ չէր տիրապետում Սերժ Սարգսյանը, և դա եղավ նրա ամենամեծ բացթողումը, այդպես էլ չփոփոխված փոխնախարարները, նախկինից մնացած փոխնախարարները, կարծում եմ՝ ուղղակի սաբոտաժ են անում»,- հայտարարել է իրավապաշտպանը՝ պնդելով, որ չունենալով համաներման որևէ պրոյեկտ՝ նրանք փորձում են տապալել ոլորտը:
Իրավապաշտպանի տեղեկացմամբ՝ անգամ Ստալինի մահից հետո Բերիայի նման ագրեսիվ քաղաքական գործիչը հսկայական, մեծ համաներում հայտարարեց, որի արդյունքում նույնիսկ քաղաքական բանտարկյալներն ազատվեցին: Իսկ Հայաստանում, նույնիսկ իշխանափոխությունից հետո, ըստ իրավապաշտպանի, առ այսօր կան քաղաքական բանտարկյալներ, ու դա, նրա գնահատմամբ, որևէ կերպ արդարացնել հնարավոր չէ:
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպությունը մշակել է համաներում հայտարարելու իր նախնական նախագծի տարբերակը, ունի այն տարածելու և այսպես կոչված հասարակական պահանջ ձևավորելու մտադրություն:
00:00 07.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է00:00 07.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 06.05.2025
Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասինԱմեն տարի՝ մայիսի առաջին երեքշաբթին (այս տարի՝ մայիսի 6-ին), համաշխարհային օրացույցում Ասթմայի միջազգային օրն է։ Ասթմայի համաշխարհային օրը մեզ հիշեցնում է, որ օդի աղտոտվածության և ասթմայի միջև կապը փոխադարձ է։ Օդի աղտոտվածությունը նպաստում է ասթմայի զարգացմանը, հատկապես երեխաների մոտ։ Իսկ նրանց համար, ովքեր արդեն ապրում են ասթմայով, վատ օդի որակը խորացնում է ախտանիշերը և սահմանափակում […] ...
23:57 06.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:51 06.05.2025
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստՄայիսի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վանաձորի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արամ Ղազարյանի թեկնածությունը։ Քննարկվել են Երևան և Վաղարշապատ համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։ ...
23:49 06.05.2025
Ուրախ եմ, որ ձեր օրակարգում Շիրակը պակաս առանցքային տեղ չունի․ մարզպետը՝ ԵՄ դեսպանինԱմեն տարի մայիսին Եվրոպան նշում է Եվրոպայի օրը։ Խաղաղություն ու միասնություն խորհրդանշող տոնական միջոցառումների մեկնարկն այսօր տրվել է Գյումրուց։ Միջոցառմանը ներկա է գտնվել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը կնոջ հետ։ Այս մասին հայտնել են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Շիրակի մարզպետը կարևորել է նմանօրինակ միջոցառումների անցկացումը՝ ընդգծելով դիվանագիտական ճակատում կանգնած մարդկանց աշխատանքի կարևորությունն ու դրական, […] ...
23:44 06.05.2025
ԲՏԱ նախարարն այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններինՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր ԱՏՁՄ հրավերով այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին։ ««ԻննոԻջևան»-ի «Իրական դպրոցում» ծանոթացա, թե ինչպես է կրթական ծրագիրը կապում դպրոցական ուսուցումը գործնական հմտություններին՝ ձևավորելով ոլորտի պահանջներին համապատասխան երիտասարդ մասնագետներ։ Կարևոր կանգառ էր նաև Իջևանի թիվ 1 դպրոցի «Արմաթ» աշխատանոցը, որտեղ […] ...